Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է փոքր և միջին բիզնեսի վարկավորման հատուկ առաջարկ․ Հաճախորդը միայն հայտարարագրում է եկամուտներն ու ծախսերը, և Բանկը որոշումը կայացնում է դրա հիման վրա սեղմ ժամկետներում։
- Հաստատումը՝ հաշված օրերի ընթացքում
- Միայն եկամուտների հայտարարագրի հիման վրա
- Ֆինանսական
հաշվետվությունները՝ ըստ անհրաժեշտության
- 15 ամիս անվճար բիզնես քարտ
- 15 ամիս անվճար օնլայն բանկինգ
- Մրցունակ տոկոսադրույք
- Վարկի տրամադրման միջնորդավճարը կազմում է վարկի գումարի 1%-ը. նվազագույնը՝ 35,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 250,000 ՀՀ դրամ:
- ֆիքսված տոկոսադրույքի գործողության ընթացքում վարկի վաղաժամ մարման դեպքում (մասնակի կամ ամբողջական) կիրառվում է տույժ՝ վաղաժամկետ մարվող գումարի 5%-ի չափով։
- Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ հիմք ընդունելով տարին 365 օր՝ մինչև 5,000,000 ՀՀ դրամ վարկի դեպքում, և 360 օր՝ 5,000,000 ՀՀ դրամը գերազանցող վարկի դեպքում:
- Այս վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել Բանկի կողմից:
- Կախված բանկի ռիսկի գնահատման արդյունքներից՝ վարկի դիմումը կարող է հաստատվել ավելի բարձր տոկոսադրույքով կամ կանխավճարով:
- Վարկը ԱՄՆ դոլարով կամ Եվրոյով տրամադրելու դեպքում փոխարժեքի փոփոխությունը հնարավոր է ազդեցություն ունենա վարկի մարումների վրա:
- Վարկի գումարի կամ դրա մի մասի, ինչպես նաև տոկոսների մարումների ուշացման դեպքում ժամկետանց վարկի նկատմամբ դադարում են գործել վարկային պայմանագրով սահմանված տոկոսները, և այդ գումարների վրա հաշվարկվում են տոկոսներ տարեկան 24%-ի չափով ՝ յուրաքանչյուր ուշացված օրվա համար: Ժամկետանց գումարներ են համարվում վարկային պայմանագրով սահմանված ժամկետներում չմարված գումարները:
- Վարկառուն պետք է լինի ՀՀ ռեզիդենտ, 21 տարեկանից բարձր, իսկ ԱՁ վարկառուն պետք է լինի ՀՀ ռեզիդենտ, 21-63 տարեկան (վարկային պայմանագրի գործողության ընթացքում):
- Վարկառուն որպես վարկի ապահովման միջոց պետք է ներկայացնի անշարժ բնակելի և/կամ հասարակական նշանակության գույք (շրջանառու կապիտալը մեծացնելու , սարքավորումներ ձեռք բերելու, առևտրային տարածք գնելու, վերանորոգելու կամ կառուցապատելու համար) կամ տրանսպորտային միջոց (տրանսպորտային միջոց ձեռք բերելու համար):
- Փոքր Բիզնես Վարկը տրամադրվում է անհատ ձեռնարկատերերին, սահմանափակ պատասխանատվությամբ, բաց և փակ բաժնետիրական ընկերություններին, որոնց աշխատակիցների առավելագույն թիվը չի գերազանցում 49 հոգին:
- Տարեկան շրջանառությունը պետք է հավասար լինի կամ գերազանցի 25 մլն ՀՀ դրամը (կամ $50,000-ը, կամ €50,000-ը):
- Բիզնեսը պետք է գործի առնվազն 2 հաշվապահական տարի (նվզ. 1 տարին՝ շահույթով):
- Վարկ/գրավ հարաբերակցությունը հաշվարկվում է գույքի ձեռքբերման կամ գնահատված շուկայական նվազագույն արժեքի հիման վրա:
- Հասարակական նշանակության գույք ձեռք բերելիս՝ լրացուցիչ անշարժ գույքի գրավադրման դեպքում, վարկի ֆինանսավորումը կարող է կազմել մինչև 100%՝ պահպանելով վարկ/գրավ հարաբերակցությունը, 70%՝ ՀՀ դրամի, և 65%՝ արտարժույթի դեպքում:
- Անգրավ վարկերը տրամադրվում են շրջանառությունը Բիբլոս Բանկ Արմենիա տեղափոխելու դեպքում: Վարկի գումարը կարող է կազմել տարեկան շրջանառության առավելագույնը 10%-ը, բայց ոչ ավելի, քան 50,000 ԱՄՆ դոլարը (կամ 25 մլն ՀՀ դրամը, կամ €50,000-ն):
- Եթե Վարկառուն չի կատարում պարտավորությունները, ապա Երաշխավորը պարտավոր է վճարել նրա փոխարեն՝ այդպիսով վնասելով իր վարկային պատմությանը և կանգնելով գույքը կորցնելու վտանգի առջև:
- Երաշխավորին տրամադրվում է վարկային և երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:
- Հաղորդակցումն իրականացվում է Երաշխավորին հարմար եղանակով:
- Բանկը պարտավոր է Երաշխավորին 7 օր առաջ ծանուցել պայմանագրի պայմանների փոփոխության մասին․
- Բանկը պարտավոր է Երաշխավորին 1 օր առաջ հիշեցնել առկա պարտավորության վերաբերյալ, ինչպես նաև վարկի մարման ուշացման դեպքում այդ մասին տեղեկացնել նրան ամենաուշը մեկ օր հետո:
- Երաշխավորը կարող է ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկություն վարկի մնացորդի չափի մասին:
- Երաշխավորը կարող է Վարկառուից հետ ստանալ իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:
Գրավի առկայության դեպքում գրավի առարկայի գնահատման ու գրավադրման ծախսերը կատարում է վարկառուն`
Անշարժ գույք
ա - Գույքի գնահատման վճար՝ 15,000-60,000 ՀՀ դրամ
բ - Գրավի պայմանագրի նոտարական վավերացման վճար 5,100-25,000 ՀՀ դրամ
գ - Գրավի իրավունքի գրանցման վճար 26,400 -72,000 ՀՀ դրամ
դ - Կադաստրի միասնական տեղեկանքի վճար՝ 10,300 ՀՀ դրամ
Մեքենա
ա- ավտոմեքենայի սահմանափակումների առկայության տեղեկանքի վճար` 3,000 ՀՀ դրամ,
գ- գրավի իրավունքի գրանցման վճար` 2,000 ՀՀ դրամ,
դ- գրավի ապահովագրության դրույք` գույքի գնահատված արժեքի 2,5% տարեկան, վարկի գործողության ողջ ընթացքում:
- Վարկի ձևակերպման գործընթացը իրականացվում է միայն Բիբլոս Բանկ Արմենիայի մասնաճյուղերում:
- Վարկը տրամադրվում է անկանխիկ՝ հաճախորդի բանկային հաշվին փոխանցելու միջոցով:
- Վարկը տրամադրվում է ՝ հաճախորդի կողմից մասնաճյուղում պայմանագրերը ստորագրելու օրվանից հաշված 3 աշխատանքային օրվա ընթացքում, եթե պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացվում են:
- Վարկի մարումներն իրականացվում են ամսական հավասարաչափ վճարումներով․ նախ՝ հաշվարկված տոկոսագումարը, հետո՝ մայր գումարը։ Տույժերի առկայության դեպքում, վերջիններս վճարվում են առաջին հերթին:
- Վարկի տրամադրման դրական կամ բացասական որոշման կայացման վրա ազդող հիմնական գործոններն են՝
ա - վարկային պատմությունը,
բ - վարկի նպատակային օգտագործման հիմնավորվածությունը,
գ - վարկառուի կողմից տրամադրված տեղեկատվության իսկությունը,
դ - հաճախորդի վարկունակությունը (ֆինանսական վիճակ),
ե - հաճախորդի վարկարժանությունը (Վարկառուի անձնական որակներ, վարկ ստանալու իրավական խոչընդոտների բացակայություն և այլն),
զ - վարկի ապահովվածություն հանդիսացող գրավը:
Բիբլոս Բանկ Արմենիան Ձեր վարկի դիմումի վերաբերյալ որոշումը կկայացնի և այդ մասին Ձեզ կտեղեկացնի 7 աշխատանքային օրվա ընթացքում:
- Վարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում դրանք մարվում են գրավի հաշվին (առկայության դեպքում), իսկ բավարար չլինելու դեպքում՝ Վարկառուի այլ գույքի հաշվին։ Բանկն իրավունք ունի բռնագանձում տարածել գրավադրված գույքի վրա առանց դատարան դիմելու և իրացումից ստացված միջոցներն ուղղել պարտքի մարմանը, և Հաճախորդը կարող է զրկվել ձեռք բերված անշարժ գույքից։ Վարկային պարտավորությունները ժամկետում չկատարելու դեպքում Վարկառուի մասին տեղեկատվությունը կարող է գրանցվել ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրում և վարկային բյուրոներում, ինչը կարող է վատ ազդեցություն ունենալ Վարկառուի վարկային պատմության վրա և հետագայում խոչընդոտ հանդիսանալ վարկ ստանալու համար:
- Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» (Know Your Customer) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):
- Համաձայն «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի՝ Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
- Վարկային պայմանագիր կնքելուց հետո Բանկի հետ կարող եք հաղորդակցվել Ձեր նախընտրությամբ փոստային կապի միջոցով կամ Էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից եվ ապահովում է գաղտնիություն։
| Անվանում | ֏ |
|---|---|
|
Գրավի առարկայի հետ կապված համաձայնություններ*
|
5,000
|
|
Հաջորդող գրավի համաձայնություն*
|
5,000
|
|
Պետական համարանիշի փոփոխության համաձայնություն*
|
5,000
|
|
Տեխ. անձնագրում փոփոխության համաձայնություն*
|
5,000
|
|
Գրավի առարկայի փոփոխության համաձայնություն*
|
5,000
|
|
Ընտանիքի անդամի հաշվառման կամ հաշվառումից հանելու համաձայնություն*
|
1,000
|
|
Գրավներից որևէ մեկի գրավից ազատման համաձայնություն (չի կիրառվում ամբողջական վաղաժամկետ մարման դեպքում)*
|
5,000
|
|
Սեփականության վկայականի փոփոխության համաձայնություն*
|
5,000
|
|
Իրավաբանական անձի վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվության ստացում Իրավաբանական անձանց ռեգիստրից*
|
5,000
|
|
|
|
|
* Ներառյալ ԱԱՀ
|
|
Կարևոր նշում` սակագները կիրառելի են գրավի յուրաքանչյուր առարկայի համար:
| Անվանում | ֏ |
|---|---|
|
Քաղվածքի տրամադրում՝յուրաքանչյուր ամիս
|
անվճար
|
|
Քաղվածքի տրամադրում լրացուցիչ` մինչև 6 ամիս*
|
3,000
|
|
Քաղվածքի տրամադրում լրացուցիչ` 6 ամսից ավելի*
|
6,000
|
|
Հաշվի կամ վարկի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում*
|
3,000
|
|
Քարտի սպասարկման ամսական վճար (16-րդ ամսից սկսած)
|
1,000
|
|
Կանխիկացում ԲԲԱ բանկոմատներում
|
0.3%
|
|
Կանխիկացում ԱրՔա համակարգի բանկոմատներում և կանխիկ. կետերում
|
1%
|
|
Կանխիկացում արտասահմանում
|
2%, նվզ․ 2,500
|
|
Քարտից քարտ կատարվող փոխանցումներ
|
0.4%
|
|
Օնլայն բանկինգի սպասարկման ամսական վճար (16-րդ ամսից սկսած)
|
1,500
|
|
|
|
|
* Ներառյալ ԱԱՀ
|
|
* Ներառյալ ԱԱՀ