• 17.09.2018
  • Նորություն
LoungeKey ծրագրի անդամակցում

Հարգելի Մաստեր Քարտ Գոլդ Քարտապան,

Սիրով տեղեկացնում ենք, որ Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն  (այսուհետ՝ Բանկ) անդամակցել է օդանավակայանների բիզնես սրահներում այցետոմս (այսուհետ՝ LoungeKey) ծրագրին,

որի պայմաններին, ինչպես նաև բիզնես սրահների վայրերի և աշխատանքային ժամերի, հատուկ ծառայությունների մասին կարող եք ծանոթանալ www.loungekey.com/Mcpremiumcards կայքից և LoungeKey սպասարկման հեռախոսային կենտրոններից: Պայմաններին կարող եք ծանոթանալ նաև LoungeKey հավելվածի միջոցով (Դուք պետք է ստեղծեք առցանց հաշիվ/պրոֆիլ և գաղտնաբառ վերը նշված կայքէջում, որպեսզի LoungeKey ծրագրի վերաբերյալ տեղեկությունը հասանելի լինի հավելվածի միջոցով): Նկատի ունեցեք, որ այդ պայմանները կարող են միակողմանիորեն փոփոխվել առանց Ձեզ տեղեկացնելու:
Բիզնես սրահներից կարող եք օգտվել, եթե ունեք նստեցման կտրոն և իքնությունը հավաստող փաստաթուղթ: Բանկի կողմից թողարկված Մաստեր Քարտ Գոլդ տեսակի վճարային քարտ ունենալու դեպքում կարող եք օգտվել Lounge Key ծրագրի հնարավորություններից և համապատասխանաբար Բանկի կողմից սահմանված արտոնությունից:
Բիզնես սրահի այցելության վճարը LoungeKey ծրագրից օգտվելու պարագայում կազմում է 15,000 ՀՀ դրամ, ուստի սրահ այցելելիս հարկավոր է նշել, որ օգտվում եք այդ ծրագրից և հետևեք, որպեսզի սրահի այցելության օրվա և ժամի տվյալները ճշգրիտ արտացոլվեն բիզնես սրահի կողմից տրված անդորրագրում:

Հարգանքով`
Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ
17.09.2018

թարմացված է՝ 17.08.2022 10:57
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ