Հաճախորդի իրավունքները
Հարգելի հաճախորդ բողոք-պահանջ ունենալու դեպքում այն կարող եք ներկայացնել գրավոր՝ թղթային կրիչի վրա՝ առձեռն կամ փոստով, ինչպես նաև էլեկտրոնային տարբերակով՝ Բիբլոս Բանկ Արմենիայի հատուկ էլեկտրոնային փոստի հասցեին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով: Բողոք-պահանջը համարվում է տրված հաճախորդի կողմից գրավոր (առձեռն, փոստով), ինչպես նաև ինտերնետի միջոցով ներկայացվելու դեպքում:
Գրավոր ձևով բողոք-պահանջները կարող են ներկայացվել հաճախորդի կողմից բողոք-պահանջի ներկայացման հայտը մասնաճյուղում լրացնելով և մասնաճյուղում տեղադրված հատուկ արկղի մեջ նետելով կամ բողոք-պահանջը պատվիրված նամակով Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գրասենյակ ուղարկելով:
- Գլխամաս հասցե՝ 0002 ք. Երեվան, Ամիրյան 18/3
- Ամիրյան մ/ճ հասցե ` 0002, ք. Երևան, Ամիրյան 18/3
- Մալաթյա մ/ճ հասցե ` 0004, ք. Երևան, Անդրանիկի 113/1
- Վանաձոր մ/ճ հասցե ` ք.Վանաձոր, Զաքարյան փ. 1
Էլեկտրոնային տարբերակով բողոք-պահանջները ներկայացվում են Բիբլոս Բանկ Արմենիայի՝ info@byblosbankarmenia.am էլեկտրոնային փոստի հասցեին հաղորդագրություն ուղարկելով:
Լրացուցիչ հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել՝ (374 10) 53 03 62:
» Հաճախորդների բողոք-պահանջների քննության ընթացակարգ (PDF 122 KB)
» Վեճերի լուծման բացատրական ամփոփագիր (PDF 213 KB)
» Բողոք-պահանջի քննության գործընթացը հակիրճ նկարագրող ամփոփաթերթ (PDF 157 KB)
» Բողոք-պահանջի ներկայացման հայտի ձև (RTF 82.5 KB)
Ցանկացած անձ իրավունք ունի ստանալու Բիբլոս Բանկ Արմենիայի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը.
ՙԲանկերի և բանկային գործունեության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության պատճենները:
Օրենքի նշված հոդվածները կարող եք գտնել` սեղմելով այստեղ » 20 (PDF 21.6 KB) և » 43 (PDF 36.1 KB):
Վերոնշված տեղեկատվությունը բանկը տրամադրում է գրավոր դիմումը ստանալուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ եթե տեղեկատվության կողքին այլ ժամկետ չի նշված: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով. առձեռն` բանկի գլխամասային գրասենյակում կամ ցանկացած մասնաճյուղում, էլեկտրոնային հասցեով` info@byblosbankarmenia.am, կամ փոստով` ՀՀ, 0002, ք. Երևան, Ամիրյան 18/3, ՀՀ, 0004, ք. Երևան, Անդրանիկի 113/1 , ՀՀ, ք.Վանաձոր, Զաքարյան փ. 1:
Վերոնշյալ տեղեկությունները թղթային կրիչով տրամադրելու դեպքում բանկը կգանձի վճար՝ 50 ՀՀ դրամ՝ մեկ տպագիր էջի համար, իսկ էլեկտրոնային տարբերակով տեղեկությունները կտրամադրվեն անվճար:
Փոստով առաքման դեպքում բանկը նաև կգանձի վճար՝ փոստով առաքման համար բանկի կողմից փոստային ծառայություններ մատուցող ընկերություններին վճարված գումարի չափով:



