• Slogan Armenian

Ուսանողական վարկ

Հանդիսանում եք Հայաստանում Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) մագիստրատուրայի ուսանող:
Կարիք եք զգում ֆինանսական աջակցության՝ ուսման վարձը վճարելու համար:


Դիմեք անհապաղ՝ ուղարկելով էլ. նամակ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. հացեին, նպատակ դաշտում նշելով ‘Byblos Bank AUA Student Loans’ , անուն ազգանունը, ֆակուլտետի անվանումը, ուսանողի Ձեր անհատական համարը և գումարի չափը, որը ցանկանում եք ստանալ վարկի տեսքով: 2017-2018 ուսումնական տարվա ուսման վարձավճարի համար վարկ ցանկացողների դիմումները ընդունվում են մինչև սույն թվականի Սեպտեմբերի 4-ը:

ՀԱՀ Ֆինանսական օժանդակության բաժինը կհավաքագրի և կդիտարկի բոլոր դիմումները և մինչև ուսումնական տարվա Սեպտեմբերի 15-ը վարկի դիմած ուսանողների ցանկը  ովքեր համապատասխանում են վարկավորման պահանջներին կներկայացնի Բիբլոս Բանկ Արմենիա:

ՀԱՀ ֆինանսական օժանդակության բաժնի կողմից տեղեկանալով, որ իրենց դիմումը փողանցվել է Բանկին՝ 5 օրյա ժամանակահատվածում վարկի համար դիմած ուսանողները պետք է ներկայանան Բիբլոս Բանկ Արմենիա:


Պայմաններ

  • Վարկի արժույթը` ՀՀ դրամ
  • Վարկի գումարը՝ նվզ. 100,000 ՀՀ դրամ և առվլ 3,200,000 ՀՀ դրամ
  • Վարկի գումարը՝ ուման վարձի մինչև 80%
  • Տարեկան տոկոսադրույքը՝ 5% հաստատուն
  • Վարկի ժամկետը՝ Արտոնյալ ժամանակահատված* + 30 ամիս, նվզ. 42 և առվլ. 72 ամիս

*Արտոնյալ ժամանակահատված (վճարվում են միայն տոկոսները) = Ուսման ժամանակահատվա + 6 ամիս

  • Վարկի հասանելիությունը՝     ՀԱՀ մագիստրատուրայի ուսանող, լավ վարկային պատմությամբ և երկու երաշխավորների առկայությամբ
  • Վարկի տրամադրման միջնորդավճարը 3,000 ՀՀ դրամ: Միջնորդավճարը գանձվում է վարկի տրամադրման ժամանակ:

 

Անհրաժեշտ պայմաններ

  • Վարկառուն/երաշխավորը պետք է լինի ՀՀ ռեզիդենտ:
  • Վարկառուն/երաշխավորը պետք է ունենա միջին կամ բարձր աշխատավարձային եկամուտ կամ հանդիսանա մանր/միջին ձեռնարկատեր:
  • Վարկառուն/երաշխավորը պետք է ունենա առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ հայտնի ընկերությունում կամ պետական հաստատությունում և միևնույն գործարար բնագավառում ընդհանուր առմամբ  2 տարվա փորձ:
  • Վարկառուի/երաշխավորի ամսական զուտ եկամուտը պետք է լինի 100,000 ՀՀ դրամ չամուսնացած անձանց համար և 200,000 ՀՀ դրամ՝ ամուսնացածների համար:
  • Վարկի ամսական մարումների գումարը չպետք է գերազանցի զուտ եկամտի 45%-ը, իսկ վարկի ամսական մարումների և պահանջվող բոլոր այլ կանոնավոր պարտքային վճարումների հանրագումարը չպետք է գերազանցի զուտ եկամտի 45%-ը:
  • Վարկառուն/երաշխավորը պետք է ունենա լավ վարկային պատմություն:

 

Կարևոր տեղեկություններ

  • Վարկի մարումները իրականացվում են ամսական հավասարաչափ վճարումներով՝ նախ հաշվարկված տոկոսագումարը հետո մայր գումարը /տու յժերի առկայության դեպքում, վերջիններս վճարվում են առաջին հերթին/:
  • Վարկի գումարի կամ դրա մի մասի, ինչպես նաև տոկոսների մարումների ուշացման դեպքում այդ գումարներին հաշվարկվում է տույժ օրական 0.1%-ի չափով՝ յուրաքանչյուր ուշացված օրվա համար:
  • Ուսանողական վարկի ամբողջական կամ մասնակի վաղաժամկետ մարման դեպքում տուգանք չի կիրառվում:
  • Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ հիմք ընդունելով տարին 365 օր,ըստ հետևյալ բանաձևի.

I=L*R/365*N, որտեղ.
I = տոկոսագումար
R = գործող տոկոսադրույք
L = վարկի գումարի փաստացի մնացորդ
N = մարումների միջև ընկած օրերի քանակ
Օրինակ՝
R=5%
L=600,000 ՀՀ դրամ
N=30 օր
I=600,000*5%/365*30=2,466

  • Վարկի տրամադրման դրական կամ բացասական որոշման կայացման վրա ազդող հիմնական գործոններն են՝

ա- վարկային պատմությունը,
բ- վարկի նպատակային օգտագործման հիմնավորվածությունը,
գ- վարկառուի կողմից տրամադրված տեղեկատվության իսկությունը,
դ- հաճախորդի վարկունակությունը (ֆինանսական վիճակ),
ե- հաճախորդի վարկարժանությունը (Վարկառուի անձնական որակներ, վարկ ստանալու իրավական խոչընդոտների բացակայություն և այլն),
զ- երաշխավորների բացակայությունը:

  • Բիբլոս Բանկ Արմենիան Ձեր վարկի դիմումի վերաբերյալ որոշումը կկայացնի և այդ մասին Ձեզ կտեղեկացնի 3 աշխատանքային օրերի ընթացքում:

 

Վարկի տրամադրում

  • Վարկի ձևակերպման գործընթացը իրականացվում է միայն Բիբլոս Բանկ Արմենիայի մասնաճյուղերում: Նախքան վարկային պայմանագրի կնքումը Ձեզ կտրամադրվի Անհատական թերթիկ, որտեղ նշված կլինեն Ձեզ համար կիրառելի՝ վարկի էական պայմանները, սակագները, Ձեր իրավունքն ու պարտավորությունները և պարտավորությունները չկատարելու դեպքում բացասական հետևանքները:
  • Վարկը տրամադրվում է անկանխիկ՝ ՀԱՀ-ի բանկային հաշվին փոխանցելու միջոցով:
  • Վարկը տրամադրվում է ՝ հաճախորդի կողմից մասնաճյուղում պայմանագրերը ստորագրելու օրվանից հաշված 3 աշխատանքային օրվա ընթացքում, եթե պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացվում են:

 

Ուշադրություն

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

    Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի » օրինակ (PDF 173,76 KB)

    » Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բանաձև (PDF 185KB)

    » Ուսանողական վարկի Էական պայմանների ընդհանրական թերթիկ    (PDF 621,94 KB)


 

 Զգուշացում

Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրում:

Համաձայն ՀՀ օրենսդրության Վարկառուի կողմից պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում դրանք մարվում են գրավի հաշվին, իսկ բավարար չլինելու դեպքում՝ Վարկառուի պարտավորությունները մարվում են նրա այլ գույքի հաշվին, ընդ որում Բանկն իրավունք ունի բռնագանձում տարածել գրավադրված գույքի վրա առանց դատարան դիմելու և իրացումից ստացված միջոցներն ուղղել պարտքի մարմանը:


   Պահանջվող փաստաթղթերի » ցանկ (PDF 62,4 KB)

   Օգտակար հղում » Այբ Բեն Գիմ ֆինանսներ