Ավտովարկավորում
Եթե կարծում եք, որ Ձեր երազանքի ավտոմեքենան ձեռք μերելն անիրականանալի է կամ չեք կարող հինը փոխարինել նորով, այլևս մի՜ անհանգստացեք: Բիբլոս Բանկ Արմենիան Ձեզ կօգնի կարճ ժամանակահատվածում ձեռք μերել Ձեր երազած նոր կամ օգտագործված ավտոմեքենան: Ուղղակի ընտրեք Ձեզ հարմար ավտոմեքենան և Բիբլոս Բանկ Արմենիան կֆինանսավորի Ձեզ անհրաժեշտ գումարի մինչև 75%-ը:
Պայմաններ
- Վարկի ֆինանսավորումը կազմում է օգտագործված մեքենայի համար ավտոմեքենայի արժեքի 65%-ը, նոր մեքենայի համար՝ ավտոմեքենայի արժեքի 75 %-ը: Ավտոմեքենաները պետք է գնվեն մեքենաների առք ու վաճառքով զμաղվող մասնագիտացված ընկերություններից:
- Վարկի գումարը՝ նվազագույնը 400,000 ՀՀ դրամ և առավելագույնը 20,000,000 մլն. ՀՀ դրամ:
- Վարկի ժամկետը՝ 1-ից մինչև 6 տարի:
- Տարեկան տոկոսադրույքը՝ 13%-18% նոր մեքենայի դեպքում, 18% օգտագործված մեքենայի դեպքում:
- Վարկի տրամադրման միջնորդավճարը կազմում է վարկի գումարի 0.5%՝ նվազագույնը 20,000 ՀՀ դրամ, իսկ առավելագույնը՝ 100,000 ՀՀ դրամ: Միջնորդավճարը գանձվում է վարկի տրամադրման ժամանակ:
Ուշադրությու՜ն՝
Կախված բանկի ռիսկի գնահատման արդյունքներից՝ վարկի դիմումը կարող է հաստատվել ավելի բարձր տոկոսադրույքով կամ կանխավճարով:
Անհրաժեշտ պայմաններ
- Վարկառուն պետք է լինի ՀՀ քաղաքացի, 21-63 տարեկան ( վարկային պայմանագրի գործողության ընթացքում):
- Վարկառուն պետք է ունենա միջին կամ բարձր աշխատավարձային եկամուտ կամ հանդիսանա մանր/միջին ձեռնարկատեր:
- Վարկառուն պետք է ունենա առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ հայտնի ընկերությունում կամ պետական հաստատությունում և միևնույն գործարար բնագավառում ընդհանուր առմամբ 2 տարվա փորձ:
- Վարկառուի ամսական եկամուտը պետք է լինի 100,000 ՀՀ դրամ չամուսնացած անձանց համար և 200,000 ՀՀ դրամ՝ ամուսնացածների համար:
- Վարկի ամսական մարումների գումարը չպետք է գերազանցի զուտ եկամտի 35%-ը, իսկ վարկի ամսական մարումների և պահանջվող բոլոր այլ կանոնավոր պարտքային վճարումների հանրագումարը չպետք է գերազանցի զուտ եկամտի 45%-ը:
- Օգտագործված մեքենաների դեպքում վարկը տրամադրվում է միայն Եվրոպական և Ճապոնական արտադրության մեքենաների ձեռքբերման համար, և օգտագործված մեքենայի տարիքը չպետք է գերազանցի 7 տարին:
- Գրավադրվող ավտոմեքենան պետք է ապահովագրվի բանկի համար ընդունելի ապահովագրական ընկերություններից մեկի կողմից: Ապահովագրման գումարը պետք է հավասար լինի գնված ավտոմեքենայի շուկայական արժեքին:
- Վարկառուն պետք է ունենա լավ վարկային պատմություն:
Ապահովվածություն և ապահովագրություն
- Ավտոմեքենան գրավադրվում է բանկում, մինչև վարկային պարտավորության լրիվ մարումը:
- Ապահովագրության պայմանագրով սահմանված շահառուի իրավունքը փոխանցվում է բանկին` մինչև վարկի ամբողջական մարումը:
- Պարտադիր է երրորդ անձանց պատճառած վնասների հատուցման դեպքերից քաղաքացիական պատասխանատվության ապահովագրություն 3,000,000 ՀՀ դրամի չափով:
- Ապահովվածության տեսակը ավտոմեքենայի կոշտ գրավ:
Կարևոր տեղեկություններ
- Վարկի մարումները իրականացվում են ամսական հավասարաչափ վճարումներով՝ նախ հաշվարկված տոկոսագումարը հետո մայր գումարը /տու յժերի առկայության դեպքում, վերջիններս վճարվում են առաջին հերթին/:
- Վարկի գումարի կամ դրա մի մասի, ինչպես նաև տոկոսների մարումների ուշացման դեպքում այդ գումարներին հաշվարկվում է տույժ օրական 0.1%-ի չափով՝ յուրաքանչյուր ուշացված օրվա համար:
- Վարկի գումարի և տոկոսագումարների մարումը երկու անգամից ավել ամսական վճարումների չափը գերազանցող գումարով կատարելու յուրաքանչյուր դեպքում Բանկը Վարկառուից կգանձի տուգանք, որը կհաշվարկվի ամսական վճարման չափը գերազանցող գումարի 2%-ի չափով, եթե վարկի գումարը գերազանցում է 10,000,000 ՀՀ դրամը:
- Ամսական վճարումների չափը կարող է նվազել Վարկառուի կողմից վարկի գումարի փաստացի մնացորդի 25% - ի չափով վարկի գումարի միանվագ վճարում կատարելու դեպքում:
- Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ հիմք ընդունելով տարին 365 օր ըստ հետևյալ բանաձևի.
I=L*R/365*N, որտեղ.
I = տոկոսագումար
R = գործող տոկոսադրույք
L = վարկի գումարի փաստացի մնացորդ
N = մարումների միջև ընկած օրերի քանակ
Օրինակ՝
R=18%
L= 3,000,000 ՀՀ դրամ
N=30 օր
I= 3,000,000*18%/365*30=44,383
- Գրավի առարկայի գնահատման ու գրավադրման ծախսերը կատարում է վարկառուն`
ա- ավտոմեքենայի սահմանափակումների առկայության տեղեկանքի վճար` 3,000 ՀՀ դրամ,
բ- գրավի պայմանագրի նոտարական վավերացման վճար` 15,000 ՀՀ դրամ,
գ- գրավի իրավունքի գրանցմանվճար` 4,000 ՀՀ դրամ,
դ- գրավի ապահովագրության դրույք` գույքի գնահատված արժեքի 1,85% տարեկան, վարկի գործողության ողջ ընթացքում և 27,000 ՀՀ դրամ:
- Վարկի տրամադրման դրական կամ բացասական որոշման կայացման վրա ազդող հիմնական գործոններն են՝
ա-վարկային պատմությունը,
բ- վարկի նպատակային օգտագործման հիմնավորվածությունը,
գ- վարկառուի կողմից տրամադրված տեղեկատվության իսկությունը,
դ- հաճախորդի վարկունակությունը (ֆինանսական վիճակ),
ե- հաճախորդի վարկարժանությունը (Վարկառուի անձնական որակներ, վարկ ստանալու իրավական խոչընդոտների բացակայություն և այլն),
զ- վարկի ապահովվածություն հանդիսացող գրավը:
- Բիբլոս Բանկ Արմենիան Ձեր վարկի դիմումի վերաբերյալ որոշումը կկայացնի և այդ մասին Ձեզ կտեղեկացնի 7 աշխատանքային օրերի ընթացքում:
Վարկի տրամադրում
- Վարկի ձևակերպման գործընթացը իրականացվում է միայն Բիբլոս Բանկ Արմենիայի մասնաճյուղերում:
- Վարկը տրամադրվում է անկանխիկ՝ հաճախորդի բանկային հաշվին փոխանցելու միջոցով:
- Վարկը տրամադրվում է ՝ հաճախորդի կողմից մասնաճյուղում պայմանագրերը ստորագրելու օրվանից հաշված 3 աշխատանքային օրվա ընթացքում, եթե պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացվում են:
Ուշադրություն
Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի » օրինակ (PDF 111KB)
» Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բանաձև (PDF 185KB)
Զգուշացում
Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրում:
Համաձայն ՀՀ օրենսդրության Վարկառուի կողմից պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում դրանք մարվում են գրավի հաշվին, իսկ բավարար չլինելու դեպքում՝ Վարկառուի պարտավորությունները մարվում են նրա այլ գույքի հաշվին, ընդ որում Բանկն իրավունք ունի բռնագանձում տարածել գրավադրված ավտոմեքենայի վրա առանց դատարան դիմելու և իրացումից ստացված միջոցներն ուղղել պարտքի մարմանը:
Պահանջվող փաստաթղթերի » ցանկ (PDF 87.3KB)



