Լրացուցիչ միջոցներ` լրացուցիչ կարիքների համար

ընտրել փոխարժեքը
֏
$
Անվանական %
14.5%
Ժամկետ նվզ.
12 ամիս
Գումար նվզ.
֏ 5,000,001
Ժամկետ առվլ.
36 ամիս
Գումար առվլ.
֏ 25,000,000
Անվանական %
12.5%
Ժամկետ նվզ.
12 ամիս
Գումար նվզ.
$13,000
Ժամկետ առվլ.
36 ամիս
Գումար առվլ.
$ 50,000
Անվանական %
10.5%
Ժամկետ նվզ.
12 ամիս
Գումար նվզ.
€ 13,000
Ժամկետ առվլ.
36 ամիս
Գումար առվլ.
€ 50,000
մանրամասներ
Պայմաններ՝ փոխարժույթով
Նախորդ պայմաններ
Կարևոր է
Վարկի տրամադրում
Փաստաթղթեր
Այլ
Պայմաններ՝ փոխարժույթով

Վարկի տրամադրման միջնորդավճարը կազմում է վարկի գումարի 1%-ը, նվազագույնը` 35,000 ՀՀ դրամ:

Վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է՝

֏

14.5% ֆիքսված

$

12.5% ֆիքսված

10.5% ֆիքսված

Ուշադրություն

Այս վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել Բանկի կողմից:

Կախված բանկի ռիսկի գնահատման արդյունքներից՝ վարկի դիմումը կարող է հաստատվել ավելի բարձր տոկոսադրույքով կամ կանխավճարով:

Վարկը ԱՄՆ դոլարով կամ Եվրոյով տրամադրելու դեպքում փոխարժեքի փոփոխությունը հնարավոր է ազդեցություն ունենա վարկի մարումների վրա:

Կարևոր է

  • Վարկի վաղաժամ մարման դեպքում (մասնակի կամ ամբողջական) տույժեր չեն կիրառվում։
  • Վարկի գումարի կամ դրա մի մասի, ինչպես նաև տոկոսների մարումների ուշացման դեպքում ժամկետանց վարկի նկատմամբ դադարում են գործել վարկային պայմանագրով սահմանված տոկոսները, և այդ գումարների վրա հաշվարկվում են տոկոսներ տարեկան 24%-ի չափով ՝ յուրաքանչյուր ուշացված օրվա համար: Ժամկետանց գումարներ են համարվում վարկային պայմանագրով սահմանված ժամկետներում չմարված գումարները:

Պահանջներ
  • Հայտատուն պետք է լինի ՀՀ ռեզիդենտ, 21 տարեկանից բարձր, իսկ ԱՁ վարկառուն պետք է լինի ՀՀ ռեզիդենտ, 21-63 տարեկան (վարկային պայմանագրի գործողության ընթացքում):
  • Հայտատուն որպես վարկի ապահովման միջոց պետք է ներկայացնի անշարժ բնակելի և/կամ հասարակական նշանակության գույք (շրջանառու կապիտալը մեծացնելու , սարքավորումներ ձեռք բերելու, առևտրային տարածք գնելու, վերանորոգելու կամ կառուցապատելու համար) կամ տրանսպորտային միջոց (տրանսպորտային միջոց ձեռք բերելու համար):
  • Փոքր Բիզնես Վարկը տրամադրվում է անհատ ձեռնարկատերերին, սահմանափակ պատասխանատվությամբ, բաց և փակ բաժնետիրական ընկերություններին, որոնց աշխատակիցների առավելագույն թիվը չի գերազանցում 49 հոգին:
  • Տարեկան շրջանառությունը պետք է հավասար լինի կամ գերազանցի 25 մլն ՀՀ դրամը (կամ $50,000-ը, կամ €50,000-ը):
  • Բիզնեսը պետք է գործի առնվազն 2 հաշվապահական տարի (նվզ. 1 տարին՝ շահույթով):
  • Վարկ/գրավ հարաբերակցությունը հաշվարկվում է գույքի ձեռքբերման կամ գնահատված շուկայական նվազագույն արժեքի հիման վրա:
  • Հասարակական նշանակության գույք ձեռք բերելիս՝ լրացուցիչ անշարժ գույքի գրավադրման դեպքում, վարկի ֆինանսավորումը կարող է կազմել մինչև 100%՝ պահպանելով վարկ/գրավ հարաբերակցությունը, 70%՝ ՀՀ դրամի, և 65%՝ արտարժույթի դեպքում:
  • Անգրավ վարկերը տրամադրվում են շրջանառությունը Բիբլոս Բանկ Արմենիա տեղափոխելու դեպքում: Վարկի գումարը կարող է կազմել տարեկան շրջանառության առավելագույնը 10%-ը, բայց ոչ ավելի, քան 50,000 ԱՄՆ դոլարը (կամ 25 մլն ՀՀ դրամը, կամ €50,000-ն):
Ապահովվածություն և ապահովագրություն
  • Անշարժ գույքը գրավադրվում է բանկում, մինչև վարկային պարտավորության լրիվ մարումը:
  • Ապահովագրության պայմանագրով սահմանված շահառուի իրավունքը փոխանցվում է Բանկին` մինչև վարկի ամբողջական մարումը:
  • Անշարժ գույքի գրավի պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով, իսկ դրանից ծագող իրավունքները ենթակա են գրանցման ՀՀ իրավասու պետական մարմնում:
  • Բանկը համագործակցում է հետևյալ ապահովագրական ընկերությունների հետ։
  • Բանկը համագործակցում է հետևյալ գնահատող կազմակերպությունների հետ։

Երաշխավորներին (նման պահանջի դեպքում)

  • Եթե Վարկառուն չի կատարում պարտավորությունները, ապա Երաշխավորը պարտավոր է վճարել նրա փոխարեն՝ այդպիսով վնասելով իր վարկային պատմությանը և կանգնելով գույքը կորցնելու վտանգի առջև:
  • Երաշխավորին տրամադրվում է վարկային և երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:
  • Հաղորդակցումն իրականացվում է Երաշխավորին հարմար եղանակով:
  • Բանկը պարտավոր է Երաշխավորին 7 օր առաջ ծանուցել պայմանագրի պայմանների փոփոխության մասին․
  • Բանկը պարտավոր է Երաշխավորին 1 օր առաջ հիշեցնել առկա պարտավորության վերաբերյալ, ինչպես նաև վարկի մարման ուշացման դեպքում այդ մասին տեղեկացնել նրան ամենաուշը մեկ օր հետո:
  • Երաշխավորը կարող է ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկություն վարկի մնացորդի չափի մասին:
  • Երաշխավորը կարող է Վարկառուից հետ ստանալ իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:

Նախորդ պայմաններ
Սակագինն ուժի մեջ է մինչև 27.07.22
1.22 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 14.07.22
1.42 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 30.06.22
1.25 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 09.06.22
1.25 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 04.05.22
1.24 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 13.04.22
1.24 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 30.03.22
1.25 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 16.03.22
1.25 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 04.03.22
1.24 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 01.03.22
1.24 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 01.02.22
1.24 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 24.01.22
1.24 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 31.12.21
1.24 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 06.12.21
1.23 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 19.11.21
1.23 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 03.11.21
1.23 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 24.09.21
1.23 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 22.09.21
1.23 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 23.08.21
1.23 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 01.08.21
1.24 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 30.06.21
1.15 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 12.05.21
1.15 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 07.04.21
1.16 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 31.03.21
1.15 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 16.02.21
1.18 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 08.02.21
1.11 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 03.02.21
1.05 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 01.02.21
1.11 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 09.01.21
929.68 [Kb].pdf
Կարևոր է

Գրավի առկայության դեպքում գրավի առարկայի գնահատման ու գրավադրման ծախսերը կատարում է վարկառուն`

Անշարժ գույք

ա - Գույքի գնահատման վճար՝ 15,000-60,000 ՀՀ դրամ

բ - Գրավի պայմանագրի նոտարական վավերացման վճար 5,100-25,000 ՀՀ դրամ

գ - Գրավի իրավունքի գրանցման վճար 26,400 -72,000 ՀՀ դրամ

դ - Կադաստրի միասնական տեղեկանքի վճար՝ 10,300 ՀՀ դրամ

Մեքենա

ա- ավտոմեքենայի սահմանափակումների առկայության տեղեկանքի վճար` 3,000 ՀՀ դրամ,

գ- գրավի իրավունքի գրանցման վճար` 2,000 ՀՀ դրամ,

դ- գրավի ապահովագրության դրույք` գույքի գնահատված արժեքի 2,5% տարեկան, վարկի գործողության ողջ ընթացքում:

Վարկի տրամադրում
  • Վարկի ձևակերպման գործընթացը իրականացվում է միայն Բիբլոս Բանկ Արմենիայի մասնաճյուղերում:
  • Վարկը տրամադրվում է անկանխիկ՝ հաճախորդի բանկային հաշվին փոխանցելու միջոցով:
  • Վարկը տրամադրվում է ՝ հաճախորդի կողմից մասնաճյուղում պայմանագրերը ստորագրելու օրվանից հաշված 3 աշխատանքային օրվա ընթացքում, եթե պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացվում են:
  • Վարկի մարումներն իրականացվում են ամսական հավասարաչափ վճարումներով․ նախ՝ հաշվարկված տոկոսագումարը, հետո՝ մայր գումարը։ Տույժերի առկայության դեպքում, վերջիններս վճարվում են առաջին հերթին:
  • Վարկի տրամադրման դրական կամ բացասական որոշման կայացման վրա ազդող հիմնական գործոններն են՝

ա - վարկային պատմությունը,

բ - վարկի նպատակային օգտագործման հիմնավորվածությունը,

գ - վարկառուի կողմից տրամադրված տեղեկատվության իսկությունը,

դ - հաճախորդի վարկունակությունը (ֆինանսական վիճակ),

ե - հաճախորդի վարկարժանությունը (Վարկառուի անձնական որակներ, վարկ ստանալու իրավական խոչընդոտների բացակայություն և այլն),

զ - վարկի ապահովվածություն հանդիսացող գրավը:

Բիբլոս Բանկ Արմենիան Ձեր վարկի դիմումի վերաբերյալ որոշումը կկայացնի և այդ մասին Ձեզ կտեղեկացնի 7 աշխատանքային օրվա ընթացքում:

Զգուշացում
  • Վարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում դրանք մարվում են վարկային պայմանագրով նախատեսված ապահովման միջոցների և Հաճախորդի այլ գույքի հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Բանկը կարող է բռնագանձում տարածել գրավադրված գույքի վրա ինչպես դատական, այնպես էլ արտադատական կարգով: Վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ անպատշաճ կատարման դեպքում Հաճախորդի վարկը կարող է դասակարգվել, և դրա վերաբերյալ տեղեկատվությունը Բանկի կողմից կարող է տրամադրվել ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին և վարկային բյուրոներին, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ Հաճախորդի վարկային պատմության վրա: 
  • Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» (Know Your Customer) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):
  • Համաձայն «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի՝ Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
  • Վարկային պայմանագիր կնքելուց հետո Բանկի հետ կարող եք հաղորդակցվել Ձեր նախընտրությամբ փոստային կապի միջոցով կամ Էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից եվ ապահովում է գաղտնիություն։
Պահանջվող փաստաթղթերի ցանկ
Պահանջվող փաստաթղթերի ցանկ
160.66 [Kb].pdf
Այլ ծառայություններ
Անվանում ֏
Գրավի առարկայի հետ կապված համաձայնություններ*
5,000
Հաջորդող գրավի համաձայնություն*
5,000
Պետական համարանիշի փոփոխության համաձայնություն*
5,000
Տեխ. անձնագրում փոփոխության համաձայնություն*
5,000
Գրավի առարկայի փոփոխության համաձայնություն*
5,000
Ընտանիքի անդամի հաշվառման կամ հաշվառումից հանելու համաձայնություն*
1,000
Գրավներից որևէ մեկի գրավից ազատման համաձայնություն (չի կիրառվում ամբողջական վաղաժամկետ մարման դեպքում)*
5,000
Սեփականության վկայականի փոփոխության համաձայնություն*
5,000
Իրավաբանական անձի վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվության ստացում Իրավաբանական անձանց ռեգիստրից*
5,000
* Ներառյալ ԱԱՀ

Կարևոր նշում` սակագները կիրառելի են գրավի յուրաքանչյուր առարկայի համար:

Վարկի քաղվածքը կարող եք ստանալ Ձեր նախընտրած եղանակով: Քաղվածքները և տեղեկանքը տրամադրվում են ըստ ստորև ներկայացված սակագնի՝

Անվանում ֏
Քաղվածքի տրամադրում՝յուրաքանչյուր ամիս
անվճար
Քաղվածքի տրամադրում լրացուցիչ` մինչև 6 ամիս*
3,000
Քաղվածքի տրամադրում լրացուցիչ` 6 ամսից ավելի*
6,000
Հաշվի կամ վարկի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում*
3,000
* Ներառյալ ԱԱՀ
թարմացված է՝ 01.06.2023 17:15
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ