Բաժնետերեր և ներդրողներ
«Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի յուրաքանչյուր մասնակից համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի իրավունք ունի ստանալու Բանկի վերջին տարեկան հաշվետվության և արտաքին աուդիտի եզրակացության պատճենները:
Միաժամանակ Բանկի տեղաբաշխված քվեարկող բաժնետոմuերի 2%-ին և ավելիին տիրապետող յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ստանալու «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված տեղեկությունները:
Օրենքի վերոնշյալ հոդվածը կարող եք գտնել՝ սեղմելով » այստեղ (PDF 80KB)
Ուշադրություն՝ վերոնշյալ տեղեկությունները բանկը տրամադրում է ԱՆՎՃԱՐ մասնակցի գրավոր դիմումը ստանալուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով. առձեռն` բանկի գլխամասային գրասենյակում կամ ցանկացած մասնաճյուղում, էլեկտրոնային հասցեով` info@byblosbankarmenia.am, կամ փոստով` ՀՀ, 0002, ք. Երևան, Ամիրյան 18/3:
Տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարություն
«Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ 2010թ. ապրիլի 27-ին ժամանակի իրական ռեժիմում գումարվել է Բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողով:
2009 թ-ի հոկտեմբերի 30-ին ժամը 15:00 ժամանակի իրական ռեժիմով գումարվել է «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲ ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով:
«Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲ ընկերության բաժնետերերի 2009 թ-ի տարեկան ընդհանուր ժողովը տեղի է ունեցել ապրիլի 27-ին, իրական ժամանակի ռեժիմում:



