• Slogan Armenian

01 Հունիս, 2017

Բիբլոս Բանկ Արմենիան վառ հիշողություններ պարգևեց մանուկներին

Հունիսի 1-ն ազդարարում է ոչ միայն ամառվա գալուստը, այլ նաև նշանավորում է մանկության խինդն ու հրաշքը:

Այս առանձնահատուկ տոնի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Բիբլոս Բանկ Արմենիան Երևանի կենտրոնում կազմակերպել էր գեղեցիկ միջոցառում՝ հայ մանուկներին ու նրանց ծնորղներին փոխանցելով տոնական տրամադրություն:

Սիրված մուլտֆիլմների հերոսները միջոցառման փոքրիկ հյուրերին հեքիաթների աշխարհ տեղափոխեցին, իսկ հայտնի մանկական ֆիլմերից ընտրված գեղեցիկ երգացանկը, գույնզգույն փուչիկներն ու, իհարկե, համեղ մանուշակագույն պաղպաղակը միջոցառումն էլ ավելի գունեղ դարձրին՝ պարգևելով ժպիտներ ու վառ հիշողություններ: