Առևտրավարկային ծառայություններ

Թարմացվել է: 27/01/2010 13:50

Byblos_Corporate.jpg

 

Համագործակցության սկիզբ

Առևտրավարկային ծառայությունները տրամադրվում են հիմնականում ներմուծմամբ, արտադրությամբ և առևտրով զբաղվող առնվազն 2-3 տարի գործող ՀՀ ռեզիդենտ ընկերություններին: Ծառայությունների տրամադրումը սահմանափակված է նոր հիմնադրված ընկերությունների համար, անբարենպաստ ֆինանսական իրավիճակում գտնվող, ոչ բավարար և ցածր իրացվելիությամբ ապահովություն, ինչպես նաև ոչ վստահելի վարկային պատմություն ունեցող ընկերությունների համար: Այնուհանդերձ, բացառության կարգով բանկը կարող է վարկավորել նաև նոր հիմնադրված ընկերությանը, եթե այն ներկայացնի բավականաչափ մրցունակ և իրատեսական գործարար ծրագիր, որի ֆինանսական հոսքերի կանխատեսումները հստակ հիմնավորված են և իրատեսական:

Բանկը կարող է ֆինանսավորել նաև տնտեսվարող սուբյեկտների կողմից նոր գույքի ձեռքբերումը և/կամ շինարարության հետ կապված ծախսերը: Այդ դեպքում վարկային ծառայության միջոցով ձեռք բերվող գույքի և/ կամ շինարարության ընդհանուր արժեքի առնվազն 30%-ը պետք է վճարվի հաճախորդի միջոցներից: Այնուամենայնիվ, բանկն իր հայեցողությամբ կարող է սահմանել նշված հարաբերակցության այլ մակարդակ:

Բանկը վարկային ծառայությունների տրամադրման գործընթացում ղեկավարվում է իր ներքին վարկային քաղաքականությամբ: Հիմնական որոշիչ գործոններ են հանդիսանում ներկայացված ֆինանսական հաշվետվությունները և դրանց հիման վրա կատարված վերլուծության արդյունքները, ինչպես նաև բանկի ընթացակարգին համաձայն բավարար գրավի առկայությունը և վարկային մաքուր պատմությունը առնվազն գործող վարկերի գծով:

Ընկերության կողմից պահանջվող փաստաթղթերի լիարժեք ներկայացման դեպքում ընկերության վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է առնվազն 3-4 շաբաթվա ընթացքում: Նշված ժամանակահատվածը ներառում է վարկային փաթեթի ամբողջական պատրաստման աշխատանքները: Բանկը իր որոշման վերաբերյալ հաճախորդին տեղեկացնում է անմիջապես որոշումը կայացնելուց հետո: Վարկային պայմանագիրը կնքվում է վարկի ձևակերպման համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումից հետո 2-3 օրվա ընթացքում: Վարկային ծառայությունը, որպես կանոն, տրամադրվում է գրավի իրավունքի գրանցումը հավաստող փաստաթուղթը բանկ ներկայացնելուց հետո՝ 1-2 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Առևտրա-վարկային ծառայությունների տեսակները և այլ պայմանները

Առևտրա-վարկային ծառայությունների տեսակները

Բանկը տրամադրում է հետևյալ վարկային ծառայությունները.
 - Ժամկետային վարկ՝ երկարաժամկետ գործարքներ ֆինանսավորելու համար (օրինակ՝ հիմնական միջոների ձեռք բերում):
 - Վարկային գիծ՝ շրջանառու միջոցների ֆինանսավորման կարճաժամկետ և միջին ժամկետայնության կարիքների համար: Ընդ որում, վարկային գծի տեսակներն են.

  • նվազող սահմանաչափով վարկային գիծ,
  • վերականգնվող վարկային գիծ,
  • 6-12 ամիս ֆինանսավորման սխեմայով վարկային գիծ:

 - Օվերդրաֆտ (վերականգնվող վարկային գիծ)՝ շրջանառու միջոցների ֆինանսավորման կարճաժամկետ կարիքների համար:
Բանկն իրականացնում է նաև միջազգային առևտրի ֆինանսավորում, հետևյալ գործիքների միջոցով.
 - Բանկային երաշխիք,
 - Ակրեդիտիվ (վարկային նամակ):

 

Պայմանները

Ձեռնարկատիրական վարկավորման ծառայությունների համար Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն սահմանում է հետևյալ պայմանները*.

Ծառայության տեսակ Գումարը (ՀՀ դրամ) Տոկոսադրույք Ժամկետ
Միջին ձեռնարկությունների վարկ 40,000,000- ից մինչև 100,000,000 15%-20 % Մինչև 5 տարի
Կորպորատիվ վարկ 100,000,000-ից ավել 14%-18% Մինչև 5 տարի
Ծառայության տեսակ
Գումարը (ԱՄՆ դոլար) Գումարը (Եվրո) Տոկոսադրույք Ժամկետ
Միջին ձեռնարկությունների վարկ 100,000- ից մինչև 250,000 75,000- ից մինչև 200,000 15%-20 % Մինչև 5 տարի
Կորպորատիվ վարկ
250,000-ից ավել 200,000-ից ավել 13%-18% Մինչև 5 տարի

  
*Հաշվի առնելով հաճախորդի գործունեության առանձնահատկությունները, ֆինանսական կարիքները, ֆինանսական վիճակը և կանխատեսվող զարգացումները, բանկը կարող է առևտրա- վարկային ծառայությունները տրամադրել վերոնշյալից տարբերվող պայմաններով:

Բանկը առևտրա-վարկային ծառայությունները տրամադրում է նաև փոփոխվող ( լողացող) տոկոսադրույքով: Այս պարագայում տոկոսադրույքը սահմանվում է որպես հենքային տոկոսադրույքի և ֆիքսված մարժայի գումար:

 

Ծառայության տեսակ Հենքային տոկոսադրույք Ֆիքսվող մարժայի միջակայք
ՀՀ դրամով կորպորատիվ վարկ ՀՀ ԿԲ Ռեպո տոկոսադրույք 9%-13%
Արտարժույթով կորպորատիվ վարկ 1 տարվա ԼԻԲՈՐ կամ 1 տարվա ԵվրոԼԻԲՈՐ 11.75%-16.75%
ՀՀ դրամով միջին ձեռնարկությունների վարկ ՀՀ ԿԲ Ռեպո տոկոսադրույք 10%-15%
Արտարժույթով միջին ձեռնարկությունների վարկ 1 տարվա ԼԻԲՈՐ կամ 1 տարվա ԵվրոԼԻԲՈՐ 13.75%-18.75

        

Վարկի և վարկային գծի համար կարող է նախատեսվել արտոնյալ ժամկետ՝ 1-12 ամիս ժամկետով: Այնուամենայնիվ, բանկն իր հայեցողությամբ կարող է սահմանել այլ ժամկետ:

Վարկային գծի չօգտագործված մասի նկատմամբ հաշվարկվում են տոկոսներ՝ տարեկան 0.5-3% դրույքաչափով, ընդ որում առևտրա-վարկային ծառայության պայմանագրով սահմանված օգտագործման նվազագույն սահմանաչափն ապահովելու դեպքում նշված տոկոսադրույքը կարող է դառնալ 0%:

 

Սահմանաչափը

Բանկի կողմից տրամադրվող առևտրա-վարկային ծառայությունների գումարի նվազագույն սահմանաչափը 40 մլն ՀՀ դրամ է, իսկ առավելագույնը՝ ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հաստատած Կանոնակարգ 2-ով սահմանված մեկ փոխառուի գծով բանկի ռիսկի առավելագույն թույլատրելի սահմանաչափին համապատասխանող գումարը (բանկի ընդհանուր կապիտալի 20%-ի չափով):

 

Ժամկետը

Ծառայությունները տրամադրվում են նվազագույնը 1 ամիս, իսկ առավելագույնը՝ 5-6 տարի ժամկետով, ընդ որում այն պետք է համապատասխանի վարկի նպատակի և ընկերության ներքին ֆինանսական հոսքերին: Ծառայությունների տրամադրման ժամկետը կարող է փոփոխվել կախված հաճախորդի՝ բանկում ունեցած պատմությունից, ինչպես նաև հաճախորդի գործունեության ոլորտի և շուկայական փոփոխությունների նկատմամբ վարկավորման պայմանների ճկունությունից:

 

Ապահովությունը

Տրամադրվող առևտրավարային ծառայությունները պետք է ապահովված լինեն համապատասխան ապահովման միջոցներով: Վերջինս որոշիչ դեր չի խաղում վարկավորման վերաբերյալ որոշում կայացնելու համար, սակայն հանդիսանում է պարտադիր պայման: Որպես ապահովություն բանկն ընդունում է հետևյալը.

  • դրամական միջոցների (այդ թվում՝ ժամկետային ավանդի) գրավ,
  • բանկային երաշխիքներ,
  • ՀՀ-ի տարածքում գտնվող բնակելի կամ առևտրային նշանակության անշարժ գույքի գրավ:

Որպես լրացուցիչ ապահովություն կարող է հանդիսանալ այլ հիմնական միջոցների (սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ և այլն), ինչպես նաև ապրանքանյութական մնացորդի (շրջանառության մեջ գտնվող ապրանքների) գրավը: Որպես կանոն բանկը պահանջում է նաև ընկերության սեփականատերերի (մասնակիցների, բաժնետերերի, փայատերերի) անձնական երաշխավորությունները:

ՙՎարկ - գրավ՚ հարաբերակցությունը նոր հաճախորդի համար կարող է հասնել մինչև 60%: Հետագայում, հաճախորդի հետ առնվազն մեկ տարի աշխատելուց հետո հարաբերակցության նշված մակարդակը կարող է աճել: Այնուամենայնիվ, բանկն իր հայեցողությամբ կարող է սահմանել նշված հարաբերակցության ավելի բարձր մակարդակ:

Գրավի առարկաները պետք է գնահատվեն բանկի կողմից նշված անկախ գնահատողների կողմից:

 

Արժույթը

Առևտրա-վարկային ծառայությունները տրամադրվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով: Եթե վարկային ծառայությունը տրամադրվել է արտարժույթով, արտարժույթի փոխարժեքի փոփոխման դեպքում հաճախորդն է կրում դրանից բխող հնարավոր անբարենպաստ հետևանքները: Օրինակ՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկման դեպքում հաճախորդը վարկը մարում է դրամային արտահայտությամբ ավելի մեծ գումարով:

 

Այլ պայմաններ

Վարկային ծառայությունների գումարները տրամադրվում են անկանխիկ: Վարկային ծառայության տրամադրման օրը վարկային ծառայության գումարը հաճախորդին փաստացի տրամադրելու օրն է: Պայմանագրով նախատեսված տոկոսագումարները հաճախորդը վճարում է վարկի գումարի փաստացի օգտագործած ժամանակահատվածի համար:

Վարկային ծառայության մայր գումարի մարումներն իրականացվում են պայմանագրով սահմանված ժամանակացույցի համաձայն. արտոնյալ ժամկետի բացակայության դեպքում՝ ամսական, իսկ օվերդրաֆտի դեպքում՝ պայմանագրի ժամկետի վերջում: Վարկային ծառայության մարման ժամանակացույցը պետք է համապատասխանի ծառայության նպատակին և ընկերության ներքին ֆինանսական հոսքերին, և պետք է սահմանվի ելնելով բիզնեսի առևտրային ցիկլի առանձնահատկություններից:

Տոկոսագումարների մարումներն ամսական են: Եթե վարկային ծառայության մայր գումարի կամ տոկոսագումարների մարումների օրը ոչ աշխատանքային օր է, ապա մարումը կատարվում է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը: Ընդ որում, առաջին հերթին մարվում են տույժերն ու տոկոսագումարները, որից հետո՝ վարկի գումարը:

Տոկոսները հաշվարկվում են վարկային ծառայության գումարի փաստացի մնացորդի նկատմամբ, օրական, 365 օր օրացուցային տարվա հաշվարկով:

                                                     (Տոկոսադրույք*վարկի մնացորդ տվյալ օրվա դրությամբ)
Մեկ օրվա տոկոսագումար =_____________________________________________________
                                                                                                  (365*100)

ՕՐԻՆԱԿ՝
Տոկոսադրույք՝ 17%,
Վարկի մնացորդ տվյալ օրվա դրությամբ՝ 20,000,000 ՀՀ դրամ
Մեկ ամսվա օրերի քանակ՝ 30 օր


                                                              (17 * 20,000,000 ՀՀ դրամ)
Մեկ օրվա տոկոսագումար =  _____________________________= 9,315 ՀՀ դրամ
                                                                        (365 * 100)


Մեկ ամսվա տոկոսագումար = 9,315 ՀՀ դրամ * 30 օր = 279,450 ՀՀ դրամ

Բանկն իրավունք ունի վարկային ծառայության պայմանագրի կնքման պահից 3 կամ 6 ամիսը մեկ անգամ վերանայել վարկի նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույքը հիմք ընդունելով ձեռնարկատիրական վարկավորման շուկայում կիրառվող միջին տոկոսադրույքը, միակողմանի փոփոխել այն՝ այդ մասին առնվազն մեկ ամիս առաջ hաճախորդին գրավոր ծանուցելով: Գրավոր ծանուցումը հիմք է ծանուցմամբ սահմանված ժամկետից փոփոխված տոկոսադրույքը կիրառելու համար:

 

Հաճախորդի ծախսերը

Վարկային ծառայության տրամադրման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են հաճախորդի հաշվին: Այդ ծախսերը ներառում են գրավադրվող գույքի գնահատման հետ կապված ծախսերը (գնահատման հաշվետվություն և այլն), գրավի պայմանագրի կնքման հետ կապված ծախսերը, (սահամանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքի, պետական ռեգիստրի կողմից տրվող տեղեկանքի, գրավի պայմանագրերի նոտարական վավերացման, գրավի իրավունքի պետական գրանցման վճարները և այլն), ինչպես նաև անհրաժեշտության դեպքում գրավադրված գույքի ապահովագրության վճարները:

Վարկային վերլուծության, ինչպես նաև վարկի տրամադրման գործընթացում առաջացած բոլոր չնախատեսված ծախսերի մասին հաճախորդը տեղեկացվում է նախապես:

Բանկը գանձում է հաճախորդից վարկային հաշվի սպասարկման միանգամյա և տարեկան վճարներ՝ համաձայն ստորև ներկյացվածի՝

Ծառայության տեսակ Գումարը (ՀՀ դրամ) Գումարը (ԱՄՆ դոլար) Գումարը (Եվրո) Վարկային հաշվի սպասարկման միանգամյա վճար Վարկային հաշվի սպասարկման տարեկան վճար
Միջին ձեռնարկությունների վարկ 40,000,000- ից մինչև 100,000,000 100,000- ից մինչև 250,000 75,000- ից մինչև 200,000 200,000 ՀՀ դրամ 100,000 ՀՀ դրամ
Կորպորատիվ վարկ 100,000,000-ից ավել 250,000-ից ավել 200,000-ից ավել տրամադրվող գումարի 0,3 %-ի չափով նվազագույնը 300,000 ՀՀ դրամ, առավելագույնը 900,000 ՀՀ դրամ 200,000 ՀՀ դրամ

 

Տույժերը և տուգանքները

Վարկի գումարի կամ դրա համապատասխան մասի, ինչպես նաև տոկոսագումարի մարումների կետանցման դեպքում այդ գումարներին հաշվարկվում է տույժ օրական 0.1 տոկոս չափով՝ յուրաքանչյուր ուշացված օրվա համար:

Վարկը ժամկետից շուտ մարելու դեպքում հաճախորդը բանկին վճարում է տույժ` վարկի չօգտագործված օրերի համար հաշվարկվելիք տոկոսագումարի 20% չափով:

Վարկային գիծը ժամկետից շուտ մարելու դեպքում հաճախորդը բանկին վճարում է տույժ` վարկային գծի սկզբնական գումարի մեկ ամսվա տոկոսագումարի չափով:

 

Պատասխանատվությունը

Եթե հաճախորդը պատշաճ կերպով և ժամանակին չմարի բանկի հանդեպ ունեցած պարտավորությունները, ապա բանկը կարող է ընդհանուր հիմունքներով դիմել դատարան և դատական կարգով բռնագանձում տարածել գրավադրված գույքի վրա, հետագայում իրացնել գրավադրված գույքը և ստացված գումարի հաշվին բավարարել իր պահանջները:

Եթե հաճախորդը պատշաճ կերպով և ժամանակին չմարի բանկի հանդեպ ունեցած պարտավորությունները, ապա համապատասխան տեղեկատվությունը գրանցվելու է ՀՀ ԿԲ վարկային ռեգիստրում:

Գրավադրված գույքի իրացումից ստացված գումարը պարտքը գերազանցելու դեպքում տարբերությունը վերադարձվում է գրավատուին, իսկ պահանջը ամբողջությամբ չբավարարելու դեպքում՝ պարտքի պակաս մարված մասը կմարվի պարտապանի այլ գույքի հաշվին:


» Պահանջվող փաստաթղթեր (RAR 25.8KB)

Տարադրամի փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD364367
RUB11.7912.05
EUR465473
GBP556568
Թարմացվել է  03/09/2010 16:10