ԱրՔա/ՄաստերՔարդ դեբիտ քարտեր

Թարմացվել է: 27/01/2010 11:00

Երբեք Ձեր կյանքն այսքան հարմարավետ չի եղել:

Ընդամենը 3 պարզ քայլ և դարձրեք Ձեր վճարումները անվտանգ Բիբլոս Բանկ Արմենիայի միջոցով.

  • ներկայացեք մեր ցանկացած մասնաճյուղ,
  • լրացրեք քարտ ստանալու դիմումը,
  • ստացեք այն մի քանի օրվա ընթացքում:

Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից Ձեզ տրամադրված ԱրՔա/Մաստերքարդ դեբիտ քարտերով
իրականացրեք Ձեր ամենօրյա բանկային գործարքները մի քանի վայրկյանների ընթացքում:
Դուք այլևս ստիպված չեք լինի սպասել հերթերում: Ձեր դեբիտ քարտը Ձեզ հնարավորություն է տալիս անվտանգ և Ձեր նախընտրությամբ շուրջօրյա  իրականացնել կանխիկացում, ստուգել Ձեր քարտային հաշիվները և կատարել գործարքներ:

 

Ո՞րտեղ ես կարող եմ օգտագործել քարտս:

Դուք կարող եք օգտագործել Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից Ձեզ տրամադրված ԱրՔա/Մաստերքարդ դեբիտ քարտը ԱրՔա համակարգի սպասարկման կետերում կամ արտասահմանում (Մաստերքարդ): Եթե ցանկանում եք գումար կանխիկացնել, ապա Դուք դա կարող եք իրականացնել օգտվելով ԱրՔա համակարգի բանկոմատներից և կանխիկացման կետերի լայն ցանցից՝ ՀՀ ողջ տարածքում: Ձեր Մաստերքարդը սպասարկվում է նաև արտասահմանյան ցանկացած բանկոմատում և ավելի քան 20 մլն սպասարկման կետերում, որտեղ առկա է Մաստերքարդի ապրանքանիշը: Դուք կարող եք ընտրություն կատարել տեղական օգտագործման (ԱրՔա) կամ միջազգային օգտագործման (Մաստերքարդ)քարտերի միջև:

 

Ե՞րբ ես կարող եմ օգտագործել քարտս:

Դուք կարող եք օգտագործել Ձեր քարտը շուրջօրյա, շաբաթը յոթ օր:

 

Արդյո՞ք իմ դեբիտ քարտն անվտանգ է:

Անվտանգության նկատառումներից ելնելով քարտի օգտագործման համար անհրաժեշտ է  ՊԻՆ (անձնական նույնականացման համար) կոդի կիրառում կամ ստորագրություն բանկոմատների/ՊՈՍ տերմինալների համար: Այդ կոդը Ձեզ հնարավորություն է տալիս անվտանգ օգտագործել Ձեր քարտը: Ավելին, Ձեզ տրամադրվում է լրացուցիչ SMS ծառայություն, որի միջոցով Ձեր կողմից կատարված յուրաքանչյուր գործարքի վերաբերյալ դուք կստանաք SMS հաղորդագրություն Ձեր բջջային հեռախոսի վրա, նաև հաշվի առեք, որ բանկը պատասխանատվություն չի կրում եթե Դուք փոխել եք Ձեր բջջային հեռախոսի համարը առանց բանկին այդ մասին պատշաճ տեղեկացնելու: SMS ծառայությունը Ձեզ հնարավորություն կտա վերահսկելու Ձեր ծախսերը և հետևելու զեղծարար գործարքներին:

Քարտի կորստի կամ գողանալու դեպքում կարող եք զանգահարել պրոցեսինգային կենտրոն, որն աշխատում է շուրջօրյա շաբաթը 7 օր սկզբունքով, հեռ. (37410) 440 380: Նշենք, որ քարտի կորստի դեպքում բանկը որևէ պատասխանատվություն չի կրում Ձեր քարտով կատարած այն գործարքների համար, որոնք կատարվել են մինչև պրոցեսինգային բաժնին քարտի կորստի մասին տեղեկացնելը:

 

Ի՞նչ այլ առավելություններ ես ունեմ:

Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից Ձեզ տրամադրված ԱրՔա/Մաստերքարդ դեբիտ քարտը Ձեզ ընձեռում է հետևյալ լրացուցիչ առավելությունները՝

  • քարտի փոխարինում` եթե Ձեր քարտը վնասվել է կամ գողացել են, ապա Բիբլոս Բանկ Արմենիան այն կփոխարինի նորով,
  • քարտի ակտիվացում` քարտի տրամադրումից հետո մի քանի ժամվա ընթացքում,
  • ֆինանսական վերահսկողություն` Ձեր ամսական քաղվածքը հնարավորություն է տալիս վերահսկելու Ձեր ծախսերը՝ անկախ կատարման վայրից,
  • օվերդրաֆտի հնարավորություն` եթե Դուք ՀՀ ռեզիդենտ եք և ունեք լավ վարկային պատմություն, ապա Ձեր դեբիտ քարտը Ձեզ հնարավորություն է տալիս ստանալու օվերդրաֆտ աշխատավարձի մինչև հնգապատիկի չափով՝ Ձեր աշխատավարձը անչեղարկելի Բիբլոս Բանկ Արմենիա փոխանցելու դեպքում: Դուք կարող եք մարել այն ըստ Ձեր հարմարության:

Ավելին, Դուք կարող եք Ձեր եկամուտներին համապատասխան պլանավորել Ձեր ծախսերը և օգտագործել քարտի քաղվածքը Ձեր ծախսերը վերահսկելու նպատակով: Դա կօգնի Ձեզ կառավարել Ձեր ֆինանսները և գումար տնտեսել: Եթե Դուք ունեք անհամաձայնություն Ձեր քաղվածքում արտացոլված որևէ գործարքի նկատմամբ, Դուք կարող եք բողոքարկել այն 15
օրվա ընթացքում քաղվածքի ստացման օրվանից սկսած:

 

Օվերդրաֆտի առանձնահատկությունները:

Օվերդրաֆտի առանձնահատկությունները՝

  • առավելագույն գումար՝ մինչև 1 700 000 ՀՀ դրամ (կամ համարժեքը ԱՄՆ դոլար),
  • մարման ժամկետ՝ անժամկետ,
  • վճարման հաճախականություն՝ Ձեր նախընտրությամբ,
  • տոկոսադրույք՝ Անվանական տոկոսադրույք՝ (տես Սակագինը), հաշվարկվում է օրական (տարին 365 օր) օվերդրաֆտի օգտագործված  մնացորդի վրա: Տարեկան փաստացի տոկոսադրույքը հավասար է անվանական տոկոսադրույքին: Ստորև ներկայացված է տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի օրինակ, որը ցույց է տալիս թե որքան կարժենա օվերդրաֆտը Ձեզ համար, եթե տոկոսագումարը և այլ անհրաժեշտ վճարները (առկայության դեպքում) կատարվում են համաձայն վերոնշյալ պայմանների:
Վարկի տեսակ ԱրՔա Օվերդրաֆտ/ՀՀ դրամ
Պայմանագրի կնքման ամսաթիվ 08/10/09
Վարկի ժամկետ
Անժամկետ
Վարկի գումար
1,000,000
Տարեկան տոկոսադրույք 21.6%
Վարկի միջնորդավճար -
Ապահովագրավճար -
Վարկի գումար ներառյալ տոկոսները 1,216,000
Տարեկան փաստացի տոկոսադրույք
21.6%

 

Կարևոր նշում:

Վճարումների ուշացման դեպքում բանկը կգանձի ուշ վճարման տույժ և Ձեր մասին տվյալները կուղարկվեն ՀՀ Կենտրոնական Բանկի Վարկային Ռեգիստր:

 

Անհրաժեշտ է իմանալ:

Ինչպե՞ս օգտագործել Դեբիտ քարտը բանկոմատներում.
•    տեղադրեք քարտը,
•    մուտքագրեք Ձեր ՊԻՆ կոդը,
•    հետևեք էկրանի հրահանգներին:
Որտե՞ղ են տեղակայված Բիբլոս Բանկ Արմենիայի բանկոմատները.
•    Ամիրյան փողոց 18/3,
•    Արգիշտի 4/1:
Ինչ անել ՊԻՆ կոդը.
•    գաղտնի պահեք Ձեր ՊԻՆ կոդը՝ գողությունից կամ կորստից խուսափելու համար,
•    քարտը և ՊԻՆ կոդը նույն դրամապանակում մի պահեք,
•    հիշե՜ք, ՊԻՆ կոդի երեք անհաջող մուտքի դեպքում քարտը բլոկավորվում է:
Ինչքա՞ն ժամանակ կպահանջվի օվերդրաֆտը հաստատելու համար.
•   Բիբլոս Բանկ Արմենիան օվերդրաֆտի դիմումի վերաբերյալ որոշումը կներկայացնի 7 աշխատանքային օրերի ընթացքում:

 

Դիմեք այսօր

Ձեզանից միայն պահանջվում է դիմում լրացնել և բացել քարտային հաշիվ, ներկայացնելով վավեր անձնագիր և սոցիալական քարտ՝ ՀՀ մեր ցանկացած մասնաճյուղում, իսկ եթե ուզում եք օգտվել օվերդրաֆտի հնարավորությունից հարկավոր է նաև ներկայացնել տեղեկանք աշխատավարձի վերաբերյալ և ռեզիդենտությունը հավաստող փաստաթուղթ, եթե այն նշված չԷ անձնագրում կամ 3-րդ ձև: Մեր աշխատողները ուրախ կլինեն Ձեզ տրամադրել ցանկացած
լրացուցիչ տեղեկատվություն:

Բիբլոս Բանկ Արմենիայի ԱրՔա/Մաստերքարդ դեբիտ քարտը Ձեր վճարումների ամենահարմարավետ միջոցն է:

Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք մեր`
•    Ամիրյան մասնաճյուղ` Ամիրյան փողոց 18/3,
•    Մալաթիա մասնաճյուղ` Անդրանիկի փողոց 113/1,
•    Վանաձոր մասնաճյուղ` Զաքարյան փողոց 1:
Կամ զանգահարեք (37410) 530362

 

Կարևոր նշում

Բոլոր միջնորդավճարները և վճարները գանձվում են քարտային հաշվից ՀՀ դրամով: Արտարժութային քարտային հաշվի դեպքում բանկը իրավունք ունի գործարքի կատարման օրը արտարժույթը փոխարկել ՀՀ դրամի՝ իր կողմից սահմանած տվյալ օրվա փոխարժեքով: Եթե քարտով իրականացված գործարքի արժույթը տարբերվում է քարտային հաշվի արժույթից, Բանկը իրավունք ունի փոխարկել գործարքի արժույթը քարտի արժույթին՝ Սակագնում նշված փոխարժեքով:


» Սակագներ (PDF 85.6KB)

Տարադրամի փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD364367
RUB11.7912.05
EUR465473
GBP556568
Թարմացվել է  03/09/2010 16:10