• Slogan Armenian

Ինտերնետ բանկինգ

Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից առաջարկվող նոր ծառայության միջոցով Դուք կարող եք կառավարել Ձեր հաշիվներն յուրաքանչյուր պահի: Չափազանց զբաղված եք բանկ այցելելու համար և Ձեզ հարկավոր է շուրջօրյա հասանելիություն բանկային ծառայություններին` այժմ Բիբլոս Բանկն առաջարկում է տարբերակ՝ լուծելու Ձեր բոլոր խնդիրները առանց Բանկ այցելելու:

 

Անվտանգության կանոններին ծանոթանալու համար սեղմեք այս հղմանը

 

Ի՞նչ ծառայություններ են հասանելի Բիբլոս օնլայնի միջոցով

  • Կարող եք մուտք գործել և ստուգել Ձեր տարատեսակ հաշիվների և վարկերի մնացորդն ու պայմանները:
  • Կարող եք իրականացնել դրամական միջոցների փոխանցում:
  • Կարող եք դիտել տարադրամի փոխարժեքը:
  • Կարող եք ստուգել Ձեր քարտային հաշիվների մնացորդը, տեսնել հաշվի քաղվածքը և գործարքները:
  • Կարող եք դիմում ներկայացնել (հաշվի վերաբերյալ տեղեկանք, քարտի վերաթողարկում և/կամ դադարեցում և այլն):

 

Արդյո՞ք Բիբլոս օնլայնը անվտանգ է

Անվտանգությունը ցանկացած ինտերնետ օգտագործողի համար գերակա խնդիր է: Բիբլոս Բանկը, քաջատեղյակ լինելով այս խնդրին, ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները` ապահովելու անվտանգ և ապահով տեղեկատվություն:

 

Ի՞նչպես սկսել

Բիբլոս Բանկի Ինտերնետ բանկինգի հաճախորդ դառնալը շատ դյուրին է: Հարկավոր է միայն կատարել հետևյալ քայլերը.

  • Այցելել Ձեզ սպասարկող Բիբլոս Բանկի մասնաճյուղ
  • Ստորագրել Ինտերնետ բանկինգի դիմումի ձևը և պայմանները
  • Ընտրել հասանելիության ձևը և վճարել ծառայության արժեքը

Նշված փաստաթղթերը լրացնելուց և ստորագրելուց հետո Դուք կստանաք Մուտքի գաղտնաբառը և անվտանգության սարքը, որից հետո կարող եք օգտվել ծառայությունից:

 

Ի՞նչ կարժենա

Անվանումը Սակագինը (ՀՀ դրամ)
Ֆիզիկական անձ (տեղադրում)* 500
Ֆիզիկական անձ գործարքային (ամսական վճար) 500
Ֆիզիկական անձ դիտելու իրավասությամբ (ամսական վճար)* անվճար
Իրավաբանական անձ (տեղադրում)* 3,000
Իրավաբանական անձ գործարքային մինչև 2 օգտագործող (ամսական վճար) 6,000
Իրավաբանական անձ գործարքային լրացուցիչ օգտագործող (ամսական վճար) 1,000
Իրավաբանական անձ դիտելու իրավասությամբ (ամսական վճար)* 3,000
Անվտանգության սարքի վճար* 7,000

*Ներառյալ ԱԱՀ: 

Այս հազարամյակում, որտեղ տեխնոլոգիան և էլ. կոմերցիան շարժիչ ուժ են հանդիսանում, Ինտերնետ Բանկինգը ստեղծված բիզնես միջավայրում դառնում է անհրաժեշտություն: Բաց մի թողեք հնարավորությունը և օգտվեք Բիբլոս Բանկի կողմից առաջարկվող ամենաարագ և ապահով օնլայն ծառայությունից:

Գանձապետարան ուղղվող վճարների կատարման վերաբերյալ հաճախորդներին տեղեկացման թերթոն