Հիփոթեքային վարկ
Արդյո՞ք կարծում եք, որ սեփական բնակարան ունենալը անիրականանալի երազանք է: Այլևս մի անհանգստացեք. Բիբլոս Բանկ Արմենիայի հիփոթեքային վարկի օգնությամբ Դուք շատ կարճ ժամանակում կունենաք սեփական բնակարան: Ընտրեք Ձեր նախընտրած բնակարանը և մենք կֆինանսավորենք դրա արժեքի մինչև 70%-ը: Այսպիսով Դուք կտնտեսեք ժամանակ ու գումար և ձեռք կբերեք Ձեր երազած բնակարանը՝ ամսական վարձավճարի արժեքով:
Պայմաններ
- Վարկի ֆինանսավորումը կազմում է արդեն պատրասի բնակարանի կամ առանձնատան գնահատված արժեքի կամ ձեռքբերման գնի (նվազագույնի) մինչև 70%-ը:
- Վարկի գումարը՝ նվազագույնը 5,000,000 մլն ՀՀ դրամ և առավելագույնը` 70,000,000 մլն ՀՀ դրամ (կամ համարժեքը ԱՄՆ դոլար):
- Վարկի ժամկետը՝ 2-ից մինչև 15 տարի:
- Տարեկան տոկոսադրույքը՝ 14%-16%:
- Վարկի տրամադրման միջնորդավճարը կազմում է վարկի գումարի 0.5%՝ նվազագույնը 50,000 ՀՀ դրամ, իսկ առավելագույնը՝ 250,000 ՀՀ դրամ: Միջնորդավճարը գանձվում է վարկի տրամադրման ժամանակ:
Ուշադրությու՜ն՝
Կախված բանկի ռիսկի գնահատման արդյունքներից՝ վարկի դիմումը կարող է հաստատվել ավելի բարձր տոկոսադրույքով կամ կանխավճարով:
Վարկը ԱՄՆ դոլարով տրամադրելու դեպքում, փոխարժեքի փոփոխությունը հնարավոր է ազդեցություն ունենա վարկի մարումների վրա:
Անհրաժեշտ պայմաններ
- Վարկառուն պետք է լինի ՀՀ քաղաքացի, 21-63 տարեկան (վարկային պայմանագրի գործողության ընթացքում):
- Վարկառուն պետք է ունենա միջին կամ բարձր աշխատավարձային եկամուտ կամ հանդիսանա մանր/միջին ձեռնարկատեր:
- Վարկառուն պետք է ունենա առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ հայտնի ընկերությունում կամ պետական հաստատությունում և միևնույն գործարար բնագավառում ընդհանուր առմամբ 2 տարվա փորձ:
- Վարկառուի ամսական եկամուտը պետք է լինի 200,000 ՀՀ դրամ չամուսնացած անձանց համար և 300,000 ՀՀ դրամ՝ ամուսնացածների համար:
- Վարկի ամսական մարումների գումարը չպետք է գերազանցի զուտ եկամտի 35%-ը, իսկ վարկի ամսական մարումների և պահանջվող բոլոր այլ կանոնավոր պարտքային վճարումների հանրագումարը չպետք է գերազանցի զուտ եկամտի 45%-ը:
- Գրավադրվող անշարժ գույքը պետք է ապահովագրվի բանկի համար ընդունելի ապահովագրական ընկերություններից մեկի կողմից : Ապահովագրման գումարը պետք է հավասար լինի անշարժ գույքի շուկայական արժեքին:
- Վարկառուն պետք է ունենա լավ վարկային պատմություն:
Ապահովվածություն և ապահովագրություն
- Անշարժ գույքը գրավադրվում է բանկում, մինչև վարկային պարտավորության լրիվ մարումը:
- Ապահովագրության պայմանագրով սահմանված շահառուի իրավունքը փոխանցվում է բանկին` մինչև վարկի ամբողջական մարումը:
Կարևոր տեղեկություններ
- Վարկի մարումները իրականացվում են ամսական հավասարաչափ վճարումներով՝ նախ հաշվարկված տոկոսագումարը հետո մայր գումարը /տույժերի առկայության դեպքում, վերջիններս վճարվում են առաջին հերթին/:
- Վարկի գումարի կամ դրա մի մասի, ինչպես նաև տոկոսների մարումների ուշացման դեպքում այդ գումարներին հաշվարկվում է տույժ օրական 0.1%-ի չափով՝ յուրաքանչյուր ուշացված օրվա համար:
- Վարկի գումարի և տոկոսագումարների մարումը երկու անգամից ավել ամսական վճարումների չափը գերազանցող գումարով կատարելու յուրաքանչյուր դեպքում Բանկը Վարկառուից կգանձի տուգանք, որը կհաշվարկվի ամսական վճարման չափը գերազանցող գումարի 2%-ի չափով:
- Ամսական վճարումների չափը կարող է նվազել Վարկառուի կողմից վարկի գումարի փաստացի մնացորդի 25%-ի չափով վարկի գումարի միանվագ վճարում կատարելու դեպքում:
- Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ հիմք ընդունելով տարին 365 օր ըստ հետևյալ բանաձևի.
I=L*R/365*N, որտեղ.
I = տոկոսագումար
R = գործող տոկոսադրույք
L = վարկի գումարի փաստացի մնացորդ
N = մարումների միջև ընկած օրերի քանակ
Օրինակ՝
R=16%
L=30,000,000 ՀՀ դրամ
N=30 օր
I=30,000,000*16%/365*30=394,520
- Գրավի առարկայի գնահատման ու գրավադրման ծախսերը կատարում է վարկառուն`
ա- կադաստրի միասնական տեղեկանքի վճար`7,000 ՀՀ դրամ,
բ- գույքի գնահատման վճար` 15,000 - 18,000 ՀՀ դրամ,
գ- գրավի պայմանագրի նոտարական վավերացման վճար` 25,000 ՀՀ դրամ,
դ- գրավի իրավունքի գրանցման վճար`45,000 ՀՀ դրամ,
ե- գրավի ապահովագրության դրույք` գույքի գնահատված արժեքի (0,18 - 0,25)% տարեկան վարկի գործողության ողջ ընթացքում,
զ- դժբախտ պատահարներից ապահովագրություն`վարկի գումարի 0,3% տարեկան վարկի գործողության ողջ ընթացքում:
- Վարկի տրամադրման դրական կամ բացասական որոշման կայացման վրա ազդող հիմնական գործոններն են՝
ա- վարկային պատմությունը,
բ- վարկի նպատակային օգտագործման հիմնավորվածությունը,
գ- վարկառուի կողմից տրամադրված տեղեկատվության իսկությունը,
դ- հաճախորդի վարկունակությունը (ֆինանսական վիճակ),
ե- հաճախորդի վարկարժանությունը (Վարկառուի անձնական որակներ, վարկ ստանալու իրավական խոչընդոտների բացակայություն և այլն),
զ- վարկի ապահովվածություն հանդիսացող գրավը:
- Բիբլոս Բանկ Արմենիան Ձեր վարկի դիմումի վերաբերյալ որոշումը կկայացնի և այդ մասին Ձեզ կտեղեկացնի 7 աշխատանքային օրերի ընթացքում:
Վարկի տրամադրում
- Վարկի ձևակերպման գործընթացը իրականացվում է միայն Բիբլոս Բանկ Արմենիայի մասնաճյուղերում:
- Վարկը տրամադրվում է անկանխիկ՝ հաճախորդի բանկային հաշվին փոխանցելու միջոցով:
- Վարկը տրամադրվում է ՝ հաճախորդի կողմից մասնաճյուղում պայմանագրերը ստորագրելու օրվանից հաշված 3 աշխատանքային օրվա ընթացքում, եթե պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացվում են:
Ուշադրություն
Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի » օրինակ (PDF 111KB):
» Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բանաձև (PDF 185KB)
Զգուշացում
Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրում:
Համաձայն ՀՀ օրենսդրության Վարկառուի կողմից պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում դրանք մարվում են գրավի հաշվին, իսկ բավարար չլինելու դեպքում՝ Վարկառուի պարտավորությունները մարվում են նրա այլ գույքի հաշվին, ընդ որում Բանկն իրավունք ունի բռնագանձում տարածել գրավադրված ավտոմեքենայի վրա առանց դատարան դիմելու և իրացումից ստացված միջոցներն ուղղել պարտքի մարմանը:
Պահանջվող փաստաթղթերի » ցանկ (PDF 90.5KB)



