• 18.04.2026
  • ԿՍՊ
CaseKey թիմը 3-րդ տեղն է զբաղեցրել CUBE 2026 միջազգային մրցույթին

CaseKey հավաքական թիմը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը CUBE բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթ 2026-ին։

CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթը յուրահատուկ ձևաչափ է, որի մասնակիցներն աշխատում են իրական բիզնես խնդիրների վրա։

Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey մրցույթի կողքին է 4-րդ տարին անընդմեջ, վերջին երկու տարին՝ արդեն որպես ռազմավարական գործընկեր՝ կիսելով մրցույթի արժեքներն ու երկարաժամկետ տեսլականը։ Բանկը մեծ կարևորություն է տալիս մրցույթի մասնակիցների համար միջազգային հարթակներում հանդես գալու և ուժերը փորձելու հնարավորություններ ստեղծելուն։

Բուդապեշտի CUBE մրցույթին այս տարի մասնակցում էր 16 թիմ Կանադայից, ԱՄՆ-ից, Հոնկոնգից, Ավստրալիայից, Պորտուգալիայից, Շոտլանդիայից և Հայաստանից։ Սա առաջին անգամն է, որ Հայաստանից որևէ թիմ կանգնում է այս մրցույթի պոդիումին։

Մրցույթի ընթացքում թիմերը լուծել են 3 բիզնես քեյս առաջատար հունգարական ընկերություններից՝ աշխատելով իրական բիզնես խնդիրների վրա և մրցելով լավագույնների հետ։

CaseKey թիմի արդյունքները տպավորիչ են․ հայ երիտասարդները՝

  • 2 քեյսի լուծման իրենց տարբերակով անցել են եզրափակիչ փուլ
  • 1 քեյսի մասով գրավել են 2-րդ տեղը
  • Ընդհանուր հաշվարկով զբաղեցրել են մրցույթի 3-րդ հորիզոնականը

Նման հաջողությունը վկայում է ոչ միայն գիտելիքի, այլև ռազմավարական մտածողության և թիմային աշխատանքի բացառիկ մակարդակի մասին։

Կրթությունը Բանկի առաջնային ԿՍՊ ուղղությունն է։ Բանկը ներդրումներ է կատարում ամենատարբեր կրթական նախագծերում։

թարմացված է՝ 18.04.2026 13:06
Ուղարկել նամակ Հասցեներ