• Slogan Armenian

24 Օգոստոս, 2017

Բարձրագույն կրթությունն առավել մատչելի է դառնում Հայաստանում. մեկնարկել է Բիբլոս Բանկ Արմենիայի և Հայաստանի ամերիկյան համալսարանի համատեղ ծրագիրը


Բիբլոս Բանկ Արմենիան և Հայաստանի ամերիկյան համալսարանը համագործակցում են նոր վարկավորման ծրագրի շրջանակում, որը բարձրագույն կրթությունն առավել հասանելի ու մատչելի կդարձնի: Ամերիկյան համալսարանի մագիստրատուրայում սովորող և ֆինանսական աջակցության կարիք ունեցող ուսանողները կարող են վճարել իրենց վարձավճարը՝ օգտվելով մատչելի վարկատեսակից:  
Ծրագիրը նախատեսում է ուսման վարձի մինչև 80%-ի չափով ֆինանսավորում ընդամենը 5% տարեկան տոկոսադրույքով` արտոնյալ ժամանակահատվածով վարկի մարման հնարավորությամբ: Ուսումնառության և հետագա վեց ամիսների ընթացքում կվճարվեն միայն վարկի տոկոսները, իսկ հետագա երեսուն ամիսների ընթացքում՝ մայր գումարը և տոկոսները:

Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ այս վարկավորման ծրագիրը կօգնի ավելի մեծ թվով ուսանողների ստանալ որակյալ բարձրագույն կրթություն, բացահայտել իրենց ներուժն ու գտնել ուրույն տեղն աշխատաշուկայում: Ավելին, Բանկը, սկսած 2017 թվականից, կրթաթոշակ է տրամադրում  նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներին:

Ծրագրից օգտվել ցանկացող Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները կարող են դիմել համալսարան մինչև ս.թ. սեպտեմբերի 4-ը՝ նամակ հղելով This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլ․ հասցեին:
Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար այցելել՝
http://finaid.aua.am/loans-for-graduate-students/http կամ զանգահարել 060 616100 հեռախոսահամարով։