Դեպի հայրենիք

Քո տունը հայրենիքում:

Արդյո՞ք կարծում եք, որ Երևանում բնակարան ունենալը անիրականալի երազանք է: Այլևս մի՛ անհանգստացեք. ընտրե՛ք Ձեր բնակարանը, և մենք կֆինանսավորենք դրա արժեքի մինչև 70%-ը: Այսպիսով, Դուք կտնտեսեք ժամանակ ու գումար և ձեռք կբերեք Ձեր երազած բնակարանն ամսական վարձավճարի արժեքով:

ընտրել փոխարժեքը
$
Անվանական %
9.75%
Ժամկետ նվզ.
1տ
Գումար նվզ.
10,000
Կանխավճար
30%
Փաստացի %
10.34%-15.73%
Ժամկետ առվլ.
25տ
Գումար առվլ.
500,000
Վարկ/Գրավ
70%
Անվանական %
8.75%
Ժամկետ նվզ.
1տ
Գումար նվզ.
10,000
Կանխավճար
30%
Փաստացի %
9.24%-14.55%
Ժամկետ առվլ.
25տ
Գումար առվլ.
500,000
Վարկ/Գրավ
70%
Վարկի հաշվիչ
$
$
ամիս
տարի
Ամսական վճար
120,000 ֏
ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ
9.75%
Մանրամասներ
Պայմաններ
Նախորդ պայմաններ
Կարևոր է
Վարկի տրամադրում
Փաստաթղթեր
Այլ
Պայմաններ
  • Հիփոթեքային վարկի ֆինանսավորումը կազմում է արդեն պատրաստի բնակարանի կամ առանձնատան գնահատված արժեքի կամ ձեռքբերման գնի (նվազագույնի) մինչև 70%-ը:
  • Կանխավճարը` 30%:
  • Վարկառուն պետք է լինի 21-63 տարեկան (վարկային պայմանագրի գործողության ընթացքում) և բնակվի ցանկացած երկրում, բացի վարկի տրամադրման պահին միջազգային սանկցիաների տակ գտնվող երկրներից։
  • Վարկառուն պետք է Բիբլոս Բանկ Արմենիայի հաշվում ապահովի վարկի ամսական վճարի եռապատիկը, որը կուղվի վարկի վերջին երեք մարումների վճարմանը:
  • Վարկառուն պետք է աշխատի միջազգային կամ հեղինակավոր կազմակերպությունում: Անհատ ձեռներեց լինելու դեպքում գործունեությունը/բիզնեսը պետք է կայացած լինի:
  • Վարկառուն պետք է ունենա առնվազն 3 ամսվա աշխատանքային փորձ վերջին գործատուի մոտ և միևնույն գործարար բնագավառում՝ ընդհանուր առմամբ 2 տարվա փորձ: Անհատ ձեռներեց լինելու դեպքում գործունեությունը/բիզնեսը պետք է կայացած լինի, և վարկը տրամադրվում է բացառության կարգով:
  • Վարկի տրամադրման և սպասարկման միջնորդավճարներ չեն կիրառվում։
  • Անվանական տոկոսադրույքի մեջ ներառված են գույքի և երկրաշարժի ապահովագրավճարները, և ապահովագրական ընկերություն է հանդիսանում «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ն, «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն կամ Լիգա Ինշուրանս ԱՓԲԸ-ն:


Տարեկան լողացող տոկոսադրույքը՝

$

Առաջին 3 տարվա ընթացքում՝ հաստատուն 9.75% տարեկան տոկոսադրույք:

Մնացած 12 տարվա ընթացքում՝ տվյալ պահին գործող Բանկի Հաշվարկային Ցուցանիշ* գումարած 5.5% հաստատուն մարժա: Տոկոսադրույքը ենթակա է վերանայման տարեկան մեկ անգամ և չի կարող գերազանցել պայմանագրային տոկոսադրույքի ու դրա 50%-ի հանրագումարը և պակաս լինել պայմանագրային տոկոսադրույքի 50%-ից:

Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 10.34%-15.73%

Առաջին 3 տարվա ընթացքում՝ հաստատուն 8.75% տարեկան տոկոսադրույք:

Մնացած 12 տարվա ընթացքում՝ տվյալ պահին գործող Բանկի Հաշվարկային Ցուցանիշ* գումարած 8.75% հաստատուն մարժա: Տոկոսադրույքը ենթակա է վերանայման տարեկան մեկ անգամ և չի կարող գերազանցել պայմանագրային տոկոսադրույքի ու դրա 50%-ի հանրագումարը և պակաս լինել պայմանագրային տոկոսադրույքի 50%-ից:

Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 9.24%-14.55%

Ուշադրություն

Այս վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել Բանկի կողմից:

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Կախված բանկի ռիսկի գնահատման արդյունքներից՝ վարկի դիմումը կարող է հաստատվել ավելի բարձր տոկոսադրույքով կամ կանխավճարով:

Վարկը արտարժույթով տրամադրելու դեպքում փոխարժեքի փոփոխությունը հնարավոր է ազդեցություն ունենա վարկի մարումների վրա:

Արտարժութային վարկերի տարեկան փաստացի   տոկոսադրույքի հաշվարկման համար կիրառվում է Բանկի կողմից սահմանված՝ տվյալ օրվա տվյալ արտարժույթի վաճառքի փոխարժեքը, ընդ որում՝ տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Բանկի կողմից հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից:

Վարկային պայմանագիր կնքելու առաջարկը Բանկը Վարկառուին տրամադրում է վարկի պայմանագրի կնքումից առնվազն յոթ օր առաջ, որի ընթացքում Վարկառուն մտածում է Բանկի առաջարկած պայմաններով կնքել պայմանագիր, թե` ոչ: Համաձայնելու դեպքում Վարկառուն ստորագրում է առաջարկը և առձեռն ներկայացնում Բանկ։

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի օրինակ
225.66 [Kb].pdf
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բանաձև
187.09 [Kb].pdf
Բանկի Հաշվարկային Ցուցանիշի նկարագրություն
441.68 [Kb].pdf
Պահանջներ
  • Վարկառուն պետք է լինի ՀՀ ռեզիդենտ (բացառությամբ «Դեպի հայրենիք» վարկատեսակի), 21-63 տարեկան (վարկային պայմանագրի գործողության ընթացքում):
  • Վարկառուն պետք է ունենա միջին կամ բարձր աշխատավարձային եկամուտ կամ հանդիսանա մանր/միջին ձեռնարկատեր:
  • Վարկառուն պետք է ունենա առնվազն 3 ամսվա աշխատանքային փորձ վերջին գործատուի մոտ և միևնույն գործարար բնագավառում ընդհանուր առմամբ՝ 1 տարվա աշխատանքային փորձ: Ֆրիլանսեր լինելու դեպքում վարկառուն պետք է ունենա առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ (պայմանագրերը և քաղվածքները կծառայեն որպես ապացույց):
  • Վարկառուի ամսական զուտ եկամուտը պետք է լինի առնվազն 400,000 ՀՀ դրամ (բացառությամբ պետական աջակցության ծրագրերի):
  • Վարկի ամսական մարումների և պահանջվող բոլոր այլ կանոնավոր պարտքային վճարումների հանրագումարը չպետք է գերազանցի զուտ եկամտի 50-70%-ը:
  • Գրավադրվող անշարժ գույքը պետք է ապահովագրվի բանկի համար ընդունելի ապահովագրական ընկերություններից մեկի կողմից:
  • Ապահովագրման գումարը հիփոթեքային վարկի դեպքում պետք է հավասար լինի վարկի գումարին:
  • Վարկառուն պետք է ունենա լավ վարկային պատմություն:
  • Համավարկառու կարող է հանդիսանալ ամուսինը, ծնողը, քույրը/եղբայրը և երեխան:
Ապահովվածություն և ապահովագրություն
  • Անշարժ գույքը գրավադրվում է բանկում մինչև վարկային պարտավորության լրիվ մարումը:
  • Ապահովագրության պայմանագրով սահմանված շահառուի իրավունքը փոխանցվում է բանկին` մինչև վարկի ամբողջական մարումը:
  • Անշարժ գույքի գրավի պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով, իսկ դրանից ծագող իրավունքները ենթակա են գրանցման ՀՀ իրավասու պետական մարմնում:
  • Բանկը համագործակցում է հետևյալ գնահատող կազմակերպությունների հետ։
  • Բանկը համագործակցում է հետևյալ ապահովագրական ընկերությունների հետ։

Երաշխավորներին (նման պահանջի դեպքում)

  • Եթե Վարկառուն չի կատարում պարտավորությունները, ապա Երաշխավորը պարտավոր է վճարել նրա փոխարեն՝ այդպիսով վնասելով իր վարկային պատմությանը և կանգնելով գույքը կորցնելու վտանգի առջև:
  • Երաշխավորին տրամադրվում է վարկային և երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:
  • Հաղորդակցումն իրականացվում է Երաշխավորին հարմար եղանակով:
  • Բանկը պարտավոր է Երաշխավորին 7 օր առաջ ծանուցել պայմանագրի պայմանների փոփոխության մասին․
  • Բանկը պարտավոր է Երաշխավորին 1 օր առաջ հիշեցնել առկա պարտավորության վերաբերյալ, ինչպես նաև վարկի մարման ուշացման դեպքում այդ մասին տեղեկացնել նրան ամենաուշը մեկ օր հետո:
  • Երաշխավորը կարող է ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկություն վարկի մնացորդի չափի մասին:
  • Երաշխավորը կարող է Վարկառուից հետ ստանալ իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև Վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:


Նախորդ պայմաններ
Սակագինն ուժի մեջ է մինչև 31.01.2024
352.52 [Kb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 27.07.22
1.22 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 14.07.22
1.42 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 30.06.22
1.25 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 09.06.22
1.25 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 04.05.22
1.24 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 13.04.22
1.24 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 30.03.22
1.25 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 16.03.22
1.25 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 04.03.22
1.24 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 01.03.22
1.24 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 01.02.22
1.24 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 24.01.22
1.24 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 31.12.21
1.24 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 06.12.21
1.23 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 19.11.21
1.23 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 03.11.21
1.23 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 24.09.21
1.23 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 22.09.21
1.23 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 23.08.21
1.23 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 01.08.21
1.24 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 30.06.21
1.15 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 12.05.21
1.15 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 07.04.21
1.16 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 31.03.21
1.15 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 16.02.21
1.18 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 08.02.21
1.11 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 03.02.21
1.05 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 01.02.21
1.11 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 09.01.21
929.68 [Kb].pdf
Կարևոր է
  • Վարկի գումարի կամ դրա մի մասի, ինչպես նաև տոկոսների մարումների ուշացման դեպքում ժամկետանց վարկի նկատմամբ դադարում են գործել վարկային պայմանագրով սահմանված տոկոսները և այդ գումարների վրա հաշվարկվում են տոկոսներ տարեկան 24%-ի չափով ՝ յուրաքանչյուր ուշացված օրվա համար: Ժամկետանց գումարներ են համարվում վարկային պայմանագրով սահմանված ժամկետներում չմարված գումարները: Այլ վճար չի գանձվում ժամկետանց գումարների դիմաց:
  • Վարկառուն իրավունք ունի ժամկետից շուտ մարելու վարկը կամ դրա մի մասը: Վարկը մասնակի ժամկետից շուտ մարելու դեպքում Վարկառուն կարող է իր ընտրությամբ ավել մարված գումարին համամասնորեն նվազեցնել ամսական վճարումների չափը՝ թողնելով վարկի մարման ժամկետը անփոփոխ, կամ նվազեցնել վարկի մարման ժամկետը՝ ամսական վճարումների չափը թողնելով անփոփոխ:
  • Հաճախորդն իրավունք ունի ժամկետից շուտ մարելու վարկը: Վաղաժամկետ վճար չի գանձվում, եթե վճարվող վարկի գումարով չի գերազանցվում տվյալ պայմանագրային տարվա (սույն Պայմանների կնքման ամսաթվին հաջորդող յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածը) համար մարման ժամանակացույցով սահմանված վարկի գումարների հանրագումարը:
  • Հաճախորդի կողմից վարկի վաղաժամկետ մարման յուրաքանչյուր դեպքում Բանկն իրավունք ունի Հաճախորդից գանձել վճար վաղաժամկետ մարված վարկի գումարի 0.6 տոկոսի չափով, եթե մարումը տեղի է ունենում Պայմանագրի գործողության առաջին տարվա ընթացքում, 0.4 տոկոսի չափով, եթե մարումը տեղի է ունենում Պայմանագրի գործողության երկրորդ տարվա ընթացքում, և 0.2 տոկոսի չափով, եթե մարումը տեղի է ունենում Պայմանագրի գործողության երրորդ տարվա ընթացքում:
  • Վարկառուի կողմից Վարկը ժամկետից շուտ մարելու դեպքում կնվազի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ ներառված գումարներից միայն տրամադրման վճարը: Վարկավորման համար կատարված մնացյալ ծախսերը նվազեցման ենթակա չեն:
  • Գրավի առարկայի գնահատման ու գրավադրման ծախսերը կատարում է Վարկառուն`

ա - կադաստրի միասնական տեղեկանքի վճար`10,300 ՀՀ դրամ
բ - գույքի գնահատման վճար` 15,000 - 20,000 ՀՀ դրամ
գ - գրավի պայմանագրի նոտարական վավերացման վճար` 25,000 ՀՀ դրամ
դ - գրավի իրավունքի գրանցման վճար` 72,000 ՀՀ դրամ


Վարկի տրամադրում
  • Վարկի ձևակերպման գործընթացն իրականացվում է միայն Բիբլոս Բանկ Արմենիայի մասնաճյուղերում:
  • Վարկը տրամադրվում է անկանխիկ՝ գումարը հաճախորդի բանկային հաշվին փոխանցելու միջոցով:
  • Վարկը տրամադրվում է հաճախորդի կողմից մասնաճյուղում պայմանագրերը ստորագրելու օրվանից հաշված 3 աշխատանքային օրվա ընթացքում, եթե պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացվում են:
  • Վարկի մարումներն իրականացվում են ամսական հավասարաչափ վճարումներով, նախ՝ հաշվարկված տոկոսագումարը, հետո՝ մայր գումարը։ Տույժերի առկայության դեպքում վերջիններս վճարվում են առաջին հերթին:
  • Վարկի տրամադրման դրական կամ բացասական որոշման կայացման վրա ազդող հիմնական գործոններն են՝

ա - վարկային պատմությունը,

բ - վարկի նպատակային օգտագործման հիմնավորվածությունը,

գ - վարկառուի կողմից տրամադրված տեղեկատվության իսկությունը,

դ - հաճախորդի վարկունակությունը (ֆինանսական վիճակ),

ե - հաճախորդի վարկարժանությունը (Վարկառուի անձնական որակներ, վարկ ստանալու իրավական խոչընդոտների բացակայություն և այլն),

զ - վարկի ապահովվածություն հանդիսացող գրավը:

Վարկային պատմություն*

  • Վարկային պատմությունը վարկառուի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս վարկառուի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները և/կամ պարտավորությունների և/կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկություններ:
  • Վարկային պատմության ձևավորման աղբյուրներն են ԱՔՌԱ անդամ կազմակերպությունները (բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, հետաձգված վճարումներով գործարքներ իրականացնող կազմակերպությունները, ինչպես նաև՝ հանրային տվյալների բազաներից ՀՀ կառավարության սահմանած կարգով վարկային բյուրոյին անձանց վերաբերյալ տեղեկություններ տրամադրող պետական մարմինները), որոնք տրամադրում են վարկառուի վերաբերյալ տեղեկություններ (տվյալներ):
  • Եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն՝ համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթների, կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող սուբյեկտներին (վարկային տեղեկատվության աղբյուրին): Տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում վարկային բյուրոյին ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում «Իմ ԱՔՌԱ» անձնական գրասենյակից: ԱՔՌԱ-ի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով:
  • Բանկի ներքին կանոնակարգերով վարկային պատմության պահպանման ժամկետը սահմանափակված չէ:
  • Բանկում վարկային պատմության ուսումնասիրությունը և վերլուծությունը իրականացվում է Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված նվազագույն պայմանների և պահանջների համաձայն:
  • Վատ վարկային պատմությունը կարող է հիմք հանդիսանալ նոր ստացվող վարկերի (ինչպես նաև այլ բանկային ծառայությունների) պայմանների խստացման կամ ընդհանրապես չտրամադրման համար:

Վարկային սքոր

Բանկը ներկայումս վարկավորման շրջանակում Վարկային սքոր չի կիրառում:

Քայլեր՝ վարկային պատմությունը բարելավելու համար

Նախ, անհրաժեշտ է լիովին մարել նախկինում գոյացած ժամկետանց պարտավորությունների վճարումները: Բացի այդ, ներկա պահին գործող վարկերի մասով անհրաժեշտ է բացառել ժամկետանց, ՝նույնիսկ մեկ օրվա կտրվածքով պարտավորությունների գոյացումը:

Նշում․ Բիբլոս Բանկ Արմենիան Ձեր վարկի դիմումի վերաբերյալ որոշումը կկայացնի և այդ մասին Ձեզ կտեղեկացնի 7 աշխատանքային օրվա ընթացքում:

*Տվյալ ընթացակարգը չի տարածվում «Դեպի հայրենիք» հիփոթեքային վարկի վրա, որը նախատեսված է ոչ ռեզիդենտ անձանց համար։

Զգուշացում

Վարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում դրանք մարվում են գրավի հաշվին, իսկ բավարար չլինելու դեպքում՝ Վարկառուի այլ գույքի հաշվին։ Բանկն իրավունք ունի բռնագանձում տարածելու գրավադրված գույքի վրա առանց դատարան դիմելու և իրացումից ստացված միջոցներն ուղղելու պարտքի մարմանը, և Հաճախորդը կարող է զրկվել ձեռք բերված անշարժ գույքից։ Վարկային պարտավորությունները ժամկետում չկատարելու դեպքում Վարկառուի մասին տեղեկատվությունը կարող է գրանցվել ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրում և վարկային բյուրոներում, ինչը կարող է վատ ազդեցություն ունենալ Վարկառուի վարկային պատմության վրա և հետագայում խոչընդոտ հանդիսանալ վարկ ստանալու համար:

Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» (Know Your Customer) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):

Համաձայն «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի՝ Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Վարկի մասին տեղեկությունները ներկայացված են նաև «Ձեր ֆինանսական տեղեկատուն»՝ www.fininfօ.am ինտերնետային կայքում, որը ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Վարկային պայմանագիր կնքելուց հետո Բանկի հետ կարող եք հաղորդակցվել Ձեր նախընտրությամբ փոստային կապի միջոցով կամ Էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից եվ ապահովում է գաղտնիություն։

Պահանջվող փաստաթղթերի ցանկ
Պահանջվող փաստաթղթերի ցանկ
569.75 [Kb].pdf
Այլ ծառայություններ
Անվանում ֏
Գրավի առարկայի հետ կապված համաձայնություններ*
5,000
Հաջորդող գրավի համաձայնություն*
5,000
Գրավի առարկայի փոփոխության համաձայնություն*
5,000
Ընտանիքի անդամի հաշվառման կամ հաշվառումից հանելու համաձայնություն*
1,000
Գրավներից որևէ մեկի գրավից ազատման համաձայնություն (չի կիրառվում ամբողջական վաղաժամկետ մարման դեպքում)*
5,000
Սեփականության վկայականի փոփոխության համաձայնություն*
5,000
Իրավաբանական անձի վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվության ստացում Իրավաբանական անձանց ռեգիստրից*
5,000
* Ներառյալ ԱԱՀ

Կարևոր նշում․ սակագները կիրառելի են գրավի յուրաքանչյուր առարկայի համար:

Վարկի քաղվածքը կարող եք ստանալ Ձեր նախընտրած եղանակով: Քաղվածքները և տեղեկանքը տրամադրվում են ըստ ստորև ներկայացված սակագնի՝


Անվանում ֏
Քաղվածքի տրամադրում՝յուրաքանչյուր ամիս
անվճար
Քաղվածքի տրամադրում լրացուցիչ` մինչև 6 ամիս*
3,000
Քաղվածքի տրամադրում լրացուցիչ` 6 ամսից ավելի*
6,000
Հաշվի կամ վարկի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում*
3,000
* Ներառյալ ԱԱՀ
թարմացված է՝ 16.04.2024 09:53
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ