• Slogan Armenian

Առաքելություն

Առաքելություն

Բիբլոս Բանկ Խումբը ունիվերսալ ֆինանսական հաստատություն է, որի գործունեությունը միտված է ինչպես հայրենական այնպես էլ արտաքին շուկաներում հաճախորդներին համաշխարհային ստանդարտներին համապատասխան ծառայությունների մատուցմանը, բաժնետերերի ներդրումների արժեքի աճի ապահովմանը, աշխատակիցների բավարարվածության բարձրացմանը և հանրության տնտեսական բարեկեցության աճին:

 

Մեր արժեքները

  • Ազնվություն
  • Առավելագույն ուշադրություն Հաճախորդի կարիքներին
  • Հարգանք միմյանց նկատմամբ
  • Պրոֆեսիոնալիզմ
  • Թիմային աշխատանք

Բիբլոս Բանկ Արմենիան իր ջանքերը հիմնականում կենտրոնացնելու է հետևյալ ծառայությունների զարգացման ուղղությամբ՝

 

Առեվտրա-վարկային ծառայություններ

Միջին և խոշոր ձեռնարկություններին մատուցվում են առևտրավարկային ծառայություններ սկսած 40 մլն ՀՀ դրամ գերազանցող գումարից՝ մինչև գործող օրենսդրությամբ սահմանված մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն սահմանաչափը: Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն առաջարկում է առևտրավարկային ծառայությունների բոլոր տեսակները՝ հաճախորդի բիզնեսի ֆինանսական և գործառնական ամբողջական վերլուծության հիման վրա: Բանկը տրամադրում է երկարաժամկետ վարկեր հիմնական միջոցների ձեռք բերման համար, վերականգնվող վարկային գծեր և օվերդրաֆտ շրջանառու միջոցների ֆինանսավորման համար: Բանկը իրականացնում է միջազգային առևտրի ֆինանսավորում (արտահանում/ներմուծում) հետևյալ գործիքների միջոցով՝ Վարկային Նամակներ (Ակրեդիտիվ), Բանկային Երաշխիքներ և Պահուստային Ակրեդիտիվներ: Առևտրավարկային ծառայությունները տրամադրվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով:

 

Մանրածախ բանկային ծառայություններ

Բանկը մտադրված է զարգացնել մանրածախ ծառայությունների փաթեթներ, որոնք կներառեն ինչպես ավանդական մանրածախ ծառայություններ, այնպես էլ ՀՀ շուկայի համար նոր ծառայություններ: Բանկի կողմից հաճախորդներին առաջարկվելու են ժամկետային և ցպահանջ ավանդներ, ավանդային սերտիֆիկատներ, դեբետային և վարկային քարտերի տարբեր տեսակներ, ավտովարկեր, հիփոթեքային և անհատական վարկեր, ինչպես նաև փոքր ձեռնարկություններին տրվող վարկեր: Բանկը շարունակելու է ընդլայնել մասնաճյուղային ցանցը և Երևանում, և մարզ կենտրոններում: Մասնաճյուղային ցանցը մեծապես ուղղված է լինելու մանրածախ բանկային ծառայությունների զարգացմանը: