Նոր ավտոմեքենայով դեպի նոր հորիզոններ։

ընտրել փոխարժեքը
֏
Անվանական %
14-15%
Ժամկետ նվզ.
1տ
Գումար նվզ.
2,000,000
Կանխավճար
10%
Փաստացի %
14.95%-16.42%
Ժամկետ առվլ.
6տ
Գումար առվլ.
50,000,000
Վարկ/Գրավ
90%
Վարկի հաշվիչ
֏
֏
ամիս
տարի
Կանխավճար
Ամսական վճար
120,000 ֏
ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ
15%
Մանրամասներ
Պայմաններ
Նախորդ պայմաններ
Կարևոր է
Վարկի տրամադրում
Փաստաթղթեր
Գործընկերներ
Այլ
Հատուկ առաջարկ

Գարնանային առաջարկ՝ հատուկ կանանց համար

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է ավտոմեքենայի ձեռքբերման գարնանային առաջարկ՝ հատուկ կանանց համար։

Մինչև ապրիլի 30-ը Բանկի կին հաճախորդները կարող են ստանալ ֆինանսավորում և գնել նոր էլեկտրամեքենա* ABC Motors ընկերությունից՝ հատուկ պայմաններով․

  • Կանխավճարը՝ սկսած 8%-ից
  • Անվանական տոկոսադրույքը՝ 12%
  • Փաստացի տոկոսադրույքը՝ 12.62-12.82%
  • ԿԱՍԿՈ ապահովագրությունը՝ ներառված անվանական տոկոսադրույքի մեջ
  • Առանց տրամադրման և սպասարկման միջնորդավճարների
  • 1-ից մինչև 7 տարի ժամկետով

Ավտովարկերի համար սահմանված մյուս պայմանները՝ անփոփոխ։

*Ակցիան գործում է BYD Yuan Plus 510km Excellent և BYD Dolphin Honor 420km Fashion մոդելների համար։ Այլ մանրամասների համար խնդրում ենք զանգահարել +374 33 34 40 00:

Պայմաններ
  • Ավտո վարկի ֆինանսավորումը կազմում է նոր ավտոմեքենայի արժեքի 90%-ը:
  • Վարկի չափը՝ նվազագույնը 2,000,000 ՀՀ դրամ և առավելագույնը 50,000,000 ՀՀ դրամ:
  • Վարկի ժամկետը՝ 2-ից մինչև 6 տարի:
  • Ավտոմեքենաները պետք է գնվեն մեքենաների առուվաճառքով զբաղվող մասնագիտացված ընկերություններից:
  • Վարկի տրամադրման և սպասարկման միջնորդավճարներ չեն կիրառվում։
  • Անվանական տոկոսադրույքի մեջ ներառված է ԿԱՍԿՈ ապահովագրությունը, և ապահովագրական ընկերություն է հանդիսանում Լիգա Ինշուրանս ԱՓԲԸ-ն: Ապահովագրության ծախսերը հաճախորդի կողմից իրականացվելու դեպքում ապահովագրական ընկերության ընտրությունը կատարվում է հաճախորդի կողմից, և անվանական տոկոսադրույքը նվազում է 1.5 տոկոսային կետով (փաստացի տոկոսադրույքը՝ 13.56%-19.25%):

Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝

֏

Առաջին 3 տարվա ընթացքում՝ հաստատուն սկսած 14% տարեկան տոկոսադրույք` 25% և ավելի կանխավճարի դեպքում, 15% տարեկան տոկոսադրույք` 10%-ից մինչև 25% կանխավճարի դեպքում:

Հաջորդ տարիների համար՝ տվյալ պահին գործող Բանկի Հաշվարկային Դրույք* գումարած 6% հաստատուն մարժա:

Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 14.95%-16.42%

*Հաշվարկային տոկոսադրույքը, որը հիմք է հանդիսանում փոփոխվող տոկոսադրույքը որոշելու համար, սահմանվում է Բանկի կողմից տարբեր արժույթների համար և արտացոլում է տվյալ արժույթով Բանկի տոկոսակիր պարտավորությունների միջին կշռված ծախսատարությունը: Բանկի հաշվարկային տոկոսադրույքը լողացող է, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել: Գործող հաշվարկային տոկոսադրույքի մասին տեղեկությունները մշտապես հասանելի են Բանկի պաշտոնական կայքի գլխավոր էջում, ինչպես նաև մասնաճյուղերում:

Ուշադրություն

Այս վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել Բանկի կողմից:

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար` տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Կախված բանկի ռիսկի գնահատման արդյունքներից՝ վարկի դիմումը կարող է հաստատվել ավելի բարձր տոկոսադրույքով:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի օրինակ
219.37 [Kb].pdf
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բանաձև
187.09 [Kb].pdf
Բանկի Հաշվարկային դրույքի նկարագրություն
119.41 [Kb].pdf
Պահանջներ
  • Վարկառուն պետք է լինի ՀՀ ռեզիդենտ, 21-63 տարեկան (վարկային պայմանագրի գործողության ընթացքում):
  • Վարկառուն պետք է ունենա միջին կամ բարձր աշխատավարձային եկամուտ կամ հանդիսանա մանր/միջին ձեռնարկատեր:
  • Վարկառուն պետք է ունենա առնվազն 3 ամսվա աշխատանքային փորձ վերջին գործատուի մոտ և միևնույն գործարար բնագավառում՝ ընդհանուր առմամբ 1 տարվա աշխատանքային փորձ: Ֆրիլանսեր լինելու դեպքում վարկառուն պետք է ունենա առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ (պայմանագրերը և քաղվածքները կծառայեն որպես ապացույց):
  • Վարկառուի ամսական զուտ եկամուտը պետք է լինի առնվազն 200,000 ՀՀ դրամ՝ չամուսնացած անձանց համար, և 300,000 ՀՀ դրամ՝ ամուսնացած անձանց համար:
  • Վարկի ամսական մարումների և պահանջվող բոլոր այլ կանոնավոր պարտքային վճարումների հանրագումարը չպետք է գերազանցի զուտ եկամտի 50-70%-ը:
  • Գրավադրվող ավտոմեքենան պետք է ապահովագրվի բանկի համար ընդունելի ապահովագրական ընկերություններից մեկի կողմից:
  • Ապահովագրման գումարը պետք է հավասար լինի մեքենայի արժեքին:
  • Վարկառուն պետք է ունենա լավ վարկային պատմություն:
  • Համավարկառու կարող է հանդիսանալ ամուսինը, ծնողը, քույրը/եղբայրը կամ երեխան:
Ապահովվածություն և ապահովագրություն
  • Ձեռքբերվող ավտոմեքենան գրավադրվում է բանկում, մինչև վարկային պարտավորության լրիվ մարումը:
  • Ապահովագրության պայմանագրով սահմանված շահառուի իրավունքը փոխանցվում է Բանկին` մինչև վարկի ամբողջական մարումը:
  • Առուվաճառքի և գրավի պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են գրանցման ՀՀ իրավասու պետական մարմնում:
  • Բանկը համագործակցում է հետևյալ ապահովագրական ընկերությունների հետ։
  • Բանկը համագործակցում է հետևյալ գնահատող կազմակերպությունների հետ։

Երաշխավորներին (նման պահանջի դեպքում)

  • Եթե Վարկառուն չի կատարում պարտավորությունները, ապա Երաշխավորը պարտավոր է վճարել նրա փոխարեն՝ այդպիսով վնասելով իր վարկային պատմությանը և կանգնելով գույքը կորցնելու վտանգի առջև:
  • Երաշխավորին տրամադրվում է վարկային և երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:
  • Հաղորդակցումն իրականացվում է Երաշխավորին հարմար եղանակով:
  • Բանկը պարտավոր է Երաշխավորին 7 օր առաջ ծանուցել պայմանագրի պայմանների փոփոխության մասին․
  • Բանկը պարտավոր է Երաշխավորին 1 օր առաջ հիշեցնել առկա պարտավորության վերաբերյալ, ինչպես նաև վարկի մարման ուշացման դեպքում այդ մասին տեղեկացնել նրան ամենաուշը մեկ օր հետո:
  • Երաշխավորը կարող է ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկություն վարկի մնացորդի չափի մասին:
  • Երաշխավորը կարող է Վարկառուից հետ ստանալ իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:
Նախորդ պայմաններ
Սակագինն ուժի մեջ է մինչև 31.01.2024
610.43 [Kb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 27.07.22
1.22 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 14.07.22
1.42 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 30.06.22
1.25 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 09.06.22
1.25 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 04.05.22
1.24 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 13.04.22
1.24 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 30.03.22
1.25 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 16.03.22
1.25 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 04.03.22
1.24 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 01.03.22
1.24 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 01.02.22
1.24 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 24.01.22
1.24 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 31.12.21
1.24 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 06.12.21
1.23 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 19.11.21
1.23 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 03.11.21
1.23 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 22.09.21
1.23 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 23.08.21
1.23 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 01.08.21
1.24 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 30.06.21
1.15 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 12.05.21
1.15 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 07.04.21
1.16 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 31.03.21
1.15 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 16.02.21
1.18 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 08.02.21
1.11 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 03.02.21
1.05 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 01.02.21
1.11 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 09.01.21
929.68 [Kb].pdf
Կարևոր է
  • Վարկի գումարի կամ դրա մի մասի, ինչպես նաև տոկոսների մարումների ուշացման դեպքում ժամկետանց վարկի նկատմամբ դադարում են գործել վարկային պայմանագրով սահմանված տոկոսները և այդ գումարների վրա հաշվարկվում են տոկոսներ տարեկան 24%-ի չափով՝ յուրաքանչյուր ուշացված օրվա համար: Ժամկետանց գումարներ են համարվում վարկային պայմանագրով սահմանված ժամկետներում չմարված գումարները: Այլ վճար չի գանձվում ժամկետանց գումարների դիմաց:
  • Վարկառուն իրավունք ունի ժամկետից շուտ մարել վարկը կամ դրա մի մասը: Վարկը մասնակի ժամկետից շուտ մարելու դեպքում Վարկառուն կարող է իր ընտրությամբ ավելի մարված գումարին համամասնորեն նվազեցնել ամսական վճարումների չափը՝ թողնելով վարկի մարման ժամկետը անփոփոխ կամ նվազեցնել վարկի մարման ժամկետը՝ ամսական վճարումների չափը թողնելով անփոփոխ:
  • 15,000,000 ՀՀ դրամը գերազանցող ավտովարկի ամբողջական վաղաժամկետ մարման դեպքում գանձվում է տույժ, որը հաշվարկվում է հետևյալ կերպ՝
    - վաղաժամկետ մարվող վարկի գումարի 1%-ը՝ պայմանագրի ստորագրման պահից 24 ամսվա ընթացքում,
    - 0.5%-ը՝ պայմանագրի ստորագրման պահից 24-րդ ամսից հետո:
    Ավտովարկի մասնակի վաղաժամկետ մարման տույժ, ինչպես նաև մինչև 15,000,000 ՀՀ դրամ վարկերի ամբողջական մարման տույժ չի կիրառվում:
  • Գրավի առարկայի գնահատման ու գրավադրման ծախսերը կատարում է վարկառուն`

ա) գրավի իրավունքի գրանցման վճար` 2,000 ՀՀ դրամ,
բ) գրավի ապահովագրության դրույք` գույքի գնահատված արժեքի 2․5% տարեկան, վարկի գործողության ողջ ընթացքում:

Վարկի տրամադրում
  • Վարկի ձևակերպման գործընթացն իրականացվում է միայն Բիբլոս Բանկ Արմենիայի մասնաճյուղերում:
  • Վարկը տրամադրվում է անկանխիկ՝ հաճախորդի բանկային հաշվին փոխանցման միջոցով:
  • Վարկը տրամադրվում է հաճախորդի կողմից մասնաճյուղում պայմանագրերը ստորագրելու օրվանից հաշված 3 աշխատանքային օրվա ընթացքում, եթե պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացվում են:
  • Վարկի մարումներն իրականացվում են ամսական հավասարաչափ վճարումներով․ նախ՝ հաշվարկված տոկոսագումարը, հետո՝ մայր գումարը։ Տույժերի առկայության դեպքում վերջիններս վճարվում են առաջին հերթին:
  • Վարկի տրամադրման դրական կամ բացասական որոշման կայացման վրա ազդող հիմնական գործոններն են՝

ա - վարկային պատմությունը,

բ - վարկի նպատակային օգտագործման հիմնավորվածությունը,

գ - վարկառուի կողմից տրամադրված տեղեկատվության իսկությունը,

դ - հաճախորդի վարկունակությունը (ֆինանսական վիճակ),

ե - հաճախորդի վարկարժանությունը (Վարկառուի անձնական որակներ, վարկ ստանալու իրավական խոչընդոտների բացակայություն և այլն),

զ - վարկի ապահովվածություն հանդիսացող գրավը:

Վարկային պատմություն

  • Վարկային պատմությունը վարկառուի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս վարկառուի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները և/կամ պարտավորությունների և/կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկություններ:
  • Վարկային պատմության ձևավորման աղբյուրներն են ԱՔՌԱ անդամ կազմակերպությունները (բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, հետաձգված վճարումներով գործարքներ իրականացնող կազմակերպությունները, ինչպես նաև՝ հանրային տվյալների բազաներից ՀՀ կառավարության սահմանած կարգով վարկային բյուրոյին անձանց վերաբերյալ տեղեկություններ տրամադրող պետական մարմինները), որոնք տրամադրում են վարկառուի վերաբերյալ տեղեկություններ (տվյալներ):
  • Եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն՝ համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթների, կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող սուբյեկտներին (վարկային տեղեկատվության աղբյուրին): Տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում վարկային բյուրոյին ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում «Իմ ԱՔՌԱ» անձնական գրասենյակից: ԱՔՌԱ-ի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով:
  • Բանկի ներքին կանոնակարգերով վարկային պատմության պահպանման ժամկետը սահմանափակված չէ:
  • Բանկում վարկային պատմության ուսումնասիրությունը և վերլուծությունը իրականացվում է Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված նվազագույն պայմանների և պահանջների համաձայն:
  • Վատ վարկային պատմությունը կարող է հիմք հանդիսանալ նոր ստացվող վարկերի (ինչպես նաև այլ բանկային ծառայությունների) պայմանների խստացման կամ ընդհանրապես չտրամադրման համար:

Վարկային սքոր

Բանկը ներկայումս վարկավորման շրջանակում Վարկային սքոր չի կիրառում:

Քայլեր՝ վարկային պատմությունը բարելավելու համար

Նախ, անհրաժեշտ է լիովին մարել նախկինում գոյացած ժամկետանց պարտավորությունների վճարումները: Բացի այդ, ներկա պահին գործող վարկերի մասով անհրաժեշտ է բացառել ժամկետանց, ՝նույնիսկ մեկ օրվա կտրվածքով պարտավորությունների գոյացումը:

Նշում․ Բիբլոս Բանկ Արմենիան Ձեր վարկի դիմումի վերաբերյալ որոշումը կկայացնի և այդ մասին Ձեզ կտեղեկացնի 7 աշխատանքային օրվա ընթացքում:

Զգուշացում

Վարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում դրանք մարվում են վարկային պայմանագրով նախատեսված ապահովման միջոցների և Հաճախորդի այլ գույքի հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Բանկը կարող է բռնագանձում տարածել գրավադրված գույքի վրա ինչպես դատական, այնպես էլ արտադատական կարգով: Վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ անպատշաճ կատարման դեպքում Հաճախորդի վարկը կարող է դասակարգվել, և դրա վերաբերյալ տեղեկատվությունը Բանկի կողմից կարող է տրամադրվել ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին և վարկային բյուրոներին, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ Հաճախորդի վարկային պատմության վրա: 

Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված` հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» (Know Your Customer) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):

Համաձայն «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի՝ Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Վարկի մասին տեղեկությունները ներկայացված են նաև «Ձեր ֆինանսական տեղեկատուն» (www.fininfօ.am) ինտերնետային էջում, որը ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Վարկային պայմանագիր կնքելուց հետո Բանկի հետ կարող եք հաղորդակցվել փոստային կապի միջոցով կամ Էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից եվ ապահովում է գաղտնիություն։

Պահանջվող փաստաթղթերի ցանկ
Պահանջվող փաստաթղթերի ցանկ
540.86 [Kb].pdf
Գործընկերներ

ԷՅԲԻՍԻ Մոթորս ՍՊԸ

ABC Motors-ը զբաղվում է էլեկտրական մեքենաների և գործարանային պահեստամասերի ներմուծմամբ և վաճառքով։

ՀԱՅԱՎՏՈ ՍՊԸ

ՀԱՅԱՎՏՈ ՍՊԸ-ն զբաղվում է էլեկտրական մեքենաների ներմուծմամբ և վաճառքով։

Ռեդինետ Մոթորս ՍՊԸ

Ռեդինետ Մոթորսը հանդիսանում է Chevrolet բրենդի միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։

ՅՈՒՔԱՐ ՄՈԹՈՐՍ ՍՊԸ

Յուքար Մոթորս ընկերությունը զբաղվում է էլեկտրական մեքենաների ներմուծմամբ, վաճառքով, ինչպես նաև սպասարկմամբ:

X ՄՈԹՈՐՍ

X ՄՈԹՈՐՍ-ը XPeng ապրանքանիշի մեքենաների խոշոր ներմուծող է Հայաստանում:

ԱՆԴՐՈՆ ՓԲԸ

Անդրոն ՓԲԸ-ն հանդիսանում էլեկտրամոբիլներ արտադրող Hozon բրենդի պաշտոնական ներկրողը Հայաստանում:

ՍՄԱՐԹ ՄՈԹՈՐՍ ՍՊԸ

Սմարթ Մոթորս ՍՊԸ-ն հանդիսանում է ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի մուլտիբրենդային ներկրող։

Այլ ծառայություններ
Անվանում ֏
Պետական համարանիշի փոփոխության համաձայնություն*
5,000
Տեխ. անձնագրում փոփոխության համաձայնություն*
5,000
Իրավաբանական անձի վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվության ստացում Իրավաբանական անձանց ռեգիստրից*
5,000
* Ներառյալ ԱԱՀ

Կարևոր նշում` սակագները կիրառելի են գրավի յուրաքանչյուր առարկայի համար:

Վարկի քաղվածքը կարող եք ստանալ Ձեր նախընտրած եղանակով: Քաղվածքները և տեղեկանքը տրամադրվում են ըստ ստորև ներկայացված սակագների՝

Անվանում ֏
Քաղվածքի տրամադրում՝յուրաքանչյուր ամիս
անվճար
Քաղվածքի տրամադրում լրացուցիչ` մինչև 6 ամիս*
3,000
Քաղվածքի տրամադրում լրացուցիչ` 6 ամսից ավելի*
6,000
Հաշվի կամ վարկի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում*
3,000
* Ներառյալ ԱԱՀ
թարմացված է՝ 19.03.2024 09:12
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ