• Slogan Armenian

17 Մայիս, 2017

Բիբլոս Բանկ Արմենիան նպաստում է Հայաստանի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև գործնական հարաբերությունների զարգացմանը

Մայիսի 17-ին Բիբլոս Բանկ Արմենիայի ներկայացուցիչները սիրով մասնակցեցին և աջակցեցին B2B (բիզնեսը բիզնեսին) թեմատիկ քննարկմանը նվիրված մամուլի ասուլիսին և գործնական կապերի հաստատման նպատակով տեղի ունեցած հանդիպման կայացմանը՝ հայ-բելգիական առևտրի պալատի կողմից կազմակերպված բիզնես առաքելության շրջանակում:

Մամուլի ասուլիսին ներկա էին նաև ներկայացուցիչներ ՀՀ նախարարություններից, Հայաստանի զարգացման հիմնադրամից, Հայաստանում ԵՄ պատվիրակությունից և մի շարք տեղական ընկերություններից: Միջոցառումը հնարավորություն ընձեռեց Բիբլոս Բանկ Արմենիային իր նորարարական ծառայությունները ներկայացնել Բելգիայի և ՀԴՀ-ի գործընկերներին, որտեղ Բիբլոս բանկն իր ներկայացուցչությունն ունի:
Նախաձեռնությունը արդյունավետ հարթակ էր Հայաստանի և ԿԴՀ-ի գործարարների միջև՝ գործնական հարաբերություններ զարգացնելու համար տարատեսակ ապրանքներ ներկրելու և արտահանելու տեսանկյունից:

Բիբլոս Բանկ Արմենիան մշտապես պատրաստակամ է աջակցել այն նախաձեռնություններին, որյոնք նպաստում են Հայաստանի բիզնես միջավայրի զարգացմանը և գործընկերների հետ ավելի նպաստավոր տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Բիզնես առաքելությունը հյուրընկալել էր նաև առաջատար փորձագետների և
գործարարների Բելգիայից: Միջոցառման մասնակիցներն էին ԿԴՀ-ում Բելգիայի հանրապետության դեսպանության առևտրի բաժնի ներկայացուցիչ Ժերոմ Ղուն, ԿԴՀ-ում առաջատար SCS ընկերության գործադիր տնօրեն Ժան Ռոբերտ Իսիֆուան, Zenufa ընկերությունների խմբի գործադիր տնօերն Վիշալ Վիսանին և այլ հյուրեր: