• 31.07.2026
  • Հայտարարություն
Փոփոխություն Բիբլոս Բանկ Արմենիայի ղեկավար կազմում

Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը 2026 թ․ օգոստոսի 1-ից դադարեցնելու է իր գործունեությունը Բանկում։

Բանկի Խորհուրդն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնում Հայկ Ստեփանյանին՝ Բիբլոս Բանկ Արմենիայում առաջնորդության, ավելի քան 25 տարվա նվիրված աշխատանքի և Բանկի զարգացման գործում ունեցած կարևոր ներդրման համար:

Հայկ Ստեփանյանի ղեկավարության ընթացքում Բիբլոս Բանկ Արմենիան շարունակաբար ամրապնդել է իր դիրքերը ֆինանսական շուկայում՝ ընդլայնելով ծառայությունների շրջանակը, ներդնելով նորարարական թվային լուծումներ և հետևողականորեն զարգացնելով Բանկի հաճախորդամետ մոտեցումը։ Նրա ռազմավարական տեսլականն ու մասնագիտական առաջնորդությունը կարևոր դեր են ունեցել Բանկի կայուն զարգացման, արդյունավետ գործունեության և երկարաժամկետ առաջընթաց գրանցելու գործում։

Ղեկավարման սահուն փոխանցումն ապահովելու նպատակով Խորհուրդը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար և գործադիր տնօրենի տեղակալ է նշանակել Անի Սարգսյանին, որը ներկայումս զբաղեցնում է Բանկի գլխավոր ֆինանսական տնօրենի պաշտոնը։ Նշանակումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից։

թարմացված է՝ 31.07.2026 17:05
Ուղարկել նամակ Հասցեներ