Բիզնեսի վերաֆինանսավորման հատուկ առաջարկ

Տեղափոխի՛ր բիզնես վարկդ Բիբլոս Բանկ Արմենիա, և մենք կհոգանք տեղափոխման ծախսերն ու կտրամադրենք սպասարկման հատուկ պայմաններ:

  • Արտոնյալ ժամկետ՝ մինչև 12 ամիս
  • Անվճար Օնլայն բանկինգ` վարկի ամբողջ ընթացքում
  • Առանց տրամադրման և սպասարկման միջնորդավճարների
  • Մրցունակ տոկոսադրույք
ընտրել փոխարժեքը
֏
$
Գրավով
Անվանական %
Սկսած 12%-ից
Գումարի չափ
5,000,001-150,000,000
ժամկետ
1-15 տարի
Ֆինանսավորվում է գույքի շուկայական արժեքի մինչև 70%-ը։
Գրավով
Անվանական %
Սկսած 9%-ից
Գումարի չափ
13,000 - 300,000
ժամկետ
1-15 տարի
Ֆինանսավորվում է գույքի շուկայական արժեքի մինչև 70%-ը։
Գրավով
Անվանական %
Սկսած 7%-ից
Գումարի չափ
12,000 - 300,000
ժամկետ
1-15 տարի
Ֆինանսավորվում է գույքի շուկայական արժեքի մինչև 70%-ը։
ընտրել փոխարժեքը
֏
$
Անգրավ
Անվանական %
14.5%
Գումարի չափ
֏ 5,000,001 – 25,000,000
ժամկետ
1-3 տարի
Անգրավ
Անվանական %
12.5%
Գումարի չափ
ժամկետ
$ 13,000 – 50,000
Անգրավ
Անվանական %
10.5%
Գումարի չափ
€ 13,000 – 50,000
ժամկետ
1-3 տարի
Առաջարկն ուժի մեջ է մինչև 2024թ․ դեկտեմբերի 31-ը։
Պայմաններ
Տրամադրում
Փաստաթղթեր
Այլ
Պայմաններ
  • ֆիքսված տոկոսադրույքի գործողության ընթացքում վարկի վաղաժամ մարման դեպքում (մասնակի կամ ամբողջական) կիրառվում է տույժ՝ վաղաժամկետ մարվող գումարի 5%-ի չափով։
  • Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ հիմք ընդունելով տարին 365 օր՝ մինչև 5,000,000 ՀՀ դրամ վարկի դեպքում, և 360 օր՝ 5,000,000 ՀՀ դրամը գերազանցող վարկի դեպքում:
  • Այս վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել Բանկի կողմից:
  • Կախված բանկի ռիսկի գնահատման արդյունքներից՝ վարկի դիմումը կարող է հաստատվել ավելի բարձր տոկոսադրույքով կամ կանխավճարով:
  • Վարկը ԱՄՆ դոլարով կամ եվրոյով տրամադրելու դեպքում փոխարժեքի փոփոխությունը հնարավոր է ազդեցություն ունենա վարկի մարումների վրա:
  • Վարկի գումարի կամ դրա մի մասի, ինչպես նաև տոկոսների մարումների ուշացման դեպքում ժամկետանց վարկի նկատմամբ դադարում են գործել վարկային պայմանագրով սահմանված տոկոսները, և այդ գումարների վրա հաշվարկվում են տոկոսներ տարեկան 24%-ի չափով ՝ յուրաքանչյուր ուշացված օրվա համար: Ժամկետանց գումարներ են համարվում վարկային պայմանագրով սահմանված ժամկետներում չմարված գումարները:
Պահանջներ
  • Վարկառուն պետք է լինի ՀՀ ռեզիդենտ, 21 տարեկանից բարձր, իսկ ԱՁ վարկառուն պետք է լինի ՀՀ ռեզիդենտ, 21-63 տարեկան (վարկային պայմանագրի գործողության ընթացքում):
  • Վարկառուն որպես վարկի ապահովման միջոց պետք է ներկայացնի անշարժ բնակելի և/կամ հասարակական նշանակության գույք (շրջանառու կապիտալը մեծացնելու , սարքավորումներ ձեռք բերելու, առևտրային տարածք գնելու, վերանորոգելու կամ կառուցապատելու համար) կամ տրանսպորտային միջոց (տրանսպորտային միջոց ձեռք բերելու համար):
  • Փոքր Բիզնես Վարկը տրամադրվում է անհատ ձեռնարկատերերին, սահմանափակ պատասխանատվությամբ, բաց և փակ բաժնետիրական ընկերություններին, որոնց աշխատակիցների առավելագույն թիվը չի գերազանցում 49 հոգին:
  • Տարեկան շրջանառությունը պետք է հավասար լինի կամ գերազանցի 25 մլն ՀՀ դրամը (կամ $50,000-ը, կամ €50,000-ը):
  • Բիզնեսը պետք է գործի առնվազն 2 հաշվապահական տարի (նվզ. 1 տարին՝ շահույթով):
  • Վարկ/գրավ հարաբերակցությունը հաշվարկվում է գույքի ձեռքբերման կամ գնահատված շուկայական նվազագույն արժեքի հիման վրա:
  • Հասարակական նշանակության գույք ձեռք բերելիս՝ լրացուցիչ անշարժ գույքի գրավադրման դեպքում, վարկի ֆինանսավորումը կարող է կազմել մինչև 100%՝ պահպանելով վարկ/գրավ հարաբերակցությունը, 70%՝ ՀՀ դրամի, և 65%՝ արտարժույթի դեպքում:
  • Անգրավ վարկերը տրամադրվում են շրջանառությունը Բիբլոս Բանկ Արմենիա տեղափոխելու դեպքում: Վարկի գումարը կարող է կազմել տարեկան շրջանառության առավելագույնը 10%-ը, բայց ոչ ավելի, քան 50,000 ԱՄՆ դոլար (կամ 25 մլն ՀՀ դրամ, կամ 50,000 եվրո):
Երաշխավորներին (պահանջի դեպքում)
  • Եթե Վարկառուն չի կատարում պարտավորությունները, ապա Երաշխավորը պարտավոր է վճարել նրա փոխարեն՝ այդպիսով վնասելով իր վարկային պատմությանը և կանգնելով գույքը կորցնելու վտանգի առջև:
  • Երաշխավորին տրամադրվում է վարկային և երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:
  • Հաղորդակցումն իրականացվում է Երաշխավորին հարմար եղանակով:
  • Բանկը պարտավոր է Երաշխավորին 7 օր առաջ ծանուցել պայմանագրի պայմանների փոփոխության մասին․
  • Բանկը պարտավոր է Երաշխավորին 1 օր առաջ հիշեցնել առկա պարտավորության վերաբերյալ, ինչպես նաև վարկի մարման ուշացման դեպքում այդ մասին տեղեկացնել նրան ամենաուշը մեկ օր հետո:
  • Երաշխավորը կարող է ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկություն վարկի մնացորդի չափի մասին:
  • Երաշխավորը կարող է Վարկառուից հետ ստանալ իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:
Վարկի տրամադրում
  • Վարկի ձևակերպման գործընթացը իրականացվում է միայն Բիբլոս Բանկ Արմենիայի մասնաճյուղերում:
  • Վարկը տրամադրվում է անկանխիկ՝ հաճախորդի բանկային հաշվին փոխանցելու միջոցով:
  • Վարկը տրամադրվում է հաճախորդի կողմից մասնաճյուղում պայմանագրերը ստորագրելու օրվանից հաշված 3 աշխատանքային օրվա ընթացքում, եթե պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացվում են:
  • Վարկի մարումներն իրականացվում են ամսական հավասարաչափ վճարումներով․ նախ՝ հաշվարկված տոկոսագումարը, հետո՝ մայր գումարը։ Տույժերի առկայության դեպքում, վերջիններս վճարվում են առաջին հերթին:
  • Վարկի տրամադրման դրական կամ բացասական որոշման կայացման վրա ազդող հիմնական գործոններն են՝

ա) վարկային պատմությունը,

բ) վարկի նպատակային օգտագործման հիմնավորվածությունը,

գ) վարկառուի կողմից տրամադրված տեղեկատվության իսկությունը,

դ) հաճախորդի վարկունակությունը (ֆինանսական վիճակ),

ե) հաճախորդի վարկարժանությունը (Վարկառուի անձնական որակներ, վարկ ստանալու իրավական խոչընդոտների բացակայություն և այլն),

զ) վարկի ապահովվածություն հանդիսացող գրավը:

Բիբլոս Բանկ Արմենիան Ձեր վարկի դիմումի վերաբերյալ որոշումը կկայացնի և այդ մասին Ձեզ կտեղեկացնի 7 աշխատանքային օրվա ընթացքում:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
  • Վարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում դրանք մարվում են գրավի հաշվին (առկայության դեպքում), իսկ բավարար չլինելու դեպքում՝ Վարկառուի այլ գույքի հաշվին։ Բանկն իրավունք ունի բռնագանձում տարածել գրավադրված գույքի վրա առանց դատարան դիմելու և իրացումից ստացված միջոցներն ուղղել պարտքի մարմանը, և Հաճախորդը կարող է զրկվել ձեռք բերված անշարժ գույքից։ Վարկային պարտավորությունները ժամկետում չկատարելու դեպքում Վարկառուի մասին տեղեկատվությունը կարող է գրանցվել ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրում և վարկային բյուրոներում, ինչը կարող է վատ ազդեցություն ունենալ Վարկառուի վարկային պատմության վրա և հետագայում խոչընդոտ հանդիսանալ վարկ ստանալու համար:
  • Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» (Know Your Customer) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):
  • Համաձայն «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի՝ Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
  • Վարկային պայմանագիր կնքելուց հետո Բանկի հետ կարող եք հաղորդակցվել Ձեր նախընտրությամբ փոստային կապի միջոցով կամ Էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից եվ ապահովում է գաղտնիություն։
Ֆայլեր
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
530.21 [Kb].pdf
Սակագին
Անվանում ֏
Քաղվածքի տրամադրում՝յուրաքանչյուր ամիս
անվճար
Քաղվածքի տրամադրում լրացուցիչ` մինչև 6 ամիս*
3,000
Քաղվածքի տրամադրում լրացուցիչ` 6 ամսից ավելի*
6,000
Հաշվի կամ վարկի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում*
3,000
* Ներառյալ ԱԱՀ
թարմացված է՝ 06.05.2024 15:37
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ