Հաճախորդի իրավունքները
բողոք պահանջներ

Էլեկտրոնային տարբերակով բողոք-պահանջները ներկայացվում են՝  [email protected] էլ. փոստի հասցեին:

գրել նամակ

Հարգելի հաճախորդ, բողոք-պահանջ ունենալու դեպքում այն կարող եք ներկայացնել գրավոր՝ թղթային կրիչի վրա՝ առձեռն կամ փոստով, ինչպես նաև էլեկտրոնային տարբերակով՝ Բիբլոս Բանկ Արմենիայի հատուկ էլեկտրոնային փոստի հասցեին հաղորդագրություն ուղարկելով: Բողոք-պահանջը համարվում է վավեր՝ հաճախորդի կողմից գրավոր (առձեռն, փոստով), ինչպես նաև՝ ինտերնետի միջոցով ներկայացվելու դեպքում:

Գրավոր ձևով բողոք-պահանջները կարող են ներկայացվել հաճախորդի կողմից բողոք-պահանջի ներկայացման հայտը մասնաճյուղում լրացնելով և մասնաճյուղում տեղադրված հատուկ արկղի մեջ նետելով կամ բողոք-պահանջը պատվիրված նամակով Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գրասենյակ ուղարկելով:

Գլխամաս
0002 ք. Երևան, Ամիրյան 18/3
Ամիրյան
0002 ք. Երևան, Ամիրյան 18/3
Աբովյան
0002 ք. Երևան, Աբովյան 6
Կոմիտաս
0051, ք. Երևան, Կոմիտաս 38/2
Բաղրամյան
0033 ք. Երևան, Բաղրամյան 84/1

Բողոք-պահանջի վերաբերյալ Բիբլոս Բանկ Արմենիայի գրավոր պատասխանը ստանալուց հետո ֆիզիկական անձ, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդը իր իրավունքների պաշտպանության նպատակով իրավունք ունի Բիբլոս Բանկ Արմենիայի և իր միջև կնքված գործարքից բխող պահանջները ներկայացնել ֆինանսական համակարգի հաշտարարին: Բիբլոս Բանկ Արմենիան հրաժարվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի այն որոշումները վիճարկելու իրավունքից, որոնց դեպքում գույքային պահանջի չափը չի գերազանցում 250,000/երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը, և գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000/հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը: Դա նշանակում է, որ Բիբլոս Բանկ Արմենիան չի կարող դատական կարգով վիճարկել Ֆինանսական հաշտարարի կողմից վերոնշյալ պայմաններին բավարարող պահանջներով Բանկի դեմ կայացված որոշումները:

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարեք՝ +374 60 616100:

«Ինչ անել, եթե բողոք ունեք» ձևաթուղթ
458.36 [Kb].pdf
Բողոք-պահանջների քննության ընթացակարգ
362.92 [Kb].pdf
թարմացված է՝ 19.02.2026 16:15
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ