• Slogan Armenian

Փոքր Բիզնես Վարկ

Եթե ցանկանում եք ձեր բիզնեսը հասցնել ավելի բարձր մակարդակի և ունենալ ավելի շատ եկամուտ, Բիբլոս Բանկ Արմենիան պատրաստ է օգնել ձեզ` ֆինանսավորելով գրավիչ և հաղթական բիզնես նախագծեր: Կարող եք սկսել հենց այսօր` օգտվելով փոքր բիզնեսի ֆինանսավորման վարկային փաթեթից` նախատեսված ապագային նայող գործարարների համար: Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից առաջարկվող Փոքր Բիզնես Վարկի առավելություններն են` պարզեցված վարկային դիմումը և պայմանները, վարկի մարման հարմարավետ ժամանակացույցը և հաճախորդի արագ և ժամանակին սպասարկումը: 

 

ՁԵՐ ՆՊԱՏԱԿԸ

Ձեր բիզնեսի պահանջներին հարմարեցված Փոքր Բիզնես Վարկը ձեզ հնարավորություն կտա.

  • Մեծացնել Ձեր շրջանառու կապիտալը
  • Ձեռք բերել սարքավորումներ
  • Գնել, վերանորոգել կամ ընդլայնել աշխատավայրը

ՁԵՐ ԲԻԶՆԵՍԸ

Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից առաջարկվող վարկը նախատեսված է յուրաքանչյուր փոքր բիզնեսի կարիքները բավարարելու համար.

  • Մասնագիտական ծառայություններ մատուցողներ՝ բժիշկներ, ատամնաբուժեր, իրավաբաններ, ինժեներներ, ճարտարապետներ, հաշվապահներ, գրաֆիկական դիզայներներ, լուսանկարիչներ եւ այլն,
  • Առեվտրականներ՝ մթերք եւ խմիչք, կենցաղային տեխնիկա եվ սարքավորումներ, լուսավորող սարքեր, բնակարանային/գրասենյակային կահույք, ավտոպահեստամասեր, գրքեր, դեղորայք, օծանելիք, անձնական հարդարման պարագաներ եւ այլ վաճառողներ եվ մատակարարներ,
  • Փոքր ձեռնարկություններ՝ ապակի/պլաստիկ, ագրոարդյունաբերություն, փաթեթավորում եւ այլն,
  • Լայն ծառայություններ մատուցողներ՝ դայակներ, վարսահարդարներ եվ դիմահարդարներ եւ այլն,
  • Արհեստագործներ՝ փայտագործներ, ներկարարներ, դարբիններ, փականագործներ, էլեկտրիկներ, դերձակներ եւ այլն:

ՁԵՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

  • Վարկառուն պետք է լինի ՀՀ ռեզիդենտ, 21-63 տարեկան (վարկային պայմանագրի գործողության ընթացքում):
  • Գրանցված գործունեություն` առնվազն երկու տարվա փորձով, որից վերջին մեկ տարին շահույթով:
  • Եկամուտը հիմնավորող տվյալներ ներկայացնելու հնարավորություն` կանխիկ գումար, պայմանագրեր, սեփական գրառումներ, օրական վաճառքի ցուցանիշներ, բանկային հաշվի 12 ամսվա շարժ:
  • Վարկառուն որպես գրավ պետք է ներկայացնի անշարժ գույք, որի գնահատված արժեքը պետք է կազմի վարկի գումարի առնվազն կրկնակին:

 

ՁԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից առաջարկվող Փոքր Բիզնես Վարկը մշակվել է, որպեսզի բավարարի ձեր կարիքները` առաջարկվող հարմար պայմանների միջոցով: Դուք կարող եք դիմել վարկի համար սկսած 2,000,000 ՀՀ դրամից մինչև 20,000,000 ՀՀ դրամի (կամ համարժեք ԱՄՆ դոլարի) չափով` ընտրելով ստորև ներկայացված հնարավորություններից մեկը.

  • Երկարաժամկետ վարկ՝
    • Մինչեւ 48 ամիս՝ շրջանառու կապիտալը մեծացնելու համար (մինչև 100% ֆինանսավորում)
    • Մինչեւ 60 ամիս՝ սարքավորումներ ձեռքբերելու համար (սարքավորումների արժեքի մինչև 70% ֆինանսավորում)
    • Մինչեւ 84 ամիս ՝ տարածք գնելու կամ վերանորոգելու համար (պայմանագրում նշված կամ գնահատված արժեքի մինչև 70% ֆինանսավորում)
  • Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է՝
    • ՀՀ դրամով՝ 14% տարեկան փոփոխվող, Համաշխարհային բանկի տվյալ պահին գործող հաշվարկային դրույք * գումարած 5%, նվազագույնը` 14%
    • ԱՄՆ դոլարով՝ 12-13% տարեկան փոփոխվող, բանկի տվյալ պահին գործող հաշվարկային դրույք** գումարած 7%, նվազագույնը` 12%

Նշում` *Հաշվարկային դրույքը Համաշխարհային Բանկից վերցված տոկոսակիր պարտավորությունների միջին կշռված ծախսատարությունն է:

Նշում` **Բանկի հաշվարկային դրույքը տոկոսակիր պարտավորությունների միջին կշռված ծախսատարությունն է:

Ուշադրություն

Վարկը ԱՄՆ դոլարով տրամադրելու դեպում փոխարժեքի փոփոխությունը հնարավոր է ազդեցություն ունենա վարկի մարումների վրա:

ՁԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից առաջարկվող Փոքր Բիզնես Վարկը տրամադրվում է անհատ ձեռնարկատերերին, սահմանափակ պատասխանատվությամբ բաց և փակ բաժնետիրական ընկերություններին, որոնց աշխատակիցների առավելագույն քանակը չի գերազանցում 49 հոգին: Դուք կարող եք դիմել և ստանալ անփոփոխ տոկոսադրույքով և մայր գումարի մարման մինչև 3 ամիս հետաձգված արտոնյալ ժամանակահատվածով այս վարկերը ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով:

ՁԵԶ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Վարկի ձևակերպման գործընթացը իրականացվում է Բիբլոս Բանկ Արմենիայի մասնաճյուղերում:
  • Վարկը տրամադրվում է հաճախորդի կողմից մանսաճյուղում պայմանագրերը ստորագրելու օրվանից հաշված 3 աշխատանքային օրվա ընթացքում, եթե պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացվում են:
  • Վարկը տրամադրվում է անկանխիկ՝ հաճախորդի բանկային հաշվին փոխանցելու միջոցով:
  • Վարկի մարումները իրականացվում են ամսական հավասարաչափ վճարումներով` նախ հաշվարկված տոկոսագումարը, հետո մայր գումարը /տույժերի առկայության դեպքում վերջիններս վճարվում են առաջին հերթին/:
  • Վարկի գրաֆիկի վերանայման վճար* 10,000 ՀՀ դրամ:
  • Երբ վարկը ամբողջությամբ մարվում է վարկի գործողության առաջին երկու տարվա ընթացքում (24 ամիս), ապա կիրառվում է տույժ 4%-ի չափով վարկի սկզբնական գումարին, նվազագույնը 200,000 ՀՀ դրամ: Երբ վարկը ամբողջությամբ մարվում է վարկի գործողության ընթացքի երկրորդ տարվանից հետո (սկսած 25-րդ ամսից), ապա կիրառվում է տույժ 2%-ի չափով վարկի սկզբնական գումարին, նվազագույնը 150,000 ՀՀ դրամ:
  • Վարկի գումարի կամ դրա մի մասի, ինչպես նաև տոկոսների մարումների ուշացման դեպքում այդ գումարներին հաշվարկվում է տույժ օրական 0.1%-ի չափով՝ յուրաքանչյուր ուշացված օրվա համար:
  • Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի ՀՀ Կենտրոնական բանկի վարկային ռեգիստրում:
  • Համաձայն ՀՀ օրենսդրության՝ վարկառուի կողմից պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Վարկառուի պարտավորությունները մարվում են նրա այլ գույքի հաշվին, ընդ որում Բանկն իրավունք ունի բռնագանձում տարածել գրավադրված գույքի վրա առանց դատարան դիմելու և իրացումից ստացված միջոցներն ուղղել պարտքի մարմանը:
  • Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ հիմք ընդունելով տարին 360 օր ըստ հետևյալ բանաձևի.

I=L*R/365*N, որտեղ.
I=տոկոսագումար
R=գործող տոկոսադրույք
L=վարկի գումարի փաստացի մնացորդ
N=մարումների միջև ընկած օրերի քանակ
Օրինակ`
R=16%
L=2,000,000
N=30
I=2,000,000*16%/360*30=26,666

  • Գրավի առարկայի գնահատման ու գրավադրման ծախսերը կատարում է վարկառուն`

ա- Գույքի գնահատման վճար՝ 15,000-60,000 ՀՀ դրամ 

բ- Գրավի պայմանագրի նոտարական վավերացման վճար 5,100-25,000 ՀՀ դրամ

գ- Գրավի իրավունքի գրանցման վճար 26,400 ՀՀ դրամ

դ- Կադաստրի միասնական տեղեկանքի վճար՝ 10,300 ՀՀ դրամ

  • Վարկի տրամադրման միջնորդավճարը կազմում է վարկի գումարի 0.5%-ը գումարած 10,000 ՀՀ դրամ, նվազագույնը 35,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 200,000 ՀՀ դրամ:
  • Վարկի տրամադրման դրական կամ բացասական որոշման կայացման վրա ազդող հիմնական գործոններն են՝

ա-Վարկային պատմությունը,

բ- Վարկի նպատակային օգտագործման հիմնավորվածությունը,

գ- Վարկառուի կողմից տրամադրված տեղեկատվության իսկությունը,

դ- Հաճախորդի վարկունակությունը (ֆինանսական վիճակ),

ե- Հաճախորդի վարկարժանությունը (վարկառուի անձնական որակներ, վարկ ստանալու իրավական խոչընդոտների բացակայություն և այլն),

զ- Վարկի ապահովվածություն հանդիսացող գրավը:

  • Բիբլոս Բանկ Արմենիան Ձեր վարկի դիմումի վերաբերյալ որոշումը կկայացնի և այդ մասին Ձեզ կտեղեկացնի 7 աշխատանքային օրվա ընթացքում:
  • Անշարժ գույքը գրավադրվում է բանկում, մինչև վարկային պարտավորության լրիվ մարումը:
  • Ապահովագրության պայմանագրով սահմանված շահառուի իրավունքը փոխանցվում է բանկին` մինչև վարկի ամբողջական մարումը:

  *Ներառյալ ԱԱՀ:

 

Այլ ծառայություններ

 

Հոդվածների անվանում Սակագին
Գրավի առարկայի հետ կապված համաձայնություններ
(գրավի առարկայի վարձակալության, սեփականատերերի փոփոխության, հասցեի փոփոխության, գրավի նկատմամբ այլ տիպի պետական գրանցման, առանձին միավորների բաժանման/միացման համաձայնություններ)*
5,000
Հաջորդող գրավի համաձայնություն* 5,000
Պետական համարանիշի փոփոխության համաձայնություն* 5,000
Տեխ. անձնագրում փոփոխության համաձայնություն* 5,000
Գրավի առարկայի փոփոխության համաձայնություն* 5,000
Ընտանիքի անդամի հաշվառման կամ հաշվառումից հանելու համաձայնություն* 1,000
Գրավներից որևէ մեկի գրավից ազատման համաձայնություն (չի կիրառվում ամբողջական վաղաժամկետ մարման դեպքում)* 5,000
Սեփականության վկայականի փոփոխության համաձայնություն* 5,000
Իրավաբանական անձի վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվության ստացում Իրավաբանական անձանց ռեգիստրից* 5,000

 

* Ներառյալ ԱԱՀ

 

Կարևոր նշում` սակագները կիրառելի են գրավի յուրաքանչյուր առարկայի համար: