Աշխատավարձային վարկ

Վարկ՝ առանց որևէ գրավի:

Տրվում է աշխատավարձի փոխանցման դիմաց՝ աշխատավարձի 12-ապատիկի չափով:

ընտրել փոխարժեքը
֏
Անվանական %
14.5%
Ժամկետ նվզ.
1տ
Գումար նվզ.
400,000
Փաստացի %
15.41-15.63%
Ժամկետ առվլ.
4տ
Գումար առվլ.
10,000,000
Վարկի հաշվիչ
֏
֏
ամիս
տարի
Ամսական վճար
120,000 ֏
ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ
14.5%
Մանրամասներ
Պայմաններ
Նախորդ պայմաններ
Կարևոր է
Վարկի տրամադրում
Փաստաթղթեր
Այլ
Պայմաններ
  • Անգրավ սպառողական վարկի ֆինանսավորումը կազմում է վարկառուի աշխատավարձի մինչև 12-ապատիկը:
  • Վարկի չափը՝ նվազագույնը 400,000 ՀՀ դրամ և առավելագույնը 10,000,000 ՀՀ դրամ
  • Վարկի ժամկետը՝ 1-ից մինչև 4 տարի
  • Վարկի ապահովվածություն հանդիսանում է վարկառուի աշխատավարձը:
  • Վարկի տրամադրման և սպասարկման միջնորդավճարներ չեն կիրառվում։

Տարեկան տոկոսադրույքը՝

֏


հաստատուն տարեկան 14.5%:

Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 15.41-15.63%

Ուշադրություն

Այս վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել Բանկի կողմից:

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը՝ Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Կախված բանկի ռիսկի գնահատման արդյունքներից՝ վարկի դիմումը կարող է հաստատվել ավելի բարձր տոկոսադրույքով:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի օրինակ
221.36 [Kb].pdf
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բանաձև
187.09 [Kb].pdf
Բանկի Հաշվարկային դրույքի նկարագրություն
119.41 [Kb].pdf
Պահանջներ
  • Վարկառուն պետք է լինի ՀՀ ռեզիդենտ, 21-63 տարեկան (վարկային պայմանագրի գործողության ընթացքում):
  • Վարկառուն պետք է ունենա միջին կամ բարձր աշխատավարձային եկամուտ կամ հանդիսանա մանր/միջին ձեռնարկատեր:
  • Վարկառուն պետք է ունենա առնվազն 3 ամսվա աշխատանքային փորձ վերջին գործատուի մոտ և միևնույն գործարար բնագավառում` ընդհանուր առմամբ 1 տարվա աշխատանքային փորձ: Ֆրիլանսեր լինելու դեպքում վարկառուն պետք է ունենա առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ (պայմանագրերը և քաղվածքները կծառայեն որպես ապացույց):
  • Վարկառուի ամսական զուտ եկամուտը պետք է լինի առնվազն 200,000 ՀՀ դրամ՝ չամուսնացած անձանց համար, և 300,000 ՀՀ դրամ՝ ամուսնացած անձանց համար:
  • Վարկի ամսական մարումների և պահանջվող բոլոր այլ կանոնավոր պարտքային վճարումների հանրագումարը չպետք է գերազանցի զուտ եկամտի 50-70%-ը:
  • Գրավադրվող անշարժ գույքը (առկայության դեպքում) պետք է ապահովագրվի բանկի համար ընդունելի ապահովագրական ընկերություններից մեկի կողմից:
  • Ապահովագրման գումարը (առկայության դեպքում) պետք է հավասար լինի վարկի գումարին:
  • Վարկառուն պետք է ունենա լավ վարկային պատմություն:
  • Համավարկառու կարող է հանդիսանալ ամուսինը, ծնողը, քույրը/եղբայրը և երեխան:
Ապահովվածություն և ապահովագրություն
  • Անշարժ գույքը գրավադրվում է* բանկում, մինչև վարկային պարտավորության լրիվ մարումը:
  • Ապահովագրության պայմանագրով սահմանված շահառուի իրավունքը փոխանցվում է բանկին` մինչև վարկի ամբողջական մարումը:
  • Անշարժ գույքի գրավի պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով, իսկ դրանից ծագող իրավունքները ենթակա են գրանցման ՀՀ իրավասու պետական մարմնում:
  • Բանկը համագործակցում է հետևյալ ապահովագրական ընկերությունների հետ։
  • Բանկը համագործակցում է հետևյալ գնահատող կազմակերպությունների հետ։

*Կիրառելի է միայն անշարժ գույքով վարկավորման դեպքում։

Երաշխավորներին (նման պահանջի դեպքում)

  • Եթե Վարկառուն չի կատարում պարտավորությունները, ապա Երաշխավորը պարտավոր է վճարել նրա փոխարեն՝ այդպիսով վնասելով իր վարկային պատմությանը և կանգնելով գույքը կորցնելու վտանգի առջև:
  • Երաշխավորին տրամադրվում է վարկային և երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:
  • Հաղորդակցումն իրականացվում է Երաշխավորին հարմար եղանակով:
  • Բանկը պարտավոր է Երաշխավորին 7 օր առաջ ծանուցել պայմանագրի պայմանների փոփոխության մասին․
  • Բանկը պարտավոր է Երաշխավորին 1 օր առաջ հիշեցնել առկա պարտավորության վերաբերյալ, ինչպես նաև վարկի մարման ուշացման դեպքում այդ մասին տեղեկացնել նրան ամենաուշը մեկ օր հետո:
  • Երաշխավորը կարող է ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկություն վարկի մնացորդի չափի մասին:
  • Երաշխավորը կարող է Վարկառուից հետ ստանալ իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:
Նախորդ պայմաններ
Սակագինն ուժի մեջ է մինչև 31.01.2024
628.81 [Kb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 29.12.23
340.75 [Kb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 17.07.22
628.07 [Kb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 27.07.22
1.22 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 14.07.22
1.42 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 30.06.22
1.25 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 09.06.22
1.25 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 04.05.22
1.24 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 13.04.22
1.24 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 30.03.22
1.25 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 16.03.22
1.25 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 04.03.22
1.24 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 01.03.22
1.24 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 01.02.22
1.24 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 24.01.22
1.24 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 31.12.21
1.24 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 06.12.21
1.23 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 19.11.21
1.23 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 03.11.21
1.23 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 24.09.21
1.23 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 22.09.21
1.23 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 23.08.21
1.23 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 01.08.21
1.24 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 30.06.21
1.15 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 12.05.21
1.15 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 07.04.21
1.16 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 31.03.21
1.15 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 16.02.21
1.18 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 08.02.21
1.11 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 03.02.21
1.05 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 01.02.21
1.11 [Mb].pdf
Սակագինն ուժի մեջ է մինչև 09.01.21
929.68 [Kb].pdf
Կարևոր է
  • Վարկի գումարի կամ դրա մի մասի, ինչպես նաև տոկոսների մարումների ուշացման դեպքում ժամկետանց վարկի նկատմամբ դադարում են գործել վարկային պայմանագրով սահմանված տոկոսները, և այդ գումարների վրա հաշվարկվում են տոկոսներ տարեկան 24%-ի չափով ՝ յուրաքանչյուր ուշացված օրվա համար: Ժամկետանց գումարներ են համարվում վարկային պայմանագրով սահմանված ժամկետներում չմարված գումարները: Այլ վճար չի գանձվում ժամկետանց գումարների դիմաց:
  • Վարկառուն իրավունք ունի ժամկետից շուտ մարելու վարկը կամ դրա մի մասը: Վարկը ժամկետից շուտ մասնակի մարելու դեպքում Վարկառուն կարող է իր ընտրությամբ ավելի մարված գումարին համամասնորեն նվազեցնել ամսական վճարումների չափը՝ թողնելով վարկի մարման ժամկետը անփոփոխ, կամ նվազեցնել վարկի մարման ժամկետը՝ ամսական վճարումների չափը թողնելով անփոփոխ:
  • 15,000,000 ՀՀ դրամը գերազանցող սպառողական վարկի վաղաժամկետ մարման դեպքում գանձվում է տույժ, որը հաշվարկվում է հետևյալ կերպ՝
    - վաղաժամկետ մարվող վարկի գումարի 1%-ը՝ պայմանագրի ստորագրման պահից 24 ամսվա ընթացքում,
    - 0.5%-ը՝ պայմանագրի ստորագրման պահից 24-րդ ամսից հետո:
    Սպառողական վարկերի մասնակի վաղաժամկետ մարման տույժ, ինչպես նաև մինչև 15,000,000 ՀՀ դրամ վարկերի ամբողջական մարման տույժ չի կիրառվում:

  • Գրավի (առկայության դեպքում) առարկայի գնահատման ու գրավադրման ծախսերը կատարում է վարկառուն`

ա - կադաստրի միասնական տեղեկանքի վճար` 10,300 ՀՀ դրամ,

բ - գույքի գնահատման վճար` 15,000 - 18,000 ՀՀ դրամ,

գ - գրավի պայմանագրի նոտարական վավերացման վճար` 15,000 ՀՀ դրամ,

դ - գրավի իրավունքի գրանցման վճար` 26,400 ՀՀ դրամ։

Վարկի տրամադրում
  • Վարկի ձևակերպման գործընթացը իրականացվում է միայն Բիբլոս Բանկ Արմենիայի մասնաճյուղերում:
  • Վարկը տրամադրվում է անկանխիկ՝ հաճախորդի բանկային հաշվին փոխանցելու միջոցով:
  • Վարկը տրամադրվում է ՝ հաճախորդի կողմից մասնաճյուղում պայմանագրերը ստորագրելու օրվանից հաշված 3 աշխատանքային օրվա ընթացքում, եթե պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացվում են:
  • Վարկի մարումներն իրականացվում են ամսական հավասարաչափ վճարումներով․ նախ՝ հաշվարկված տոկոսագումարը, հետո՝ մայր գումարը։ Տույժերի առկայության դեպքում, վերջիններս վճարվում են առաջին հերթին:
  • Վարկի տրամադրման դրական կամ բացասական որոշման կայացման վրա ազդող հիմնական գործոններն են՝

ա - վարկային պատմությունը,

բ - վարկի նպատակային օգտագործման հիմնավորվածությունը,

գ - վարկառուի կողմից տրամադրված տեղեկատվության իսկությունը,

դ - հաճախորդի վարկունակությունը (ֆինանսական վիճակ),

ե - հաճախորդի վարկարժանությունը (Վարկառուի անձնական որակներ, վարկ ստանալու իրավական խոչընդոտների բացակայություն և այլն),

զ - վարկի ապահովվածություն հանդիսացող գրավը:

Վարկային պատմություն

  • Վարկային պատմությունը վարկառուի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս վարկառուի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները և/կամ պարտավորությունների և/կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկություններ:
  • Վարկային պատմության ձևավորման աղբյուրներն են ԱՔՌԱ անդամ կազմակերպությունները (բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, հետաձգված վճարումներով գործարքներ իրականացնող կազմակերպությունները, ինչպես նաև՝ հանրային տվյալների բազաներից ՀՀ կառավարության սահմանած կարգով վարկային բյուրոյին անձանց վերաբերյալ տեղեկություններ տրամադրող պետական մարմինները), որոնք տրամադրում են վարկառուի վերաբերյալ տեղեկություններ (տվյալներ):
  • Եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն՝ համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթների, կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող սուբյեկտներին (վարկային տեղեկատվության աղբյուրին): Տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում վարկային բյուրոյին ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում «Իմ ԱՔՌԱ» անձնական գրասենյակից: ԱՔՌԱ-ի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով:
  • Բանկի ներքին կանոնակարգերով վարկային պատմության պահպանման ժամկետը սահմանափակված չէ:
  • Բանկում վարկային պատմության ուսումնասիրությունը և վերլուծությունը իրականացվում է Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված նվազագույն պայմանների և պահանջների համաձայն:
  • Վատ վարկային պատմությունը կարող է հիմք հանդիսանալ նոր ստացվող վարկերի (ինչպես նաև այլ բանկային ծառայությունների) պայմանների խստացման կամ ընդհանրապես չտրամադրման համար:

Վարկային սքոր

Բանկը ներկայումս վարկավորման շրջանակում Վարկային սքոր չի կիրառում:

Քայլեր՝ վարկային պատմությունը բարելավելու համար

Նախ, անհրաժեշտ է լիովին մարել նախկինում գոյացած ժամկետանց պարտավորությունների վճարումները: Բացի այդ, ներկա պահին գործող վարկերի մասով անհրաժեշտ է բացառել ժամկետանց, ՝նույնիսկ մեկ օրվա կտրվածքով պարտավորությունների գոյացումը:

Նշում․ Բիբլոս Բանկ Արմենիան Ձեր վարկի դիմումի վերաբերյալ որոշումը կկայացնի և այդ մասին Ձեզ կտեղեկացնի 7 աշխատանքային օրվա ընթացքում:

Զգուշացում

Վարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում դրանք մարվում են գրավի հաշվին, իսկ բավարար չլինելու դեպքում՝ Վարկառուի այլ գույքի հաշվին։ Բանկն իրավունք ունի բռնագանձում տարածել գրավադրված գույքի վրա առանց դատարան դիմելու և իրացումից ստացված միջոցներն ուղղել պարտքի մարմանը, և Հաճախորդը կարող է զրկվել ձեռք բերված անշարժ գույքից։ Վարկային պարտավորությունները ժամկետում չկատարելու դեպքում Վարկառուի մասին տեղեկատվությունը կարող է գրանցվել ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրում և վարկային բյուրոներում, ինչը կարող է վատ ազդեցություն ունենալ Վարկառուի վարկային պատմության վրա և հետագայում խոչընդոտ հանդիսանալ վարկ ստանալու համար:

Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված` հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» (Know Your Customer) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):

Համաձայն «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի, Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրումե:

Վարկի մասին տեղեկությունները ներկայացված են նաև «Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfօ.am ինտերնետային էջում, որը ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Վարկային պայմանագիր կնքելուց հետո Բանկի հետ կարող եք հաղորդակցվել փոստային կապի միջոցով կամ Էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից եվ ապահովում է գաղտնիություն։

Պահանջվող փաստաթղթերի ցանկ
Պահանջվող փաստաթղթերի ցանկ
545.54 [Kb].pdf
Այլ ծառայություններ
Անվանում ֏
Գրավի առարկայի հետ կապված համաձայնություններ*
5,000
Հաջորդող գրավի համաձայնություն*
5,000
Գրավի առարկայի փոփոխության համաձայնություն*
5,000
Ընտանիքի անդամի հաշվառման կամ հաշվառումից հանելու համաձայնություն*
1,000
Գրավներից որևէ մեկի գրավից ազատման համաձայնություն (չի կիրառվում ամբողջական վաղաժամկետ մարման դեպքում)*
5,000
Սեփականության վկայականի փոփոխության համաձայնություն*
5,000
Իրավաբանական անձի վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվության ստացում Իրավաբանական անձանց ռեգիստրից*
5,000
* Ներառյալ ԱԱՀ

Կարևոր նշում` սակագները կիրառելի են միայն անշարժ գույքի գրավով վարկերի դեպքում գրավի յուրաքանչյուր առարկայի համար:

Վարկի քաղվածքը կարող եք ստանալ Ձեր նախընտրած եղանակով: Քաղվածքները և տեղեկանքը տրամադրվում են ըստ ստորև ներկայացված սակագների՝


Անվանում ֏
Քաղվածքի տրամադրում՝յուրաքանչյուր ամիս
անվճար
Քաղվածքի տրամադրում լրացուցիչ` մինչև 6 ամիս*
3,000
Քաղվածքի տրամադրում լրացուցիչ` 6 ամսից ավելի*
6,000
Հաշվի կամ վարկի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում*
3,000
* Ներառյալ ԱԱՀ
թարմացված է՝ 06.02.2024 17:11
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ