• 14.11.2023
  • ԿՍՊ
Բիբլոս Բանկ Արմենիան շարունակում է կրթական ծրագրերի աջակցությունը նաև CaseKey 2023-ի գալա միջոցառման շրջանակում

Նոյեմբերի 10-12-ը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթ 2023-ի գալա միջոցառումը, որի գլխավոր գործընկերն այս տարի Բիբլոս Բանկ Արմենիան էր։

Մոտ 200 խոստումնալից երիտասարդ 3 հագեցած օր անցկացրեց Դիլիջանում, շփվեց ֆինանսաբանկային համակարգի պրոֆեսիոնալների հետ և աշխատեց Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից առաջադրված՝ ընկերության զարգացման ռազմավարական քեյսի լուծման վրա։

Մրցույթի կիսաեզրափակիչ փուլը հաղթահարած հինգ լավագույն թիմերը եզրափակիչ փուլում պաշտպանեցին իրենց բավականին հետաքրքիր ու ոչ ստանդարտ լուծումները պրոֆեսիոնալ ժյուրիի ներկայությամբ, որի կազմում էին ինչպես Կենտրոնական բանկի ու Բիբլոս Բանկ Արմենիայի ղեկավար կազմի, այնպես էլ հայաստանյան մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ:


Բիբլոս Բանկ Արմենիան մասնակիցների համար նաև անակնկալ էր պատրաստել։ Մասնավորապես, ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը հայտարարեց, որ Բանկը կհովանավորի մրցույթի հավաքական թիմի մասնակցությունը 2024 թվականի գարնանը Բուդապեշտում կայանալիք Կորվինի անվան համալսարանի բիզնես խնդիրների լուծման մրցույթին։

«Ուրախ ենք աջակցելու CaseKey 2023 բիզնես խնդիրների լուծման մրցույթի կայացմանը։ Բիբլոս Բանկ Արմենիայում մենք կարևորում ենք և՛ ակադեմիական, և՛ ոչ ֆորմալ կրթության դերը երիտասարդների ռազմավարական մտածողության և ճիշտ կողմնորոշվելու նրանց հմտությունների զարգացման մեջ։ Այս տարի, ինչպես գիտեք, Բանկը տոնում է իր հիմնադրման 15-ամյակը, և մենք որոշել էինք կարևոր կրթական նախագծերով նշել այս ձեռքբերումը։ Եվ մեր այս հանձնառության տրամաբանական շարունակությունը կլինի երիտասարդների մասնակցությունը Բուդապեշտում կայանալիք մրցույթին՝ արդեն միջազգային ձևաչափով»,- ասաց Հայկ Ստեփանյանը։

CaseKey մրցույթն արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվեց Կենտրոնական բանկի աջակցությամբ։ Այն եզակի ձևաչափ է, որի շրջանակում ամբողջ տարվա ընթացքում մասնակիցները ծանոթանում են տարբեր ընկերությունների մշակույթին և աշխատում իրական բիզնես խնդիրների լուծման վրա: Ուսանողներն ու երիտասարդ պրոֆեսիոնալները սովորում են Հայաստանի առաջատար մասնագետներից և քոուչներից, լուծում են հայկական ընկերությունների կողմից առաջադրված իրական բիզնես խնդիրներ և ներկայացնում լուծումներ։

«Շատ ուրախ եմ նշել, որ արդեն երրորդ տարին անընդմեջ ՀՀ կենտրոնական բանկն աջակցում է CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթին՝ շարունակելով նպաստել մեր երկրի երիտասարդների կարողությունների և կիրառական գիտելիքների զարգացմանը։ Կարիերայի զարգացման և արդյունավետ աշխատանքի իրականացման համար քննադատական և ռազմավարական մտածելակերպը շատ կարևոր է թե՛ Կենտրոնական բանկում, թե՛ բիզնեսում, և թե՛ ցանկացած այլ ոլորտում։ CaseKey մրցույթը երիտասարդ մասնագետներին յուրահատուկ հնարավորություն է տալիս այս հմտությունները զարգացնելու և կիրառելու համար՝ պրոֆեսիոնալ և բավականին պահանջկոտ աշխատանքային միջավայրում»,- նշեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Իր հիմնադրման 15-ամյակի միջոցառումները պլանավորելիս Բիբլոս Բանկ Արմենիան կենտրոնացել էր հատկապես կրթության ոլորտի վրա, և CaseKey 2023-ն ընտրվել էր որպես գործնական հմտություններ սովորեցնող հետաքրքիր նախագիծ։ 6 ամիս տևած մրցույթի ամբողջ ընթացքում Բանկը մշտապես կանգնած էր մասնակիցների կողքին՝ սատարելով նրանց կարողությունների զարգացմանը։

«Մենք հավատում ենք, որ բիզնես քեյսերի վրա հիմնված ուսուցումն առանցքային է Հայաստանի կրթական համակարգի առաջխաղացման համար: Վերջին երեք տարիների ընթացքում մեր հավատարմությունը այս մոտեցմանը անսասան է եղել, և մենք անսահման երախտապարտ ենք մեր բոլոր աջակիցներին, ովքեր այս ընթացքում մեր կողքին են եղել: Ուզում ենք հատուկ շնորհակալություն հայտնել Բիբլոս Բանկ Արմենիային իրենց նվիրվածության և աջակցության համար, ինչպես նաև Հայաստանի Կենտրոնական բանկին իրենց անգնահատելի ներդրումների համար: Միասին մենք կերտում ենք կրթության ապագան Հայաստանում և հզորացնում հաջորդ սերնդի առաջնորդներին»,- հավելեց CaseKey մրցույթի հիմնադիր նախագահ Արշակ Կարապետյանը։

_____________

Բիբլոս Բանկ Արմենիան հիմնադրվել է 2007 թվականի դեկտեմբերին։ Այսօր Երևան քաղաքում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ:

Կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բանկը շարունակ ներդրում է կատարում առողջ, բարգավաճող համայնքներ կառուցելու գործում՝ իրականացնելով մի շարք ԿՍՊ ծրագրեր և կրթական նախագծեր:

 article slider 262
 article slider 261
 article slider 260
 article slider 259
 article slider 258
 article slider 257
 article slider 256
 article slider 255
 article slider 254
 article slider 253
 article slider 252
 article slider 251
 article slider 250
 article slider 249
 article slider 248
 article slider 247
 article slider 246
 article slider 245
 article slider 244
 article slider 234
 article slider 243
 article slider 231
 article slider 232
 article slider 240
 article slider 236
 article slider 227
 article slider 229
 article slider 235
 article slider 230
 article slider 225
 article slider 226
 article slider 224
 article slider 238
 article slider 239
 article slider 237
 article slider 242
 article slider 233
 article slider 228
1 / 38
թարմացված է՝ 19.11.2023 13:50
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ