• 01.07.2026
  • Հայտարարություն
Նոր գործիք՝ ֆինանսական միջոցների լրացուցիչ պաշտպանության համար

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացրել է նոր ու կարևոր գործիք, որի միջոցով Բանկի հաճախորդներն ինքնուրույն կարող են արագ ու պարզ եղանակով արգելափակել իրենց հասանելի ֆինանսական ծառայություններն ու գործարքները Byblos Mobile հավելվածում։

Նոր «ստոպ» գործիքի ներդրման նպատակն է հնարավորինս կանխել խարդախության փորձերն ու շարունակել պաշտպանել Հաճախորդների ֆինանսական միջոցները։

Հաճախորդը կարող է անմիջապես արգելափակել մեկ կամ մի քանի ծառայություն և գործարք կամ բոլորը միանգամից։

Գործարքների արգելափակման գործիքն աշխատում է հետևյալ ծառայությունների համար.

  • Վարկի ստացում
  • Վարկային գծի տրամադրում
  • Փոխանցումներ և վճարումներ
  • Կանխիկացման հայտ
  • Փոխանցում քարտից
  • Քարտի կցում դրամապանակին
  • Օվերդրաֆտի օգտագործում
  • Հաշվի բացում
  • Թվային քարտի բացում
  • Այլ բանկի քարտի կցում
  • Մուտք այլ սարքից

Որևէ ծառայություն արգելափակելու համար պարզապես անհրաժեշտ է․

  1. Հավելվածի գլխավոր էջում սեղմել «Գործարքների արգելափակում» կոճակը
  2. Ընտրելգործարք(ներ)ը, որ ցանկանում եք արգելափակել
  3. Սեղմել «Արգելափակել» կոճակն ու հաստատել

Ծառայության արգելափակումը կատարվում է անմիջապես, իսկ ապաարգելափակումը հնարավոր է միայն 24 ժամ անց՝ Հաճախորդի նույնականացումից հետո։

«Ստոպ» գործիքը որևէ ծառայության համար օգտագործելիս գումարի սառեցում տեղի չի ունենում։ Այսինքն՝ Հաճախորդը կարող է դիտել իր հաշիվների, ավանդների և վարկերի մնացորդները, իսկ Բանկի մասնաճյուղ այցելելով՝ նաև դրանք օգտագործել։

Օրինակ, եթե Հաճախորդը բլոկավորել է ավանդը, նա շարունակում է տեսնել ավանդի մնացորդը Byblos Mobile հավելվածում և կարող է գումար ելքագրել՝ Բանկի մասնաճյուղ այցելելով։

թարմացված է՝ 01.07.2026 13:27
Ուղարկել նամակ Հասցեներ