Նորարարական բիզնես, խելացի վաճառքներ

Byblos FlexiPOS-ը անհպում անկանխիկ վճարումներ ընդունող հավելված է, որը ներբեռնելով իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կարող են իրենց սմարթֆոնն օգտագործել որպես POS տերմինալ։

Ծառայությունը կարելի է ակտիվացնել NFC տեխնոլոգիայով ու ինտերնետին հասանելիությամբ Android սմարթֆոններում։ Այն նախատեսված է անհպում քարտերից, ինչպես նաև Apple Pay, Google Pay և այլ թվային դրամապանակներից վճարումներ ընդունելու համար:

Հավելվածը հարմար է ցանկացած տեսակի բիզնեսի համար՝ մթերային ու բանջարեղենի խանութներից մինչև սրճարաններ ու սննդի վաճառքի այլ կետեր, առաքման ծառայություններից մինչև փոքր վաճառակետեր ու բացօթյա խանութներ։

Բջջային POS տերմինալը մի շարք առավելություններ ունի․ այն հեշտ է օգտագործման մեջ, տրամադրում է ոչ թե թղթային, այլ էլեկտրոնային կտրոններ, ապահովում է բարձր անվտանգություն, իսկ գործարքները կատարվում են ավելի արագ։

Սլայդեր
Byblos FlexiPOS-ը հասանելի է 24/7 ռեժիմով, իսկ այն ակտիվացնելն ու դրանից օգտվելը հարմար է ու արագ:
Slider 2
Slide 4
Slide 3
Slider 1
Մանրամասներ
Պայմաններ
Սակագին
Ուղեցույց
Փաստաթղթեր
Կարևոր
Այլ
Պայմաններ

Ծառայությունը նախատեսված է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար։

Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է այցելել Բանկի մասնաճյուղ, ստորագրել Byblos FlexiPOS դիմումի ձևը և կնքել պայմանագիր Բանկի հետ։ (Կարևոր է, որպեսզի հաճախորդը տրամադրի վավեր էլ. փոստի հասցե՝ հետագայում գանձապահի և/կամ ավագ գանձապահի գրանցելու համար:)

Ծառայությունից օգտվելու համար իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը պետք է բանկային հաշիվ ունենա/բացի Բանկում: Հաշվի սպասարկման ու քաղվածքի տրամադրման պայմաններին կարելի է ծանոթանալ այստեղ։

Տերմինալի ակտիվացումը կատարվում է մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Հաճախորդի կողմից ծառայությունների մատուցման պայմանագիրը օգտագործման առաջին տարվա ընթացքում լուծելու դեպքում կկիրառվի տույժ 100,000 ՀՀ դրամի չափով:

Հաճախորդի կողմից ծառայությունների մատուցման պայմանագիրը օգտագործումից մեկ տարի անց լուծելու դեպքում տույժ չի կիրառվի, եթե POS տերմինալի միջոցով շրջանառությունը գերազանցել է 7 մլն դրամը, հակառակ դեպքում կկիրառվի 100,000 ՀՀ դրամ տույժ:

Ուշադրություն

Նախքան որևէ գործարք կատարելն անհրաժեշտ է համոզվել, որ.

  1. Քարտը վնասված չէ, նախկինում կտրած և սոսնձած չէ, նորոգված չէ, տեսանելի վնասվածքներ չեն նկատվում:
  2. Քարտի դիմերեսի 16 նիշը, Քարտապանի անունը և քարտի գործողության ժամկետն ընթեռնելի են:
  3. Քարտի գործողության ժամկետը վավեր է։ (Քարտը վավեր է մինչև քարտի վրա դաջված ամսվա վերջին օրվա ավարտը՝ ժամը 24:00-ն)։
  4. Քարտի հակառակ կողմում առկա է քարտապանի ստորագրությունը:

Բոլոր այն դեպքերում, երբ քարտը կճանաչվի կեղծ կամ տվյալ անձին չպատկանող, պարտադիր կարգով գործարքը պետք է մերժվի, իսկ քարտը, հնարավորության դեպքում՝ առգրավվի:

POS տերմինալով վճարումներ ընդունելիս արգելվում է վճարային քարտի տվյալները հավաքագրել, հրապարակել կամ փոխանցել երրորդ անձանց կամ դրանք օգտագործել մեկ այլ նպատակով։

Սակագին
Քարտի տեսակ Սակագին
ArCa
1.3%
Mastercard և Visa՝ թողարկված ՀՀ-ում
1.5%
Արտերկրում թողարկված քարտեր
2.2%
Տերմինալի ակտիվացման ուղեցույց
Ուղեցույց
395.13 [Kb].pdf
Փաստաթղթեր

Եթե իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը Բանկում ունի հաշիվ, անհրաժեշտ է ներկայացնել միայն գործունեության վայրը հաստատող փաստաթուղթ (եթե այն արդեն իսկ առկա չէ Բանկում)։ Եթե ոչ, պետք է ներկայացնել նաև հաշիվ բացելու համար անհրաժեշտ փաստաթղթերը։

Հաշիվ բացելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
Փաստաթղթերի ցանկ
152.4 [Kb].pdf
Կարևոր
Ուշադրություն

Բանկային հաշվի և դրանում առկա միջոցների տիրապետման հաշվետիրոջ իրավունքների սահմանափակումը, ինչպես նաև առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող են իրականացվել դատարանի վճռով՝ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից կայացված որոշումների հիման վրա:

Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասինե ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» (Know your customer) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):

«Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Պայմանագիր կնքելուց հետո Բանկի հետ կարող եք հաղորդակցվել Ձեր նախընտրությամբ փոստային կապի միջոցով կամ Էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից եվ ապահովում է գաղտնիություն։

Օգտակար հղումներ
թարմացված է՝ 01.04.2024 17:24
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ