• Slogan Armenian

06 Նոյեմբեր, 2017

Հարգելի Հաճախորդ,

Սույնով տեղեկացնում ենք, որ առցանց գործարքների անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով Արմենիան Քարդ ՓԲ ընկերության կողմից ներդրվել է ArCa Security Pay ծառայությունը:

Այս ծառայության միջոցով գործող տեղական կայքերից ԱրՔա քարտերով իրականացված գործարքների հավաստագրման ժամանակ քարտապանը կայքում պետք է մուտքագրի իր բջջային հեռախոսահամարին ուղարկված կարճ հաղորդագրությունում (SMS) նշված հատուկ կոդը:
Տվյալ անվտանգության ծառայության միջոցով գործող տեղական  կայքերից գնումներ կամ այլ գործարքներ իրականացնելիս կարճ հաղորդագրություն (SMS) ծառայությունից օգտվելը պարտադիր է, որը Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲ ընկերությունը հաճախորդներին առաջարկում է անվճար (անվճար են բացառապես ArCa Security Pay ծառայության համար ստացված կարճ հաղորդագրությունները (SMS)):
Այսպիսով, սույն թվականի նոյեմբերի 16-ից մենք ակտիվացնելու ենք Ձեր քարտի կարճ հաղորդագրություն (SMS) ծառայությունը՝ ArCa Security Pay ծառայությունից օգտվելու համար, կիրառելով Ձեր կողմից մեզ տրամադրած բջջային հեռախոսահամարը: Եթե մեզ տրամադրած բջջային հեռախոսահամարը ներկայումս գործող չէ (օրինակ եթե այն այլևս չեք օգտագործում), ապա Դուք ս/թ նոյեմբերի 16-ից չեք կարողանա գործարքներ կատարել բոլոր այն տեղական կայքերում, որոնք օգտվում են ArCa Security Pay ծառայությունից, քանի որ Ձեր բջջային հեռախոսին ուղղարկված հատուկ կոդը Ձեզ հասանելի չի լինի՝ գործարքը ավարտելու համար: Նույնիսկ եթե կարողանաք գործարքն ավարտին հասցնել, միևնույն է հետագայում գործարքը բողոքարկելու դեպքում Դուք Ձեր վճարած գումարը չեք կարողանա հետ ստանալ գործարքի անվտանգության վերը նշված կանոնը չպահպանելու պատճառով: Ուստի խնդրում ենք մինչև ս/թ նոյեմբերի 16-ը այցելել մեր ցանկացած մասնաճյուղ և տրամադրել Ձեր գործող բջջային հեռախոսահամարը:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել 060 616100 հեռախոսահամարով:

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

Հարգանքով՝
Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ