Բիզնեսի ֆինանսավորման / վերաֆինանսավորման առաջարկ

Վարկավորման շահավետ լուծումներ՝ Ձեր բիզնեսի առաջխաղացման համար

ընտրել փոխարժեքը
֏
$
Անվանական %
Սկսած 10%-ից
Գումարի չափ
10 մլն – 1 մլրդ
ժամկետ
1-15 տարի
Անվանական %
Սկսած 7%-ից
Գումարի չափ
30,000 - 3 մլն
ժամկետ
1-15 տարի
  • Մինչև 12 ամիս արտոնյալ ժամկետ
  • Անվճար Օնլայն բանկինգ ու անվճար հաշիվներ
  • Ֆինանսավորումը՝ գրավի շուկայական արժեքի մինչև 80%-ի չափով
  • Անվճար POS տերմինալի տրամադրում
  • Մինչև 7% կուտակում դրական մնացորդի վրա՝ արշավի ընթացքում ՀՀ դրամով բացված հաշիվների համար
  • Վերաֆինանսավորման պարագայում նոտարական վավերացման և գրավի իրավունքի գրանցման ծախսերը կրում է Բանկը
  • Մինչև 2 տարի ֆիքսված տոկոսադրույք


Առաջարկն ուժի մեջ է մինչև 2027 թ․ հունվարի 31-ը։

Հիմնական պայմաններ
Ապահովություն
Օգտակար հղումներ
Պահանջներ

Վարկը տրամադրվում է, եթե`

  • Ներկայացվել է ACRA-ի (կամ վարկային հաշվետվության համապատասխան այլ գործիքների) բարենպաստ տեղեկատվական հաշվետվություն վարկառուի, երաշխավորների և բաժնետերերի վերաբերյալ
  • Բիզնեսը գործում է առնվազն 2 հաշվապահական տարի (նվզ. 1 տարին՝ շահույթով)
  • Տարեկան հասույթը կազմում է նվազագույնը 25 մլն ՀՀ դրամ
  • Վարկունակության գնահատման համար իրականացվում է ֆինանսական վերլուծություն
Արժույթ

Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով: Եթե վարկային ծառայությունը տրամադրվել է արտարժույթով, արտարժույթի փոխարժեքի փոփոխման դեպքում հաճախորդն է կրում դրանից բխող հնարավոր անբարենպաստ հետևանքները: Օրինակ՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկման դեպքում հաճախորդը վարկը մարում է դրամային արտահայտությամբ ավելի մեծ գումարով:

  • Տոկոսադրույքը՝ սկսած 10%-ից՝ դրամով, սկսած 7%-ից՝ դոլարով
  • Մինչև 2 տարի ֆիքսված տոկոսադրույք*

*Մնացած տարիների համար՝ Բանկի հաշվարկային դրույք + հաստատուն տոկոսային մարժա

Բանկի հաշվարկային դրույքը սահմանվում է Բանկի կողմից տարբեր արժույթների համար և արտացոլում է Բանկի տոկոսակիր պարտավորութունների միջին կշռված ծախսատարությունը:

Հաճախորդի ծախսերը

Վարկի տրամադրման միջնորդավճարը կազմում է վարկի գումարի 1%-ը, նվազագույնը` 100,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 500,000 ՀՀ դրամ:

Տույժերը և տուգանքները

Վարկի տոկոսադրույքի ֆիքսված գործողության ժամկետի ընթացքում միայն վերաֆինանսավորման դեպքում կկիրառվի վաղաժամկետ մարման տույժ՝ մարվող գումարի 5%-ի չափով։

Այլ պայմաններ

Վարկային ծառայությունների գումարները տրամադրվում են անկանխիկ: Վարկային ծառայության տրամադրման օրը վարկային ծառայության գումարը հաճախորդին փաստացի տրամադրելու օրն է: Պայմանագրով նախատեսված տոկոսագումարները հաճախորդը վճարում է վարկի գումարի փաստացի օգտագործած ժամանակահատվածի համար:

Անշարժ գույքի գրավի պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով, իսկ դրանից ծագող իրավունքները ենթակա են գրանցման ՀՀ իրավասու պետական մարմնում: Վերաֆինանսավորման պարագայում համապատասխան ծախսերը կրում է Բանկը:

Ապահովություն

Տրամադրվող վարկը պետք է ապահովված լինի համապատասխան ապահովման միջոցներով: Վերջինս որոշիչ դեր չի խաղում վարկավորման վերաբերյալ որոշում կայացնելու համար, սակայն հանդիսանում է պարտադիր պայման: Կախված վարկի գումարից՝ որպես ապահովություն Բանկն ընդունում է հետևյալը.

  • Դրամական միջոցների (այդ թվում՝ ժամկետային ավանդի) գրավ
  • Բանկային երաշխիքներ
  • ՀՀ տարածքում գտնվող բնակելի կամ առևտրային նշանակության անշարժ գույքի գրավ
  • Այլ

Որպես լրացուցիչ ապահովություն կարող է հանդիսանալ այլ հիմնական միջոցների (սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ և այլն), ինչպես նաև ապրանքանյութական մնացորդի (շրջանառության մեջ գտնվող ապրանքների) գրավը: Որպես կանոն, վարկավորման պայմաններով կարող է նախատեսվել նաև ընկերության սեփականատերերի (մասնակիցների, բաժնետերերի, փայատերերի) անձնական երաշխավորություն։

Օգտակար հղումներ

Առաջարկից դուրս՝ կորպորատիվ և փոքր բիզնես վարկերի ֆինանսավորման մնացած պայմաններին կարող եք ծանոթանալ բիզնես վարկերի համապատասխան էջերում՝

թարմացված է՝ 01.09.2026 09:27
Ուղարկել նամակ Հասցեներ