Վարկդ առցանց րոպեներ անց
- Մինչև 10 մլն վարկ՝ 24/7 ռեժիմով
- Վարկի տրամադրում՝ առանց Բանկ այցելելու
- Վարկի հաստատում և ստացում՝ րոպեների ընթացքում
- Առանց տրամադրման և սպասարկման վճարների
- Առանց գրավի և երաշխավորության
- Առանց եկամուտը հավաստող փաստաթղթերի
Ինչպես ստանալ Օնլայն վարկ
Օնլայն վարկ ձեռք բերելու պարզ քայլերն են՝
- Մուտք գործել Byblos Mobile հավելված (կամ գրանցվել առցանց)
- Վարկեր բաժնում ընտրել «Նոր վարկ» և ստանալ առաջարկ
Վարկի հաստատման դեպքում գումարը Ձեր հաշվին հասանելի է դառնում անմիջապես։
- Անգրավ սպառողական վարկի նվազագույնը ֆինանսավորումը կազմում է 400,000 ՀՀ դրամ, իսկ առավելագույնը՝ 10,000,000 ՀՀ դրամ:
- Վարկի ժամկետը՝ 1-ից մինչև 4 տարի
- Տարեկան տոկոսադրույքը՝
հաստատուն տարեկան 14.5%
Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 15.41%- 15.63%
Այս վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել Բանկի կողմից:
Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը՝ Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Կախված Բանկի ռիսկի գնահատման արդյունքներից՝ վարկի դիմումը կարող է հաստատվել ավելի բարձր տոկոսադրույքով:
- Վարկառուն պետք է լինի ՀՀ ռեզիդենտ, 21-63 տարեկան (վարկային պայմանագրի գործողության ընթացքում):
- Վարկառուն պետք է ունենա միջին կամ բարձր աշխատավարձային եկամուտ կամ հանդիսանա մանր/միջին ձեռնարկատեր:
- Վարկառուն պետք է ունենա առնվազն 3 ամսվա աշխատանքային փորձ վերջին գործատուի մոտ և միևնույն գործարար բնագավառում` ընդհանուր առմամբ 1 տարվա աշխատանքային փորձ: Ֆրիլանսեր լինելու դեպքում վարկառուն պետք է ունենա առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ:
- Վարկառուի ամսական զուտ եկամուտը պետք է լինի առնվազն 200,000 ՀՀ դրամ՝ չամուսնացած անձանց համար, և 300,000 ՀՀ դրամ՝ ամուսնացած անձանց համար:
- Վարկի ամսական մարումների և պահանջվող բոլոր այլ կանոնավոր պարտքային վճարումների հանրագումարը չպետք է գերազանցի զուտ եկամտի 50-70%-ը:
- Վարկառուն պետք է ունենա լավ վարկային պատմություն։
- Անձը հաստատող փաստաթուղթ (Byblos Mobile հավելվածում գրանցվելու համար)
- Վարկի գումարի կամ դրա մի մասի, ինչպես նաև տոկոսների մարումների ուշացման դեպքում ժամկետանց վարկի նկատմամբ դադարում են գործել վարկային պայմանագրով սահմանված տոկոսները, և այդ գումարների վրա հաշվարկվում են տոկոսներ տարեկան 24%-ի չափով ՝ յուրաքանչյուր ուշացված օրվա համար: Ժամկետանց գումարներ են համարվում վարկային պայմանագրով սահմանված ժամկետներում չմարված գումարները: Այլ վճար չի գանձվում ժամկետանց գումարների դիմաց:
- Վարկառուն իրավունք ունի ժամկետից շուտ մարելու վարկը կամ դրա մի մասը: Վարկը ժամկետից շուտ մասնակի մարելու դեպքում Վարկառուն կարող է իր ընտրությամբ ավելի մարված գումարին համամասնորեն նվազեցնել ամսական վճարումների չափը՝ թողնելով վարկի մարման ժամկետը անփոփոխ, կամ նվազեցնել վարկի մարման ժամկետը՝ ամսական վճարումների չափը թողնելով անփոփոխ:
- Օնլայն վարկի մասնակի կամ ամբողջական վաղաժամկետ մարման տույժ չի կիրառվում։
I = տոկոսագումար
R = գործող տոկոսադրույք
L = վարկի գումարի փաստացի մնացորդ
N = մարումների միջև ընկած օրերի քանակ
- Օրինակ՝
R=15%
L=1,000,000 ՀՀ դրամ
N=30 օր
I=1,000,000*15%/365*30=12,329
- Վարկի ձևակերպման և տրամադրման գործընթացն իրականացվում է Byblos Mobile հավելվածով:
- Վարկը տրամադրվում է անկանխիկ՝ հաճախորդի բանկային հաշվին փոխանցելու միջոցով:
- Վարկը տրամադրվում է Վարկի առցանց հաստատումից անմիջապես հետո։
- Վարկի մարումներն իրականացվում են ամսական հավասարաչափ վճարումներով․ նախ՝ հաշվարկված տոկոսագումարը, հետո՝ մայր գումարը։ Տույժերի առկայության դեպքում վերջիններս վճարվում են առաջին հերթին:
- Վարկի տրամադրման դրական կամ բացասական որոշման կայացման վրա ազդող հիմնական գործոններն են՝
ա - վարկային պատմությունը,
բ - վարկառուի կողմից տրամադրված տեղեկատվության իսկությունը,
գ - հաճախորդի վարկունակությունը (ֆինանսական վիճակ),
դ - հաճախորդի վարկարժանությունը (Վարկառուի անձնական որակներ, վարկ ստանալու իրավական խոչընդոտների բացակայություն և այլն),
ե - վարկի ապահովվածություն հանդիսացող գրավը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ԲԱՆԿԸ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:
Վարկային պատմություն
Վարկային պատմությունը վարկառուի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս վարկառուի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները և/կամ պարտավորությունների և/կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկություններ:
Վարկային պատմության ձևավորման աղբյուրներն են ԱՔՌԱ անդամ կազմակերպությունները (բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, հետաձգված վճարումներով գործարքներ իրականացնող կազմակերպությունները, ինչպես նաև՝ հանրային տվյալների բազաներից ՀՀ կառավարության սահմանած կարգով վարկային բյուրոյին անձանց վերաբերյալ տեղեկություններ տրամադրող պետական մարմինները), որոնք տրամադրում են վարկառուի վերաբերյալ տեղեկություններ (տվյալներ):
Եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն՝ համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթների, կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող սուբյեկտներին (վարկային տեղեկատվության աղբյուրին): Տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում վարկային բյուրոյին ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում «Իմ ԱՔՌԱ» անձնական գրասենյակից: ԱՔՌԱ-ի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով:
Վարկի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելիս Հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ տեղեկությունները պետք է լինեն առավելագույնը 15 օր վաղեմության։
Վարկային պատմությունը ներառվում է սքորի հաշվարկի մեջ դիմելու պահից վերջին 5 տարվա վաղեմությամբ:
Բանկի ներքին կանոնակարգերով վարկային պատմության պահպանման ժամկետը սահմանափակված չէ:
Բանկում վարկային պատմության ուսումնասիրությունը և վերլուծությունը իրականացվում է Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված նվազագույն պայմանների և պահանջների համաձայն:
Վատ վարկային պատմությունը կարող է հիմք հանդիսանալ նոր ստացվող վարկերի (ինչպես նաև այլ բանկային ծառայությունների) պայմանների խստացման կամ ընդհանրապես չտրամադրման համար:
Վարկային պատմության մասին մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել նաև www.abcfinance.am and www.acra.am կայքերում։
Վարկային սքոր
Հաճախորդի վարկունակությունը գնահատելու համար կիրառվում է Բիբլոս Բանկ Արմենիայի վարկային սքոր գնահատական, որն իր հաշվարկի մեջ ներառում է ՖԱՅԿՈ սքոր։ (ՖԱՅԿՈ-ն սքորինգային համակարգ է, որը տրամադրում է վարկառուի վարկային ռիսկի թվային գնահատականը։ Սքորը հաշվարկվում է վարկառուի վարկային պատմության ուսումնասիրության և վերլուծության հիման վրա)։
Բիբլոս Բանկ Արմենիայի վարկային սքորը ենթադրում է ինչպես հաճախորդի վարքագծին վերաբերող, այնպես էլ սոցիալ-դեմոգրաֆիկ գնահատում (աշխատանքային փորձի, եկամուտ-ծախս հարաբարեկացություն, տարիք, կրթական մակարդակ և այլն)։
Սքոր գնահատականը կարևոր է այնքանով, որ այն թույլ է տալիս տվյալ վարկատեսակի տրամադրման կամ մերժման ավտոմատ որոշում կայացնել։
Բիբլոս Բանկ Արմենիայի սքոր գնահատականի վրա ազդեցություն ունեցող հիմնական գործոններն են ՖԱՅԿՈ սքորը, հաճախորդի տարիքը, եկամուտը, զբաղվածությունը և այլն: Առօրյայում ամենահաճախ հանդիպող գործոնների խոսուն օրինակներից են երկար աշխատանքային փորձը, վարկային պատմության ժամկետն ու առանց ժամկետանց պարատավորւթյունների վարկերի սպասարկումը, բարձր կրթական մակարդակը, որոնց շնորհիվ սահմանվում է էլ ավելի բարձր վարկային սքոր: Նույն տրամաբանությամբ՝ որքան շատ է բացասական տեղեկատվության առկայությունը վարկային պատմությունում (ժամկետանց պարտավորության մասին տեղեկատվություն, սկզբնական մնացորդից չափազանց մեծ ընթացիկ վարկային պարտավորությունը, շատ քանակի վարկային հարցումներ և այլն), այնքան վերոնշյալի պատճառով վարկային սքորն ավելի է նվազում:
Վարկային սքորի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել նաև www.abcfinance.am and www.acra.am կայքերում։
Քայլեր՝ վարկային պատմությունըև սքորը բարելավելու համար
Հաշվի առնելով, որ վարկային սքորի հաշվարկում ներառված է նաև ՖԱՅԿՈ սքորը, որը բնութագրում է Հաճախորդի վարկային պատմությունը` ընդհանուր սքորը բարելավելու համար անհրաժեշտ է բերալավել ՖԱՅԿՈ սքորը (վարկային պատմությունը):
ՖԱՅԿՈ սքորի բարելավմանն ուղղված առաջնահերթությունը վարկային պատմության բարելավումն է:
Առաջին հերթին անհրաժեշտ է առկայության պարագայում լիովին մարել նախկինում գոյացած ժամկետանց պարտավորությունները: Բացի այդ, ներկա պահին գործող վարկերի մասով անհրաժեշտ է բացառել նույնիսկ մեկ օրվա կտրվածքով ժամկետանց պարտավորությունների գոյացումը: Գործող վարկերի գծով վաղաժամկետ մարումը ևս կնպաստի վարկային պատմության և վարկարժանության բարելավմանը: Պետք է խուսափել անհարկի նոր վարկային դիմումների հարցումներից:
Նշում․ Բիբլոս Բանկ Արմենիան Ձեր վարկի դիմումի վերաբերյալ որոշումը կկայացնի և այդ մասին Մոբայլ բանկինգում Ձեզ կտեղեկացնի 5-10 րոպեի ընթացքում:
Վարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում դրանք մարվում են գրավի հաշվին, իսկ բավարար չլինելու դեպքում՝ Վարկառուի այլ գույքի հաշվին։ Բանկն իրավունք ունի բռնագանձում տարածել գրավադրված գույքի վրա առանց դատարան դիմելու և իրացումից ստացված միջոցներն ուղղել պարտքի մարմանը, և Հաճախորդը կարող է զրկվել ձեռք բերված անշարժ գույքից։ Վարկային պարտավորությունները ժամկետում չկատարելու դեպքում Վարկառուի մասին տեղեկատվությունը կարող է գրանցվել ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրում և վարկային բյուրոներում, ինչը կարող է վատ ազդեցություն ունենալ Վարկառուի վարկային պատմության վրա և հետագայում խոչընդոտ հանդիսանալ վարկ ստանալու համար:
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված` հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» (Know Your Customer) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):
Համաձայն «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի, Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
Համաձայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) միասնական հաշվետվողական ստանդարտի (CRS - Common Reporting Standard) պահանջների՝ Բանկը Ձեր՝ օտարերկրյա պետությունների (տարածքների) հարկային ռեզիդենտ հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
Վարկի մասին տեղեկությունները ներկայացված են նաև «Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfօ.am ինտերնետային էջում, որը ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:
Վարկային պայմանագիր կնքելուց հետո Բանկի հետ կարող եք հաղորդակցվել փոստային կապի միջոցով կամ Էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից եվ ապահովում է գաղտնիություն։
Վարկի քաղվածքը կարող եք ստանալ Ձեր նախընտրած եղանակով: Քաղվածքները և տեղեկանքը տրամադրվում են ըստ ստորև ներկայացված սակագների՝
| Անվանում | ֏ |
|---|---|
|
Քաղվածքի տրամադրում՝յուրաքանչյուր ամիս
|
անվճար
|
|
Քաղվածքի տրամադրում լրացուցիչ` մինչև 6 ամիս*
|
3,000
|
|
Քաղվածքի տրամադրում լրացուցիչ` 6 ամսից ավելի*
|
6,000
|
|
Հաշվի կամ վարկի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում*
|
3,000
|
|
|
|
|
* Ներառյալ ԱԱՀ
|
|