Հետևեք համաշխարհային միտումներին ՝ բարելավելով Ձեր դրամական միջոցների հոսքերի կառավարումը մեր օվերդրաֆտի միջոցով:

Քանի որ մենք նպատակ ունենք բավարարել յուրաքանչյուր բիզնեսի կարիքներն ու պահանջները, մեր բարձր որակավորում ունեցող թիմը պատրաստ է աջակցել Ձեզ Ձեր ծրագրի իրակաացնելու ընթացքում ՝ առաջարկելով լավագույն վարկավորման լուծումները հիմնված Ձեր բիզնեսի առանձնահատկությունների վրա:

Օվերդրաֆտը հոգում է բիզնեսի կարճաժամկետ ֆինանսավորման կարիքները` տրամադրելով ֆինանսավորման ճկուն լուծումներ: Դա շրջանառվող սահմանաչափ է, որը ծառայում է որպես դրամական միջոցների հոսքերի տատանումներից անվտանգության ցանց և հնարավորություն է տալիս ընթացիկ հաշվի վրա ունենալ բացասական մնացորդ համապատասխան արժույթով (սովորաբար ՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար կամ Եվրո): Սահմանաչափը սովորաբար տրվում է մինչև 3 տարի ժամկետով, որը ենթակա է տարեկան վերանայման: Մեր օվերդրաֆտի դեպքում վճարվում է միայն օգտագործված գումարի տոկոսագումարը, որը հաշվարկվում է օրական:

Մանրամասներ
Պահանջներ
Պայմաններ
Փաստաթղթեր
Դիմումի ձև
Պահանջներ

Օվերդրաֆտի այս հնարավորությունը տրվում է, եթե`

  • ներկայացվել է ACRA-ի (կամ վարկային հաշվետվության համապատասխան այլ գործիքների) բարենպաստ տեղեկատվական հաշվետվություն վարկառուի, երաշխավորների և բաժնետերերի վերաբերյալ,
  • բիզնեսը գործում է ավելի քան 2 տարի,
  • տարեկան վաճառքը կազմում է նվազագույնը 500 մլն ՀՀ դրամ:

Պայմաններն ու սակագները սակարկելի են:

Սահմանաչափը

Բիզնես վարկերի սահմանաչափը սկսվում է 150 մլն ՀՀ դրամից, իսկ առավելագույնը ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հաստատած Կանոնակարգ 2-ով սահմանված մեկ փոխառուի գծով բանկի ռիսկի առավելագույն թույլատրելի սահմանաչափին համապատասխանող գումարը (բանկի ընդհանուր կապիտալի 20%-ի չափով):

Ժամկետը

Ծառայությունները տրամադրվում են մինչև 3 տարի ժամկետով:

Ապահովությունը

Տրամադրվող առևտրավարային ծառայությունները պետք է ապահովված լինեն համապատասխան ապահովման միջոցներով: Վերջինս որոշիչ դեր չի խաղում վարկավորման վերաբերյալ որոշում կայացնելու համար, սակայն հանդիսանում է պարտադիր պայման: Որպես ապահովություն բանկն ընդունում է հետևյալը.

  • դրամական միջոցների (այդ թվում՝ ժամկետային ավանդի) գրավ,
  • բանկային երաշխիքներ,
  • ՀՀ-ի տարածքում գտնվող բնակելի կամ առևտրային նշանակության անշարժ գույքի գրավ:

Որպես լրացուցիչ ապահովություն կարող է հանդիսանալ այլ հիմնական միջոցների (սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ և այլն), ինչպես նաև ապրանքանյութական մնացորդի (շրջանառության մեջ գտնվող ապրանքների) գրավը: Որպես կանոն բանկը պահանջում է նաև ընկերության սեփականատերերի (մասնակիցների, բաժնետերերի, փայատերերի) անձնական երաշխավորությունները:

ՙՎարկ - գրավ՚ հարաբերակցությունը նոր հաճախորդի համար կարող է հասնել մինչև 70%: Այնուամենայնիվ, բանկն իր հայեցողությամբ կարող է սահմանել նշված հարաբերակցության ավելի բարձր մակարդակ:

Գրավի առարկաները պետք է գնահատվեն բանկի կողմից նշված անկախ գնահատողների կողմից:

Արժույթը

Առևտրա-վարկային ծառայությունները տրամադրվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով: Եթե վարկային ծառայությունը տրամադրվել է արտարժույթով, արտարժույթի փոխարժեքի փոփոխման դեպքում հաճախորդն է կրում դրանից բխող հնարավոր անբարենպաստ հետևանքները: Օրինակ՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկման դեպքում հաճախորդը վարկը մարում է դրամային արտահայտությամբ ավելի մեծ գումարով:

Այլ պայմաններ

Վարկային ծառայությունների գումարները տրամադրվում են անկանխիկ: Վարկային ծառայության տրամադրման օրը վարկային ծառայության գումարը հաճախորդին փաստացի տրամադրելու օրն է: Պայմանագրով նախատեսված տոկոսագումարները հաճախորդը վճարում է վարկի գումարի փաստացի օգտագործած ժամանակահատվածի համար:

Վարկային ծառայության մայր գումարի մարումներն իրականացվում են պայմանագրով սահմանված ժամանակացույցի համաձայն. արտոնյալ ժամկետի բացակայության դեպքում՝ ամսական, իսկ օվերդրաֆտի դեպքում՝ պայմանագրի ժամկետի վերջում: Վարկային ծառայության մարման ժամանակացույցը պետք է համապատասխանի ծառայության նպատակին և ընկերության ներքին ֆինանսական հոսքերին, և պետք է սահմանվի ելնելով բիզնեսի առևտրային ցիկլի առանձնահատկություններից:

Տոկոսագումարների մարումներն ամսական են: Եթե վարկային ծառայության մայր գումարի կամ տոկոսագումարների մարումների օրը ոչ աշխատանքային օր է, ապա մարումը կատարվում է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը: Ընդ որում, առաջին հերթին մարվում են տույժերն ու տոկոսագումարները, որից հետո՝ վարկի գումարը:

Տոկոսները հաշվարկվում են վարկային ծառայության գումարի փաստացի մնացորդի նկատմամբ, օրական, 360 օր օրացուցային տարվա հաշվարկով:

(Տոկոսադրույք*վարկի մնացորդ տվյալ օրվա դրությամբ)


Մեկ օրվա տոկոսագումար =_____________________________________________________

(360*100)

ՕՐԻՆԱԿ՝
Տոկոսադրույք՝ 17%,
Վարկի մնացորդ տվյալ օրվա դրությամբ՝ 20,000,000 ՀՀ դրամ
Մեկ ամսվա օրերի քանակ՝ 30 օր


(17 * 20,000,000 ՀՀ դրամ)

Մեկ օրվա տոկոսագումար = _____________________________= 9,444ՀՀ դրամ

                                                                     (360 * 100)


Մեկ ամսվա տոկոսագումար = 9,444ՀՀ դրամ * 30 օր = 283,333 ՀՀ դրամ


Բանկն իրավունք ունի փոխարկել վարկային ծառայության պայմանները (ներառյալ Վարկային Ծառայության տոկոսադրույքը), եթե հաճախորդը խախտել է Վարկային Ծառայության պայմանագրով սահմանված պայմանները, կամ եթե վարկային ծառայության վրա հաշվարկվող տոկոսադրույքը զգալիորեն տարբերվում է վերանայման պահին բանկի կողմից նույնատիպ վարկային ծառայությունների համար առաջարկվող տոկոսադրույքից, միակողմանի փոփոխել այն՝ այդ մասին առնվազն մեկ ամիս առաջ hաճախորդին գրավոր ծանուցելով: Գրավոր ծանուցումը հիմք է ծանուցմամբ սահմանված ժամկետից փոփոխված տոկոսադրույքը կիրառելու համար:

Հաճախորդի ծախսերը

Վարկային ծառայության տրամադրման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են հաճախորդի հաշվին: Այդ ծախսերը ներառում են գրավադրվող գույքի գնահատման հետ կապված ծախսերը (գնահատման հաշվետվություն և այլն), գրավի պայմանագրի կնքման հետ կապված ծախսերը, (սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքի, պետական ռեգիստրի կողմից տրվող տեղեկանքի, գրավի պայմանագրերի նոտարական վավերացման, գրավի իրավունքի պետական գրանցման վճարները և այլն), ինչպես նաև անհրաժեշտության դեպքում գրավադրված գույքի ապահովագրության վճարները:

Վարկային վերլուծության, ինչպես նաև վարկի տրամադրման գործընթացում առաջացած բոլոր չնախատեսված ծախսերի մասին հաճախորդը տեղեկացվում է նախապես:

Տույժերը և տուգանքները

Օվերդրաֆտի ներքո օգտագործված գումարը կամ դրա համապատասխան մասը, ինչպես նաև տոկոսագումարները նույն պայմանագրով սահմանված ժամկետներում չվճարելու դեպքում, ժամկետանց գումարների նկատմամբ առաջին 90 /իննսուն/ օրը հաշվարկվում է տույժ՝ տարեկան 48% դրույքաչափով՝ յուրաքանչյուր կետանցված օրվա համար: Նշված ժամկետի ավարտից հետո ժամկետանց գումարների վրա տույժերի հաշվարկը կշարունակվի օրենքով սահմանված կարգով:

Օվերդրաֆտը սահմանված ժամկետից շուտ մարելու դեպքում Բանկն իրավունք ունի Հաճախորդից գանձել վճար` Օվերդրաֆտի սահմանաչափի սկզբնական գումարի մեկ ամսվա տոկոսագումարի չափով, ինչպես նաև մարման ամսվա համար սպասարկման վճարը:

Պատասխանատվությունը

Եթե հաճախորդը պատշաճ կերպով և ժամանակին չմարի բանկի հանդեպ ունեցած պարտավորությունները, ապա բանկը կարող է ընդհանուր հիմունքներով դիմել դատարան և դատական կարգով բռնագանձում տարածել գրավադրված գույքի վրա, հետագայում իրացնել գրավադրված գույքը և ստացված գումարի հաշվին բավարարել իր պահանջները:

Եթե հաճախորդը պատշաճ կերպով և ժամանակին չմարի բանկի հանդեպ ունեցած պարտավորությունները, ապա համապատասխան տեղեկատվությունը գրանցվելու է ՀՀ ԿԲ վարկային ռեգիստրում:

Գրավադրված գույքի իրացումից ստացված գումարը պարտքը գերազանցելու դեպքում տարբերությունը վերադարձվում է գրավատուին, իսկ պահանջը ամբողջությամբ չբավարարելու դեպքում՝ պարտքի պակաս մարված մասը կմարվի պարտապանի այլ գույքի հաշվին:


Երաշխավորներին (նման պահանջի դեպքում)

Երաշխավորության պայմանագիր կնքելուց առաջ Բանկը երաշխավորին տրամադրում է առանձին փաստաթուղթ, որում մատչելի ձևով շարադրվում է, որ Երաշխավորը ցանկանում է երաշխավորություն տրամադրել և գիտակցում է երաշխավորության տրամադրման հետևանքները:

Պայմանագիր կնքելուց հետո Երաշխավորին անվճար տրամադրվում է վարկային և երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:

Բանկը Երաշխավորի պահանջով երաշխավորությամբ ծագող հարաբերությունների ամբողջ ընթացքում տրամադրում է նրան վարկի (պարտավորության) մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն:

Երաշխավորի հետ հաղորդակցումն իրականացվում է գրավոր ձևով ա) Բանկի տարածքում, բ) էլեկտրոնային փոստի կամ գ) հեռախոսային կարճ հաղորդագրության (SMS) միջոցով:

Պարտավորության կատարման օրից առնվազն 1 օր առաջ Բանկը պարտավոր է Երաշխավորին ծանուցել մարման ենթակա պարտավորության առկայության մասին։

Բանկը Երաշխավորին ծանուցում է երաշխավորության պարտավորության պայմանագրերի պայմանների էական փոփոխությունների (տոկոսադրույք, միջնորդավճար, տույժ, տուգանք, ժամկետ, վարկի չափ (միայն լրացուցիչ վարկավորման դեպքում)) մասին՝ դրանց ուժի մեջ մտնելուց առնվազն 7 օր առաջ։

Բանկը Երաշխավորին ծանուցում է նաև երաշխավորությամբ ապահովված պարտավորության պայմանագրի դադարեցման մասին դրա դադարեցումից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում։

Բանկը պարտավոր է Վարկառուի կողմից վարկի մարման ուշացման դեպքում այդ մասին Երաշխավորին տեղեկացնել ամենաուշը մեկ օր հետո:

Բանկի կողմից Երաշխավորին իր պարտավորությունը կատարելու համար պահանջ ներկայացնելու դեպքում՝ պահանջը պետք է նախատեսի այն ժամկետը, որի ընթացքում Երաշխավորը պարտավոր է վճարել երաշխավորված գումարը, ընդ որում՝ այդ ժամկետը չի կարող 7 աշխատանքային օրից պակաս լինել:

Պահանջվող փաստաթղթերի ցանկ
Պահանջվող փաստաթղթերի ցանկ
82.06 [Kb].pdf
Դիմումի ձև
Դիմումի ձև
160.37 [Kb].pdf
թարմացված է՝ 04.09.2023 17:46
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ