• Slogan Armenian

Հաճախորդի իրավունքները

Հարգելի հաճախորդ բողոք-պահանջ ունենալու դեպքում այն կարող եք ներկայացնել գրավոր՝ թղթային կրիչի վրա՝ առձեռն կամ փոստով, ինչպես նաև էլեկտրոնային տարբերակով՝ Բիբլոս Բանկ Արմենիայի հատուկ էլեկտրոնային փոստի հասցեին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով: Բողոք-պահանջը համարվում է տրված հաճախորդի կողմից գրավոր (առձեռն, փոստով), ինչպես նաև ինտերնետի միջոցով ներկայացվելու դեպքում:

Գրավոր ձևով բողոք-պահանջները կարող են ներկայացվել հաճախորդի կողմից բողոք-պահանջի ներկայացման հայտը մասնաճյուղում լրացնելով և մասնաճյուղում տեղադրված հատուկ արկղի մեջ նետելով կամ բողոք-պահանջը պատվիրված նամակով Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գրասենյակ ուղարկելով:

  • Գլխամաս հասցե՝ 0002 ք. Երեվան, Ամիրյան 18/3
  • Ամիրյան մ/ճ հասցե ` 0002, ք. Երևան, Ամիրյան 18/3
  • Կոմիտաս մ/ճ հասցե ` 0051, ք. Երևան, Կոմիտաս 38/2

Էլեկտրոնային տարբերակով բողոք-պահանջները ներկայացվում են Բիբլոս Բանկ Արմենիայի՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.   էլեկտրոնային փոստի հասցեին հաղորդագրություն ուղարկելով:

Բողոք-պահանջի վերաբերյալ Բիբլոս բանկ Արմենիայի գրավոր պատասխանը ստանալուց հետո ֆիզիկական անձ հաճախորդն իր իրավունքների պաշտպանության նպատակով իրավունք ունի Բիբլոս բանկ Արմենիայի և իր միջև կնքված գործարքից բխող պահանջները ներկայացնել ֆինանսական համակարգի հաշտարարին: Բիբլոս Բանկ Արմենիան հրաժարվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի այն որոշումները վիճարկելու իրավունքից, որոնց դեպքում գույքային պահանջի չափը չի գերազանցում 250,000/երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը և գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000/հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը: Դա նշանակում է, որ Բիբլոս Բանկ Արմենիան չի կարող դատական կարգով վիճարկել Ֆինանսական հաշտարարի կողմից վերոնշյալ պայմաններին բավարարող պահանջներով Բիբլոս Բանկ Արմենիայի դեմ կայացված որոշումները:  

Լրացուցիչ հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել՝ (374 10) 53 03 62:

 

» Հաճախորդների բողոք-պահանջների քննության ընթացակարգ (PDF 193 KB)

» Ինչ անել, եթե բողոք ունեք ձևաթուղթ (PDF 964 KB)

» Բողոք-պահանջի ներկայացման հայտի ձև (RTF 82.5 KB)

 

Ցանկացած անձ իրավունք ունի ստանալու Բիբլոս Բանկ Արմենիայի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը.
ՙԲանկերի և բանկային գործունեության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության պատճենները:

Օրենքի նշված հոդվածները կարող եք գտնել`  սեղմելով այստեղ » 20 (PDF 21.6 KB) և » 43 (PDF 36.1 KB):

Վերոնշված տեղեկատվությունը բանկը տրամադրում է գրավոր դիմումը ստանալուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ եթե տեղեկատվության կողքին այլ ժամկետ չի նշված: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով. առձեռն` բանկի գլխամասային գրասենյակում կամ ցանկացած մասնաճյուղում, էլեկտրոնային հասցեով` This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. , կամ փոստով` ՀՀ, 0002, ք. Երևան, Ամիրյան 18/3, ՀՀ, 0051, ք. Երևան, Կոմիտաս 38/2:

Վերոնշյալ տեղեկությունները թղթային կրիչով տրամադրելու դեպքում բանկը կգանձի վճար՝ 50 ՀՀ դրամ՝ մեկ տպագիր էջի համար, իսկ էլեկտրոնային տարբերակով տեղեկությունները կտրամադրվեն անվճար:

Փոստով առաքման դեպքում բանկը նաև կգանձի վճար՝ փոստով առաքման համար բանկի կողմից փոստային ծառայություններ մատուցող ընկերություններին վճարված գումարի չափով: