Ուսանողական վարկ

Երբ կրթությունը հասանելի է:

Հանդիսանո՞ւմ եք Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) մագիստրատուրայի և բակալավրի վերջին 2 տարիների ուսանող:
Կարի՞ք եք զգում ֆինանսական աջակցության՝ ուսման վարձը վճարելու համար:

Դիմեք անհապաղ՝ ուղարկելով էլ. նամակ [email protected] հացեին, նպատակ դաշտում նշելով «Byblos Bank AUA Student Loans» և տրամադրելով անուն, ազգանուն, ֆակուլտետի անվանումը, ուսանողի Ձեր անհատական համարը և գումարի չափը, որը ցանկանում եք ստանալ վարկի տեսքով: Յուրաքանչյուր ուսումնական տարվա ուսման վարձավճարի համար վարկ ցանկացողների դիմումները ընդունվում են մինչև սեպտեմբերի 4-ը:

ՀԱՀ Ֆինանսական օժանդակության բաժինը կհավաքագրի ու կդիտարկի բոլոր դիմումները և վարկի համար դիմած ու վարկավորման պահանջներին համապատասխանող ուսանողների ցանկը կներկայացնի Բիբլոս Բանկ Արմենիա մինչև սեպտեմբերի 15-ը:

ՀԱՀ ֆինանսական օժանդակության բաժնի կողմից տեղեկանալով, որ իրենց դիմումը փոխանցվել է Բանկին՝ վարկի համար դիմած ուսանողները պետք է ներկայանան Բիբլոս Բանկ Արմենիա 5-օրյա ժամկետում:

ընտրել փոխարժեքը
֏
Անվանական %
5%
Ժամկետ նվզ.
42 ամիս
Գումար նվզ.
301,000
Փաստացի %
5.02-6.12%
Ժամկետ առվլ.
72 ամիս
Գումար առվլ.
3,200,000
Վարկի հաշվիչ
֏
֏
ամիս
Ամսական վճար
120,000 ֏
ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ
5%
Մանրամասներ
Պայմաններ
Նախորդ պայմաններ
Կարևոր է
Վարկի տրամադրում
Փաստաթղթեր
Այլ
Պայմաններ
  • Ուսանողական վարկի ֆինանսավորումը կազմում է ուման վարձի մինչև 80%-ը:
  • Վարկի չափը՝ նվազագույնը 100,000 ՀՀ դրամ և առավելագույնը 3,200,000 ՀՀ դրամ:
  • Վարկի ժամկետը՝ արտոնյալ ժամանակահատված + 30 ամիս, նվազագույնը 42 և առավելագույնը 72 ամիս:
  • Արտոնյալ ժամանակահատվածը ընդգրկում է ուսման ժամանակահատվածը գումարած 6 ամիս:

  • Արտոնյալ ժամանակահատվածում վճարվում են միայն տոկոսները:

  • Վարկի տրամադրման և սպասարկման միջնորդավճարներ չեն կիրառվում։


Տարեկան տոկոսադրույքը՝

֏

  հաստատուն տարեկան 5%

Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 5.02-6.12%

Ուշադրություն

Այս վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել Բանկի կողմից:

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Կախված բանկի ռիսկի գնահատման արդյունքներից՝ վարկի դիմումը կարող է հաստատվել ավելի բարձր տոկոսադրույքով:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի օրինակ
212.62 [Kb].pdf
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բանաձև
187.09 [Kb].pdf
Պահանջներ
  • Վարկառուն/երաշխավորը պետք է լինի ՀՀ ռեզիդենտ, 21-63 տարեկան (վարկային պայմանագրի գործողության ընթացքում):
  • Վարկառուն/երաշխավորը պետք է ունենա միջին կամ բարձր աշխատավարձային եկամուտ կամ հանդիսանա մանր/միջին ձեռնարկատեր:
  • Վարկառուն պետք է ունենա առնվազն 3 ամսվա աշխատանքային փորձ վերջին գործատուի մոտ և միևնույն գործարար բնագավառում ընդհանուր առմամբ 2 տարվա աշխատանքային փորձ /խոշոր հարկատուների կամ պետական ոլորտում աշխատատելու դեպքում 1 տարի/:
  • Վարկառուի/երաշխավորի ամսական զուտ եկամուտը պետք է լինի առնվազն 150,000 ՀՀ դրամ չամուսնացած անձանց համար և 200,000 ՀՀ դրամ ամուսնացած անձանց համար:
  • Վարկի ամսական մարումների և պահանջվող բոլոր այլ կանոնավոր պարտքային վճարումների հանրագումարը չպետք է գերազանցի զուտ եկամտի 45%-ը:
  • Գրավադրվող անշարժ գույքը (առկայության դեպքում) պետք է ապահովագրվի բանկի համար ընդունելի ապահովագրական ընկերություններից մեկի կողմից:
  • Ապահովագրման գումարը (առկայության դեպքում) պետք է հավասար լինի վարկի գումարին:
  • Վարկառուն/երաշխավորը պետք է ունենա լավ վարկային պատմություն:
  • Երաշխավոր կարող է հանդիսանալ ամուսինը, ծնողը, քույրը/եղբայրը և երեխան:
Ապահովվածություն և ապահովագրություն

Երաշխավորներին (նման պահանջի դեպքում)

Եթե Վարկառուն չի կատարում պարտավորությունները, ապա Երաշխավորը պարտավոր է վճարել նրա փոխարեն՝ այդպիսով վնասելով իր վարկային պատմությանը և կանգնելով գույքը կորցնելու վտանգի առջև:

Երաշխավորին տրամադրվում է վարկային և երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:

Հաղորդակցումն իրականացվում է Երաշխավորին հարմար եղանակով:

Բանկը պարտավոր է Երաշխավորին 7 օր առաջ ծանուցել պայմանագրի պայմանների փոփոխության մասին․

Բանկը պարտավոր է Երաշխավորին 1 օր առաջ հիշեցնել առկա պարտավորության վերաբերյալ, ինչպես նաև վարկի մարման ուշացման դեպքում այդ մասին տեղեկացնել նրան ամենաուշը մեկ օր հետո:

Երաշխավորը կարող է ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկություն վարկի մնացորդի չափի մասին:

Երաշխավորը կարող է Վարկառուից հետ ստանալ իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:


Նախորդ պայմաններ
Սակագինն ուժի մեջ է մինչև 27.07.22
1.22 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 14.07.22
1.42 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 30.06.22
1.25 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 09.06.22
1.25 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 04.05.22
1.24 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 13.04.22
1.24 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 30.03.22
1.25 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 16.03.22
1.25 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 04.03.22
1.24 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 01.03.22
1.24 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 01.02.22
1.24 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 24.01.22
1.24 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 31.12.21
1.24 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 06.12.21
1.23 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 19.11.21
1.23 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 03.11.21
1.23 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 24.09.21
1.23 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 22.09.21
1.23 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 23.08.21
1.23 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 01.08.21
1.24 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 30.06.21
1.15 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 12.05.21
1.15 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 07.04.21
1.16 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 31.03.21
1.15 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 16.02.21
1.18 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 08.02.21
1.11 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 03.02.21
1.05 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 01.02.21
1.11 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 09.01.21
929.68 [Kb].pdf
Կարևոր է
  • Վարկի գումարի կամ դրա մի մասի, ինչպես նաև տոկոսների մարումների ուշացման դեպքում ժամկետանց վարկի նկատմամբ դադարում են գործել վարկային պայմանագրով սահմանված տոկոսները և այդ գումարների վրա հաշվարկվում են տոկոսներ տարեկան 24%-ի չափով ՝ յուրաքանչյուր ուշացված օրվա համար: Ժամկետանց գումարներ են համարվում վարկային պայմանագրով սահմանված ժամկետներում չմարված գումարները: Այլ վճար չի գանձվում ժամկետանց գումարների դիմաց:
  • Վարկառուն իրավունք ունի ժամկետից շուտ մարել վարկը կամ դրա մի մասը: Վարկը մասնակի ժամկետից շուտ մարելու դեպքում Վարկառուն կարող է իր ընտրությամբ ավել մարված գումարին համամասնորեն նվազեցնել ամսական վճարումների չափը՝ թողնելով վարկի մարման ժամկետը անփոփոխ կամ նվազեցնել վարկի մարման ժամկետը՝ ամսական վճարումների չափը թողնելով անփոփոխ:
  • 15,000,000 ՀՀ դրամը գերազանցող սպառողական վարկի վաղաժամկետ մարման դեպքում գանձվում է տույժ, որը հաշվարկվում է հետևյալ կերպ՝
    - վաղաժամկետ մարվող վարկի գումարի 1%-ը՝ պայմանագրի ստորագրման պահից 24 ամսվա ընթացքում ,
    - 0.5%-ը՝ պայմանագրի ստորագրման պահից 24-րդ ամսից հետո:
    Սպառողական վարկերի մասնակի վաղաժամկետ մարման տույժ ինչպես նաև մինչև 15,000,000 ՀՀ դրամ վարկերի ամբողջական մարման դույժ չի կիրառվում:
  • Վարկառուի կողմից Վարկը ժամկետից շուտ մարելու դեպքում կնվազի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ ներառված գումարներից՝ միայն տրամադրման վճարը: Վարկավորման համար կատարված մնացյալ ծախսերը նվազեցման ենթակա չեն:
Վարկի տրամադրում
  • Վարկի ձևակերպման գործընթացը իրականացվում է միայն Բիբլոս Բանկ Արմենիայի մասնաճյուղերում:
  • Վարկը տրամադրվում է անկանխիկ՝ հաճախորդի բանկային հաշվին փոխանցելու միջոցով:
  • Վարկը տրամադրվում է ՝ հաճախորդի կողմից մասնաճյուղում պայմանագրերը ստորագրելու օրվանից հաշված 3 աշխատանքային օրվա ընթացքում, եթե պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացվում են:
  • Վարկի մարումները իրականացվում են ամսական հավասարաչափ վճարումներով՝ նախ հաշվարկված տոկոսագումարը հետո մայր գումարը /տույժերի առկայության դեպքում, վերջիններս վճարվում են առաջին հերթին/:
  • Վարկի տրամադրման դրական կամ բացասական որոշման կայացման վրա ազդող հիմնական գործոններն են՝

ա - վարկային պատմությունը,

բ - վարկի նպատակային օգտագործման հիմնավորվածությունը,

գ - վարկառուի կողմից տրամադրված տեղեկատվության իսկությունը,

դ - հաճախորդի վարկունակությունը (ֆինանսական վիճակ),

ե - հաճախորդի վարկարժանությունը (Վարկառուի անձնական որակներ, վարկ ստանալու իրավական խոչընդոտների բացակայություն և այլն),

զ - վարկի ապահովվածություն հանդիսացող գրավը:

Վարկային պատմություն

  • Վարկային պատմությունը վարկառուի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս վարկառուի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները և/կամ պարտավորությունների և/կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկություններ:
  • Վարկային պատմության ձևավորման աղբյուրներն են ԱՔՌԱ անդամ կազմակերպությունները (բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, հետաձգված վճարումներով գործարքներ իրականացնող կազմակերպությունները, ինչպես նաև՝ հանրային տվյալների բազաներից ՀՀ կառավարության սահմանած կարգով վարկային բյուրոյին անձանց վերաբերյալ տեղեկություններ տրամադրող պետական մարմինները), որոնք տրամադրում են վարկառուի վերաբերյալ տեղեկություններ (տվյալներ):
  • Եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն՝ համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթների, կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող սուբյեկտներին (վարկային տեղեկատվության աղբյուրին): Տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում վարկային բյուրոյին ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում «Իմ ԱՔՌԱ» անձնական գրասենյակից: ԱՔՌԱ-ի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով:
  • Բանկի ներքին կանոնակարգերով վարկային պատմության պահպանման ժամկետը սահմանափակված չէ:
  • Բանկում վարկային պատմության ուսումնասիրությունը և վերլուծությունը իրականացվում է Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված նվազագույն պայմանների և պահանջների համաձայն:
  • Վատ վարկային պատմությունը կարող է հիմք հանդիսանալ նոր ստացվող վարկերի (ինչպես նաև այլ բանկային ծառայությունների) պայմանների խստացման կամ ընդհանրապես չտրամադրման համար:

Վարկային սքոր

Բանկը ներկայումս վարկավորման շրջանակում Վարկային սքոր չի կիրառում:

Քայլեր՝ վարկային պատմությունը բարելավելու համար

Նախ, անհրաժեշտ է լիովին մարել նախկինում գոյացած ժամկետանց պարտավորությունների վճարումները: Բացի այդ, ներկա պահին գործող վարկերի մասով անհրաժեշտ է բացառել ժամկետանց, ՝նույնիսկ մեկ օրվա կտրվածքով պարտավորությունների գոյացումը:

Նշում․ Բիբլոս Բանկ Արմենիան Ձեր վարկի դիմումի վերաբերյալ որոշումը կկայացնի և այդ մասին Ձեզ կտեղեկացնի 7 աշխատանքային օրվա ընթացքում:

Զգուշացում

Վարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում դրանք մարվում են գրավի հաշվին, իսկ բավարար չլինելու դեպքում՝ Վարկառուի այլ գույքի հաշվին։ Բանկն իրավունք ունի բռնագանձում տարածել գրավադրված գույքի վրա առանց դատարան դիմելու և իրացումից ստացված միջոցներն ուղղել պարտքի մարմանը, և Հաճախորդը կարող է զրկվել ձեռք բերված անշարժ գույքից։ Վարկային պարտավորությունները ժամկետում չկատարելու դեպքում Վարկառուի մասին տեղեկատվությունը կարող է գրանցվել ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրում և վարկային բյուրոներում, ինչը կարող է վատ ազդեցություն ունենալ Վարկառուի վարկային պատմության վրա և հետագայում խոչընդոտ հանդիսանալ վարկ ստանալու համար:

Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասինե ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդինե («Know your customerե) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):

«Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրումե:

Վարկի մասին տեղեկությունները ներկայացված են նաև «Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfօ.am ինտերնետային էջում, որը ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Վարկային պայմանագիր կնքելուց հետո Բանկի հետ կարող եք հաղորդակցվել Ձեր նախընտրությամբ փոստային կապի միջոցով կամ Էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից եվ ապահովում է գաղտնիություն։

Պահանջվող փաստաթղթերի ցանկ
Պահանջվող փաստաթղթերի ցանկ
62.4 [Kb].pdf
Այլ ծառայություններ

Վարկի քաղվածքը կարող եք ստանալ Ձեր նախընտրած եղանակով: Քաղվածքները և տեղեկանքը տրամադրվում են ըստ ստորև սակագնի՝


Անվանում ֏
Քաղվածքի տրամադրում՝յուրաքանչյուր ամիս
անվճար
Քաղվածքի տրամադրում լրացուցիչ` մինչև 6 ամիս*
3,000
Քաղվածքի տրամադրում լրացուցիչ` 6 ամսից ավելի*
6,000
Հաշվի կամ վարկի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում*
3,000
* Ներառյալ ԱԱՀ
թարմացված է՝ 25.04.2023 12:41
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ