-
24.08.2026
-
Նորություն
Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard World քարտապանների համար կազմակերպված հատուկ արշավն ամփոփվել է․ բոլոր հաղթողներն արդեն ստացել են իրենց նվերները։
Չորս ամիս շարունակ՝ ապրիլի 1-ից մինչև հուլիսի 31-ը, Բանկի Mastercard World քարտով գնումներ կատարած հաճախորդները հնարավորություն ունեին մասնակցելու ամենամսյա խաղարկություններին՝ յուրաքանչյուր 250,000 դրամի գնումների դիմաց ստանալով մեկ մասնակցության կոդ։
Mastercard-ի հետ համատեղ կազմակերպված արշավի ընթացքում խաղարկվել է 20 նվերների փաթեթ՝ ճամպրուկով և ճամփորդական բարձով, ինչպես նաև 2 գլխավոր մրցանակ՝ յուրաքանչյուրը 2.5 մլն դրամ արժողությամբ 2 ճամփորդական նվեր քարտ։
Բիբլոս Բանկ Արմենիան պարբերաբար հանդես է գալիս իր հաճախորդների առօրյան ավելի հարմարավետ և հաճելի դարձնող արշավներով ու հատուկ առաջարկներով, որոնց մանրամասներին կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում և սոցիալական մեդիայի էջերում։