Ավանդ Պլյուս

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է ժամկետային ավանդի նոր տարբերակ, որը երաշխավորում է Բանկի կողմից տոկոսագումարների վճարում նույնիսկ ավանդը ժամկետից շուտ դադարեցնելու դեպքում։

ընտրել փոխարժեքը
֏
$
Ավանդատեսակը հաճախորդներին հնարավորություն է տալիս ներդնել ավանդ և պահպանել տոկոսագումարները՝ պայմանագրի ստորագրման պահից սկսած 7-րդ ամսից հետո ավանդը դադարեցնելու դեպքում՝ այսպիսով նվազագույնի հասցնելով կուտակված տոկոսները կորցնելու ռիսկը։
Տարեկան տոկոսադրույք
10.5%
%` վաղաժամկետ դադարեցնելիս
10%
Գումարի չափ
֏1 մլն - 300 մլն
ժամկետ
24 ամիս
Ավանդատեսակը հաճախորդներին հնարավորություն է տալիս ներդնել ավանդ և պահպանել տոկոսագումարները՝ պայմանագրի ստորագրման պահից սկսած 7-րդ ամսից հետո ավանդը դադարեցնելու դեպքում՝ այսպիսով նվազագույնի հասցնելով կուտակված տոկոսները կորցնելու ռիսկը։
Տարեկան տոկոսադրույք
4.25%
%` վաղաժամկետ դադարեցնելիս
3.5%
Գումարի չափ
$3,000 - $1,000,000
ժամկետ
24 ամիս
Ավանդատեսակը հաճախորդներին հնարավորություն է տալիս ներդնել ավանդ և պահպանել տոկոսագումարները՝ պայմանագրի ստորագրման պահից սկսած 7-րդ ամսից հետո ավանդը դադարեցնելու դեպքում՝ այսպիսով նվազագույնի հասցնելով կուտակված տոկոսները կորցնելու ռիսկը։
Տարեկան տոկոսադրույք
2.5%
%` վաղաժամկետ դադարեցնելիս
1.5%
Գումարի չափ
€2,000 - €500,000
ժամկետ
24 ամիս
Առաջարկը տարածվում է նոր ներդրվող ավանդների վրա։
Պայմաններ
Տոկոսադրույք
Սակագին
Կարևոր է իմանալ
Ծանուցում
Փաստաթղթեր
Այլ
Պայմաններ

  • Ժամկետային ավանդը ներդրվում է ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և Եվրո արժույթներով:
  • Ժամկետային ավանդի պայմանագրի գործողության ընթացքում ավանդի գումարը չի փոփոխվում:
  • Երբ ժամկետային ավանդը ավանդատուի պահանջով վերադարձվում է մինչև ժամկետի ավարտը կամ մինչև բանկային ավանդի պայմանագրում նշված հանգամանքների վրա հասնելը, վճարվելիք տոկոսագումարը հաշվարկվում է Բանկի կողմից սահմանված տոկոսադրույքով՝ պայմանով, որ այդ տոկոսները չեն կարող գերազանցել ժամկետային ավանդի տոկոսները: Այն դեպքում, երբ մինչև վաղաժամկետ լուծումը վճարված տոկոսների չափը գերազանցում է վաղաժամկետ լուծման դեպքում վճարման ենթակա տոկոսների չափը, ապա Բանկն իրավունք ունի գանձել տարբերությունը Հաճախորդի հաշիվներից կամ նվազեցնել Ժամկետային ավանդի գումարից:
  • Երբ ավանդատուն ժամկետի ավարտից հետո չի պահանջում վճարել ժամկետային ավանդի գումարը կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո վերադարձնել այլ պայմաններով ներդրված ավանդի գումարը, պայմանագիրը երկարաձգված է համարվում միևնույն ժամանակահատվածով՝ երկարաձգման օրվա դրությամբ տվյալ ժամկետայնության և գումարի ավանդների համար Բանկի սահմանած տոկոսադրույքով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով։
  • Բանկային ավանդի պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրով սահմանված տոկոսների չափը չի կարող միակողմանի նվազեցվել բանկի կողմից:
  • Ժամկետային ավանդի ժամկետի ավարտին ավանդի գումարը մուտքագրվում է Հաճախորդի ընթացիկ կամ ցպահանջ ավանդային հաշվին` Հաճախորդի ընտրությամբ:
  • Ժամկետային ավանդի դիմաց տոկոսները հաշվարկվում են հիմք ընդունելով 365 (երեք հարյուր վաթսունհինգ) օր օրացույցային տարին, վճարվում են ժամկետի վերջում: Հաշվարկված տոկոսագումարները մուտքագրվում են ավանդատուի ընթացիկ և/կամ ցպահանջ ավանդային հաշվին: ՀՀ դրամով ավանդի տոկոսները վճարվում են ՀՀ դրամով, իսկ արտարժութային ավանդի դեպքում՝ Հաճախորդի ցանկությամբ ՀՀ դրամով կամ ավանդի արտարժույթով, անհրաժեշտության դեպքում կատարելով արտարժույթի փոխարկում ՀՀ դրամի՝ Բանկի կողմից սահմանած փոխարժեքով:
  • Բանկի և Հաճախորդի միջև ծագած վեճերը ենթակա են ՀՀ դատարանների իրավասությանը։ Ժամկետային ավանդի սպասարկման կապակցությամբ Հաճախորդի բողոք-պահանջները կարող են ներկայացվել նաև Ֆինանսական համակարգի հաշտարարին՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Բանկը կարող է հրաժարվել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից, եթե Հաճախորդի կողմից Բանկի դեմ ներկայացված գույքային պահանջը չի գերազանցում 250,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, և գործարքի գումարը չի գերազանցում 500,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը: Դա նշանակում է, որ Բանկը չի կարող վիճարկել վերոնշյալ պայմաններին բավարարող պահանջներով Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից Բանկի դեմ կայացված վճիռները:
  • ՀՀ Հարկային օրենսգրքի համաձայն ֆիզիկական անձ հանդիսացող ավանդատուին հաշվեգրված տոկոսները վճարելիս Բանկը հանդես է գալիս որպես ավանդատուի հարկային գործակալ, գանձում է եկամտային հարկ եկամտի (վճարվող տոկոսագումարի) 10%-ի չափով և փոխանցում ՀՀ պետական բյուջե:
  • Տոկոսները հաշվարկվում են ավանդի ներդրման օրվանից մինչև ավանդի ժամկետի ավարտի նախորդող օրը, ընդ որում, հարկ է նշել, որ տոկոսագումարները չեն կապիտալացվում, եթե այլ բան նախատեսված չէ Բանկի և Հաճախորդի միջև կնքված գրավոր պայմանագրով:
  • Տոկոսները վճարվում են ավանդի ժամկետի ավարտին:

Տոկոսադրույք
ԱՐԺՈՒՅԹ ԳՈՒՄԱՐ** 24 ԱՄԻՍ 7-րդ ամսից հետո դադարեցնելու դեպքում
ՀՀ դրամ
1,000,000 -300,000,000*
10․5%
10%
ԱՄՆ դոլար
3,000 - 1,000,000*
4.25%
3.5%
Եվրո
2,000 - 500,000*
2.5%
1.5%

* Նշված սահմանաչափից ավելի (ներառյալ բոլոր գործող ավանդների հանրագումարը) գումարների դեպքում տոկոսադրույքը պայմանագրային է:

** Ավանդի նվազագույն չափը ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների համար արտերկրից բացելու դեպքում կազմում է 30,000 ԱՄՆ դոլար կամ համարժեքը այլ արժույթով:

Մինչև 7-րդ ամիսը դադարեցնելու դեպքում կուտակված տոկոսները վերահաշվարկվում են համապատասխան արժույթի պարզ խնայողական հաշվի տոկոսադրույքով`


Արժույթը

Տոկոսադրուքը

ՀՀ դրամ

4%

ԱՄՆ դոլար

1%

Եվրո

0.1%

Եկամտաբերություն

Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան կստանայիք Դուք, եթե Ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսադրույքները վերաներդնեիք ավանդի տեսքով: Տարեկան տոկոսային եկամտաբերությունը համընկնում է անվանական տոկոսադրույքի հետ:

Սակագին
Անվանում Սակագին*
Հաշվից քաղվածքների տրամադրում
յուրաքանչյուր ամիս
անվճար
լրացուցիչ` մինչև 6 ամիս**
3,000
լրացուցիչ` 6 ամսից ավելի**
6,000
Հաշվի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում**
3,000
Ներքին լիազորագրի հաստատում**
5,000
Հրահանգներ տելեքսով, ֆաքսով կամ էլ-փոստով (տարեկան)
20,000
Աուդիտի նպատակով հաշվի վերաբերյալ տեղեկությունների տրամադրում**
10,000
Կանխիկ միջոցների մուտքագրում հաշիվներին՝ ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար/Եվրո 
0%
Կանխիկ 500 Եվրո թղթադրամի մուտքագրում ցանկացած հաշվին
1%
Կանխիկ միջոցների ելքագրում ընթացիկ հաշիվներից կանխիկ մուտքագրված միջոցների դիմաց (ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար/Եվրո)
 0%
ԱՄՆ դոլար կանխիկացում հաշիվներից անկանխիկ մուտքագրման դիմաց
2%
Եվրո կանխիկացում հաշիվներից անկանխիկ մուտքագրման դիմաց
2%
ՀՀ դրամով կանխիկացում հաշվից անկանխիկ մուտքագրման դիմաց
 0.2%
Բանկի կողմից գնանշվող արտարժույթով հնամաշ թղթադրամի փոխանակում
 3%
Մինչև 2004թ․ թողարկված 5, 10, 20, 50 ԱՄՆ դոլար արժողությամբ և մինչև 2009թ․ թողարկված 100 ԱՄՆ դոլար արժողությամբ թղթադրամի մուտքագրում***
1%
Մինչև 2004թ․ թողարկված 5, 10, 20, 50 ԱՄՆ դոլար արժողությամբ և մինչև 2009թ․ թողարկված 100 ԱՄՆ դոլար արժողությամբ թղթադրամի կանխիկացում
 0%

*Սակագները ներկայացված են ՀՀ դրամով

**Ներառյալ ԱԱՀ

***Նշված թղթադրամներով օրական ընդհանուր մինչև 1000 ԱՄՆ դոլարի ընդունումն իրականացվում է առանց միջնորդավճարի։

Նշում․ Մինչև 2016թ․ հունվարի 1-ը թողարկված անգլիական ֆունտ արժողությամբ թղթադրամներ Բանկի կողմից չեն ընդունվում։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Բանկային հաշվի և դրանում առկա միջոցների տիրապետման հաշվետիրոջ իրավունքների սահմանափակումը, ինչպես նաև առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող են իրականացվել դատարանի վճռով՝ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից կայացված որոշումների հիման վրա:

Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» (Know Your Customer) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):

Համաձայն «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի՝ Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում»:

Ավանդի մասին տեղեկությունները ներկայացված են նաև «Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfօ.am ինտերնետային էջում, որը ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:


Բանկային ավանդների հատուցման երաշխավորման մասին

Հարգելի՛ Ավանդատու,

Ձեր ավանդի հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը (այսուհետև՝ Հիմնադրամ):

Հիմնադրամի գտնվելու վայրը՝ 0010, ք. Երևան, Մ. Խորենացի 15, «Էլիտ Պլազա» գործարարական համալիր, 2-Ա5 սենյակ

Հեռախոսահամարը՝ +374 10 583514

Ինտերնետային կայքը՝ www.adgf.am

Սույն ծանուցման բոլոր սահմանումները համապատասխանում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) սահմանումներին:


Հատուցման դեպքը

Ձեր երաշխավորված ավանդը ենթակա է հատուցման հետևյալ դեպքերում.

  1. Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բանկը ճանաչվում է անվճարունակ և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) խորհրդի որոշմամբ հաստատվում է բանկի կողմից օրենքով և պայմանագրերով սահմանված ժամկետներում ավանդները վերադարձնել ի վիճակի չլինելու փաստը,
  2. Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բանկը սնանկ է ճանաչվում (այսուհետ՝ անվճարունակ բանկ):

Երաշխավորված ավանդի առավելագույն չափը և հաշվարկման կարգը

Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են՝

Ավանդի արժութային կառուցվածքը



Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ

Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ


Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ


Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ






Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից ավել է

Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից պակաս է

Ավանդի երաշխավորման առավելագույն չափը







16 միլիոն ՀՀ դրամ








7 միլիոն ՀՀդրամ








16միլիոն ՀՀդրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)






7 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 7 միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)


Չերաշխավորված բանկային ավանդ

Ձեր բանկային ավանդը երաշխավորված չէ, եթե՝

ա) Դուք հանդիսանում եք տվյալ բանկի ղեկավար և/կամ վերջինիս ընտանիքի անդամ,

բ) Դուք հանդիսանում եք տվյալ բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձ և/կամ վերջինիս ընտանիքի անդամ,

գ) Դուք, որպես ավանդի սեփականատեր (համասեփականատեր), հրաժարվել եք ավանդի` Ձեր մասի նկատմամբ սեփականության իրավունքից,

դ) Ձեր ավանդն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ճանաչվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց, քանի դեռ Դուք հակառակը չեք ապացուցել,

ե) Ձեր ավանդը տվյալ բանկում ներդրվել է բանկային ավանդի ներդրման պահին տվյալ բանկի կողմից հրապարակային պայմանագիր կնքելու առաջարկով նախատեսված նմանատիպ բանկային ավանդների տոկոսադրույքն առնվազն 1,5 անգամ գերազանցող տոկոսադրույքով,

զ) Ձեր ավանդը ներդրված է Բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղերում:

Երաշխավորված ավանդների հատուցման կարգը և ժամկետները

Հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում Հիմնադրամը հայտարարություն է հրապարակում հատուցման դեպքի մասին: Հատուցման դեպքի օրվան հաջորդող երեսնօրյա ժամկետում Հիմնադրամը անվճարունակ բանկի կամ այլ բանկի միջոցով սկսում է իրականացնել Ձեր ավանդների հատուցման գործընթացը: Գործընթացը սկսվում է զանգվածային լրատվական միջոցներում հատուցման վերաբերյալ Հիմնադրամի կողմից լրացուցիչ հայտարարություն հրապարակելու պահից: Դուք կարող եք գրավոր պահանջ ներկայացնել ոչ ուշ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում: Նշված ժամկետում Ձեր կողմից գրավոր պահանջ չներկայացնելու դեպքում Հիմնադրամի կողմից Ձեր երաշխավորված ավանդի հատուցում չի իրականացվի: Հիմնադրամը պարտավոր է իրականացնել ավանդատուների պահանջներով հատուցումները` գրավոր պահանջը ներկայացնելու oրվան հաջորդող երեք ամիuների ընթացքում, բացառությամբ Օրենքով նախատեuված դեպքերի:

Երաշխավորված ավանդի գումարի հատուցումից հետո անվճարունակ բանկի հանդեպ Ձեր ունեցած դրամական պահանջը հատուցված գումարի չափով համարվում է բավարարված: Հատուցման չափը գերազանցող գումարը համարվում է անվճարունակ բանկի պարտավորությունը Ձեր նկատմամբ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ձեր ավանդի հատուցումն առավել սահուն իրականացնելու նպատակով առաջարկում ենք ավանդի ներդրման ժամանակ Ձեր կողմից Բանկին տրամադրված տվյալների (անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, սոցիալական ապահովության քարտի տվյալներ, հասցե, հեռախոսահամար և այլն) ցանկացած փոփոխության դեպքում այդ մասին անմիջապես տեղեկացնել Բանկին:

Բանկային հաշվի բացման և վարման պայմանները ֆիզիկական անձի համար
Բանկային հաշվի բացման և վարման պայմանները ֆիզիկական անձի համար
277.99 [Kb].pdf
Պահանջվող փաստաթղթերի ցանկ
Պահանջվող փաստաթղթերի ցանկ
71.23 [Kb].pdf
Օգտակար հղումներ
թարմացված է՝ 28.02.2024 12:07
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ