• Slogan Armenian

Վերանորոգման վարկ

Պայմաններ

  • Վերանորոգման վարկի ֆինանսավորումը կազմում է վերանորոգման ծախսերի 100%-ը (գնահատված բանկի աշխատակցի կողմից), այն պայմանով, որ վարկի գումարը չի գերազանցում վերանորոգվող բնակարանի գնահատված արժեքի 60%:
  • Վերանորոգման վարկի գումարը՝ նվազագույնը 6,000,000 մլն. ՀՀ դրամ և առավելագույնը՝ 35,000,000 մլն. ՀՀ դրամ (կամ համարժեք ԱՄՆ դոլար):
  • Վարկի ժամկետը՝ 2-ից մինչև 15 տարի:
  • Տարեկան տոկոսադրույքը՝

ա-ԱՄՆ դոլարով`

Առաջին  5 տարվա ընթացքում՝ սկսած հաստատուն 8.8% տարեկան տոկոսադրույք

Մնացած 10 տարիների ընթացքում՝ բանկի տվյալ պահին գործող հաշվարկային դրույք* գումարած 5%, տարեկան վերանայվող

բ-ՀՀ դրամով`

Առաջին  5 տարվա ընթացքում՝ սկսած հաստատուն 13% տարեկան տոկոսադրույք

Մնացած 10 տարիների ընթացքում՝ բանկի տվյալ պահին գործող հաշվարկային դրույք* գումարած 5%, տարեկան վերանայվող

Նշում` *Բանկի հաշվարկային դրույքը տոկոսակիր պարտավորությունների միջին կշռված ծախսատարությունն է:

  • Վարկի տրամադրման միջնորդավճարը կազմում է վարկի գումարի 0.5% գումարած 10,000 ՀՀ դրամ՝ նվազագույնը 60,000 ՀՀ դրամ, իսկ առավելագույնը՝ 250,000 ՀՀ դրամ: Միջնորդավճարը գանձվում է վարկի տրամադրման ժամանակ:

Ուշադրությու՜ն՝
Կախված բանկի ռիսկի գնահատման արդյունքներից՝ վարկի դիմումը կարող է հաստատվել ավելի բարձր տոկոսադրույքով կամ կանխավճարով:

Վարկը ԱՄՆ դոլարով տրամադրելու դեպքում, փոխարժեքի փոփոխությունը հնարավոր է ազդեցություն ունենա վարկի մարումների վրա:

 

Անհրաժեշտ պայմաններ

  • Վարկառուն պետք է լինի ՀՀ ռեզիդենտ, 21-63 տարեկան (վարկային պայմանագրի գործողության ընթացքում):
  • Վարկառուն պետք է ունենա միջին կամ բարձր աշխատավարձային եկամուտ կամ հանդիսանա մանր/միջին ձեռնարկատեր:
  • Վարկառուն պետք է ունենա առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ հայտնի ընկերությունում կամ պետական հաստատությունում և միևնույն գործարար բնագավառում ընդհանուր առմամբ 2 տարվա փորձ:
  • Վարկառուի ամսական զուտ եկամուտը պետք է լինի 200,000 ՀՀ դրամ չամուսնացած անձանց համար և 300,000 ՀՀ դրամ՝ ամուսնացածների համար:
  • Վարկի ամսական մարումների գումարը չպետք է գերազանցի զուտ եկամտի 35%-ը, իսկ վարկի ամսական մարումների և պահանջվող բոլոր այլ կանոնավոր պարտքային վճարումների հանրագումարը չպետք է գերազանցի  զուտ եկամտի 45%-ը:
  • Գրավադրվող անշարժ գույքը պետք է ապահովագրվի բանկի համար ընդունելի ապահովագրական
    ընկերություններից մեկի կողմից: Ապահովագրման գումարը վերանորոգման վարկի դեպքում պետք է հավասար լինի անշարժ գույքի շուկայական կամ գնահատված արժեքին (նվազագույնին):
  • Վարկառուն պետք է ունենա լավ վարկային պատմություն:
 

Ապահովվածություն և ապահովագրություն

  • Անշարժ գույքը գրավադրվում է բանկում, մինչև վարկային պարտավորության լրիվ մարումը:
  • Ապահովագրության պայմանագրով սահմանված շահառուի իրավունքը փոխանցվում է բանկին` մինչև վարկի ամբողջական մարումը:
 

Կարևոր տեղեկություններ

  • Վարկի մարումները իրականացվում են ամսական հավասարաչափ վճարումներով՝ նախ հաշվարկված տոկոսագումարը հետո մայր գումարը /տույժերի առկայության դեպքում, վերջիններս վճարվում են առաջին հերթին/:
  • Վարկի գումարի կամ դրա մի մասի, ինչպես նաև տոկոսների մարումների ուշացման դեպքում այդ գումարներին հաշվարկվում է տույժ օրական 0.1%-ի չափով՝ յուրաքանչյուր ուշացված օրվա համար:
  • Գործողության ընթացքի առաջին 5 տարիների ընթացքում վարկերի  մասնակի վաղաժամկետ մարման դեպքում, կիրառվում է մարվող գումարի 3%-ի չափով միջնորդավճար՝ նվազագույնը 10,000 ՀՀ դրամ առավելագույնը 300,000 ՀՀ դրամ:
    Գործողության ընթացքի առաջին 5 տարիների ընթացքում վարկերի  ամբողջական վաղաժամկետ մարման դեպքում, կիրառվում է վարկի գումարի 5% չափով միջնորդավճար:
    Գործողության ընթացքի 6-րդ տարվանից սկսված վարկերի  ամբողջական կամ մասնակի վաղաժամկետ մարման դեպքում կիրառվում է մարվող գումարի 0.5% չափով միջնորդավճար:
  • Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ հիմք ընդունելով տարին 360 օր ըստ հետևյալ բանաձևի.

I=L*R/365*N, որտեղ.
I = տոկոսագումար
R = գործող տոկոսադրույք
L = վարկի գումարի փաստացի մնացորդ
N = մարումների միջև ընկած օրերի քանակ
Օրինակ՝
R=16%
L=30,000,000 ՀՀ դրամ
N=30 օր
I=30,000,000*16%/360*30=399,999

  • Գրավի առարկայի գնահատման ու գրավադրման ծախսերը կատարում է վարկառուն`

ա- կադաստրի միասնական տեղեկանքի վճար`10,300 ՀՀ դրամ,
բ- գույքի գնահատման վճար` 15,000 - 18,000 ՀՀ դրամ,
գ- գրավի պայմանագրի նոտարական վավերացման վճար` 25,000 ՀՀ դրամ,
դ- գրավի իրավունքի գրանցման վճար`72,000 ՀՀ դրամ,
ե- գրավի ապահովագրության դրույք` գույքի գնահատված արժեքի (0,18 - 0,25)% տարեկան վարկի գործողության ողջ ընթացքում,
զ- դժբախտ պատահարներից ապահովագրություն`վարկի գումարի 0,3% տարեկան վարկի գործողության ողջ ընթացքում:

  • Վարկի տրամադրման դրական կամ բացասական որոշման կայացման վրա ազդող հիմնական գործոններն են՝

ա- վարկային պատմությունը,
բ- վարկի նպատակային օգտագործման հիմնավորվածությունը,
գ- վարկառուի կողմից տրամադրված տեղեկատվության իսկությունը,
դ- հաճախորդի վարկունակությունը (ֆինանսական վիճակ),
ե- հաճախորդի վարկարժանությունը (Վարկառուի անձնական որակներ, վարկ ստանալու իրավական խոչընդոտների բացակայություն և այլն),
զ- վարկի ապահովվածություն հանդիսացող գրավը:

  • Բիբլոս Բանկ Արմենիան Ձեր վարկի դիմումի վերաբերյալ որոշումը կկայացնի և այդ մասին Ձեզ կտեղեկացնի 7 աշխատանքային օրերի ընթացքում:

 *Ներառյալ ԱԱՀ:

Այլ ծառայություններ

Հոդվածների անվանում Սակագին
Գրավի առարկայի հետ կապված համաձայնություններ
(գրավի առարկայի վարձակալության, սեփականատերերի փոփոխության, հասցեի փոփոխության, գրավի նկատմամբ այլ տիպի պետական գրանցման, առանձին միավորների բաժանման/միացման համաձայնություններ)*
5,000
Հաջորդող գրավի համաձայնություն* 5,000
Գրավի առարկայի փոփոխության համաձայնություն* 5,000
Ընտանիքի անդամի հաշվառման կամ հաշվառումից հանելու համաձայնություն* 1,000
Գրավներից որևէ մեկի գրավից ազատման համաձայնություն (չի կիրառվում ամբողջական վաղաժամկետ մարման դեպքում)* 5,000
Սեփականության վկայականի փոփոխության համաձայնություն* 5,000
Իրավաբանական անձի վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվության ստացում Իրավաբանական անձանց ռեգիստրից* 5,000

* Ներառյալ ԱԱՀ

Կարևոր նշում` սակագները կիրառելի են գրավի յուրաքանչյուր առարկայի համար:

 

Վարկի տրամադրում

  • Վարկի ձևակերպման գործընթացը իրականացվում է միայն Բիբլոս Բանկ Արմենիայի մասնաճյուղերում:
  • Վարկը տրամադրվում է անկանխիկ՝ հաճախորդի բանկային հաշվին փոխանցելու միջոցով:
  • Վարկը տրամադրվում է ՝ հաճախորդի կողմից մասնաճյուղում պայմանագրերը ստորագրելու օրվանից հաշված 3 աշխատանքային օրվա ընթացքում, եթե պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացվում են:
 

Ուշադրություն

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

     Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի » օրինակ (PDF 112KB):

    » Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բանաձև (PDF 185KB)

 

Զգուշացում

Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրում:

Համաձայն ՀՀ օրենսդրության Վարկառուի կողմից պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում դրանք մարվում են գրավի հաշվին, իսկ բավարար չլինելու դեպքում՝ Վարկառուի պարտավորությունները մարվում են նրա այլ գույքի հաշվին, ընդ որում Բանկն իրավունք ունի բռնագանձում տարածել գրավադրված գույքի վրա առանց դատարան դիմելու և իրացումից ստացված միջոցներն ուղղել պարտքի մարմանը:


   Պահանջվող փաստաթղթերի » ցանկ (PDF 92.9KB)

    Օգտակար հղում » Այբ Բեն Գիմ ֆինանսներ