• Slogan Armenian

Պատմություն

Բիբլոս Բանկը հիմնադրվել է 1950թ.-ին Լիբանանի Ժբեյլ (Բիբլոս) քաղաքում. այն առաջնային դիրք զբաղեցնող ֆինանսական հաստատություն է՝ մասնագիտացված տեղական և որոշ արտասահմանյան շուկաներում: Մոտ վեց տասնամյակների շարունակական աճից հետո այժմ Բիբլոս Բանկը Լիբանանում ունի լայն մասնաճուղային ցանց՝ բաղկացած 78 մասնաճյուղերից: Բիբլոս Բանկ Խումբը նաև ընդլայնել է այլ երկրներում իր ներկայությունը, հիմնելով բանկեր որոշ արտասահմանյան երկրներում, մասնավորապես` Բելգիայում, Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում, Կիպրոսում, Սուդանում, Սիրիայում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Իրաքում, Հայաստանում, Նիգերիայում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում:


Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲ ընկերությունը հիմնվել է 2007թ.-ին՝ Բիբլոս Բանկի կողմից Հայաստանում գործող ԻԹԲ Միջազգային Առևտրային Բանկի բաժնետոմսերի 100% ձեռք բերման արդյունքում: 2008թ.-ին Հայաստանյան Բիբլոս Բանկի կանոնադրական հիմնադրամում  Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) եվ ՕՊԵԿ-ի Միջազգային Զարգացման Հիմնադրամը (ՕՄԶՀ) ձեռք են բերել մասնակցություն հետևյալ կերպ. ԶՎԵԲ - 25% բաժնետոմս, ՕՄԶՀ - 10%:

 

Բիբլոս Բանկ ՍԱԼ 2016թ հունիսի 22-ին համալրեց Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ կանոնադրական հիմնադրամը, ինչի արդյունքում բաժնետոմսերը բաշխվեցին հետևյալ կերպ՝ Բիբլոս Բանկ ՍԱԼ-88.06%, ՎԶԵԲ – 8.53% և ՕՄԶՀ – 3.41% բաժնետոմս:

 

Բիբլոս Բանկ ՍԱԼ 2016թ-ի հունիսի 27-ին ձեռք է բերել ՎԶԵԲ բաժնեմասը Բիբլոս Բանկ Արմենիա  ՓԲԸ կանոնադրկան կապիտալում, և տվյալ փոփոխության արդյունքում բաժնեմասային կառուցվածքը հետևյալն է՝  Բիբլոս Բանկ ՍԱԼ- 96.59% և ՕՄԶՀ-3.41%:

 

Բիբլոս Բանկ ՍԱԼ 2016թ-ի հուլիսի 26-ին ձեռք է բերել ՕՄԶՀ բաժնեմասը Բիբլոս Բանկ Արմենիա  ՓԲԸ կանոնադրական կապիտալում, և տվյալ փոփոխության արդյունքում բաժնեմասային կառուցվածքը հետևյալն է՝  Բիբլոս Բանկ ՍԱԼ- 100%: