Պատմություն
1992
Հայաստանի Հանրապետությունում ՙՄենատեպ-Երևան՚ բանկը սկսել է իր գործունեությունը որպես Ռուսաստանի Դաշնության ՙՄենատեպ՚ բանկի երևանյան մասնաճյուղ:
1996
Բանկը վերակազմավորվել է փակ բաժնետիրական ընկերության` պահպանելով դուստր բանկի կարգավիճակը:
2000
Ամբողջությամբ փոփոխվել է բանկի բաժնետերերի կազմը, և բանկը վերանվանվել է ««ԻԹԲ» Միջազգային Առևտրային Բանկ» ՓԲ ընկերության:
2002
Բանկն անդամակցել է Մակարիոս խմբին: Տեղի է ունեցել նոր գրասենյակի բացումը Երևանում, Ամիրյան 18/3 հասցեով: Անդամակցել է համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցման ընկերությանը (S.W.I.F.T.):
2003
ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից բանկին շնորհվել է պետական միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի շուկայում դիլերի կարգավիճակ: Բանկն անդամակցել է պլաստիկ քարտերի ԱրՔա միասնական վճարային համակարգին թողարկող և սպասարկող բանկի կարգավիճակով:
Մշակվել և ներդրվել է ապառիկ առևտրի ֆինանսավորման նոր ֆակտորինգային մեխանիզմ:
2004
Բանկն անդամակցել է ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների PrivatMoney և VIP Money Transfer համակարգերին:
Բանկը ձեռք է բերել «ԱրՔա» ՓԲ ընկերության բաժնետոմսեր:
2005
Բանկի բաժնետոմսերի 99.91%-ը փոխանցվեց Makarios (MG) Holdings GMBH ընկերությանը:
ՀՀ ԿԲ կողմից գրանցվեցին «Վանաձոր»,«Մալաթիա» և «Արգավանդ» մասնաճյուղերը:
2006
ՀՀ կենտրոնական բանկը գրանցել է Բանկի «Աբովյան» մասնաճյուղը: Բանկն անդամակցել է Europay International միջազգային վճարային համակարգին թողարկող և սպասարկող բանկի կարգավիճակով: Բանկը հիմնադրել է ներկայացուցչություն Վիեննայում:
2007
««ԻԹԲ»Միջազգային Առեվտրային Բանկ» ՓԲԸ կանոնադրական հիմնադրամում «Բիբլոս Բանկ Էս.Էյ.Էլ»-ը ձեռք է բերել 100% մասնակցություն: ««ԻԹԲ»Միջազգային Առեվտրային Բանկ» ՓԲ ընկերությունը վերանվանվել է «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ:
2008
«Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամում Զարգացման և Վերակառուցման Եվրոպական Բանկը (ԶՎԵԲ) եվ ՕՊԵԿ-ի Միջազգային Զարգացման Հիմնադրամը (ՕՄԶՀ) ձեռք են բերել մասնակցություն հետեվյալ կերպ. ԶՎԵԲ - 25% բաժնետոմս, ՕՄԶՀ - 10%:
Փակվել է «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի «Աբովյան» մասնաճյուղը:



