• 30.04.2024
  • Նորություն
Բիբլոս Բանկ Արմենիան՝ CCF 2K24-ի լավագույն գործատուների շարքում

Բիբլոս Բանկ Արմենիան այս տարի միացավ Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին՝ մասնակցելով միանգամից երկու միջոցառման ու ներկայանալով որպես հուսալի գործատու։


Ապրիլի 28-ին Բանկի ՄՌ ղեկավար Անի Կարապետյանը «Կանայք կարիերայում» թեմայով պանելային քննարկման խոսնակներից էր։ Միջոցառման մասնակիցները խոսեցին հայկական գործընկերային հարաբերություններում կանանց դերի, ինչպես նաև կարիերայի ուղին հարթելիս նրանց հանդիպող խնդիրների ու դրանց հաղթահարման մասին։

Անի Կարապետյանը կարևորեց ընկերություններում կանանց ու տղամարդկանց բալանսավորված ներգրավումը, ինչը բերում է կոնստրուկտիվ լուծումներ գտնելուն և միմյանց փոխլրացնելուն։ Նրա խոսքով, հենց այս սկզբունքն է գործում Բիբլոս Բանկ Արմենիայում, որտեղ 5 տարի շարունակ կին և տղամարդ աշխատակիցների հարաբերակցությունը գրեթե հավասար է։

Օրվա ավարտին Բանկի երիտասարդ թիմակիցները մասնակցեցին Career City Fest-ի ամենագունեղ միջոցառմանը՝ EVP Show-ին, որը հատուկ հարթակ է՝ ներկայացնելու ընկերությունների կորպորատիվ մշակույթն ու նորարար և ստեղծագործ մոտեցումները։

Բանկն ուներ յոթ րոպե՝ պատմելու իր մասին, ներկայանալու որպես լավագույն գործատու և ցուցադրելու բոլոր այն առավելությունները, որոնք աշխատակիցները ստանում են Բանկում աշխատելիս, ներառյալ՝ կատարելագործման ու աճի շատ հնարավորություններ, բենեֆիթների մեծ փաթեթ, թիմբիլդինգ ու ժամանց, առողջ աշխատանքային միջավայր, հուսալիություն։

Բանկի աշխատակիցների պրեզենտացիան անցավ ուրախ մթնոլորտում։ Շոուի ընթացքում փառատոնի մասնակիցներն ինտերակտիվ խաղ խաղացին ու շահեցին մրցանակներ, այդ թվում՝ Քլեյթոն Մ․ Քրիստենսենի «Նորարարի երկընտրանքը» բեսթսելերը, որի հայերեն թարգմանությունը ու հրատարակությունը հովանավորել է Բիբլոս Բանկ Արմենիան։ Գլխավոր մրցանակը Coursera Plus հարթակի մեկ տարվա բաժանորդագրություն էր, ինչը վիկտորինային ամենաշատ ու ամենաարագ ճիշտ պատասխաններ տված մասնակցին հնարավորություն կտա մուտք գործել Coursera և մեկ տարվա ընթացքում անվճար մասնակցել 7,000+ դասընթացից ցանկացածին՝ անսահմանափակ քանակով։

Բիբլոս Բանկ Արմենիան՝ թե՛ որպես գործատու, թե՛ որպես Հայաստանում գործող ընկերություն, մեծապես կարևորում է շարունակական կրթության դերը։ Յուրաքանչյուր աշխատակցի համար Բանկում մշակվում է թրեյնինգների պլան, որով կազմակերպվում և ֆինանսավորվում են նրանց կրթական կարիքները, մասնակցությունը ամենատարբեր ծրագրերի և թրեյնինգների։ Կրթությունը նաև Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորագույն ուղղությունն է։

 article slider 316
 article slider 315
 article slider 314
 article slider 313
 article slider 312
 article slider 311
 article slider 310
 article slider 309
 article slider 308
 article slider 307
 article slider 306
 article slider 305
 article slider 303
1 / 13
թարմացված է՝ 04.05.2024 13:12
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ