• 23.05.2025
  • ԿՍՊ
Բիբլոս Բանկ Արմենիան դարձել է CaseKey մրցույթի ռազմավարական գործընկերը

Բիբլոս Բանկ Արմենիան դարձել է CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի ռազմավարական գործընկերը՝ կարևորելով շարունակական ներդրումը հեռանկարային կրթական ծրագրերի մեջ:

CaseKey մրցույթը յուրահատուկ ձևաչափ է, որի մասնակիցներն աշխատում են իրական բիզնես խնդիրների վրա, ներկայացնում են ռազմավարական լուծումներ ու հաստատում օգտակար ծանոթություններ տարբեր ոլորտներում առաջնորդների հետ։ Բացի այդ, ամեն տարի նախաձեռնության հավաքական թիմերը ներկայացնում են Հայաստանը բիզնես խնդիրների լուծման միջազգային հարթակներում նույնպես։

2023 և 2024 թթ․ Բիբլոս Բանկ Արմենիան մրցույթի գլխավոր հովանավորն էր, ինչպես նաև 2 տարվա ընթացքում ֆինանսավորել էր CaseKey հավաքական թիմի մասնակցությունը 3 հեղինակավոր միջազգային մրցույթի Բուդապեշտում և Բելգրադում։

Առաջիկա տարիներին Բանկը կլինի հարթակի ռազմավարական գործընկերը՝ նոր որակ հաղորդելով CaseKey-ի հետ համագործակցությանն ու նպաստելով մրցույթի զարգացմանը։

Համագործակցության նոր փուլի մեկնարկը տրվեց հուշագրի պաշտոնական ստորագրման արարողությամբ։ Համաձայն հուշագրի՝ Բանկն իր թիմի հետ երիտասարդներին կաջակցի ռեսուրսներով, խորհուրդներով ու փորձով, ինչպես նաև հերթական անգամ կֆինանսավորի CaseKey հավաքական թիմի մասնակցությունը բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթի։

Այս տարի CaseKey ակադեմիան կլինի ավելի ընդլայնված․ մասնակիցների հետ կաշխատեն 2 միջազգային էքսպերտ Լիբանանից և ԱՄՆ-ից։ Ակնկալվում է նաև նոր տիպի դասընթացների ինտեգրացիա, որի շրջանակում թիմերը կհանդիպեն տարբեր ինդուստրիաներում առաջնորդների հետ՝ քեյսի քննարկման ֆորմատում։

«Բիբլոս Բանկ Արմենիայում մենք կրթությունը դիտարկում ենք որպես կայուն զարգացման հիմնաքար թե՛ անհատի, թե՛ տնտեսության համար։ Այն կաևորագույն տեղ է զբաղեցնում մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության մեջ։ CaseKey-ն երիտասարդներին զինում է գործնական գիտելիքներով ու պատրաստում իրական աշխարհի մարտահրավերներին։ Մենք կարծում ենք, որ այսօր այս հարթակը ոչ ֆորմալ կրթություն ապահովող լավագույն նախաձեռնությունն է Հայաստանում, որին պետք է աջակցել ամեն կերպ»,- մրցույթի բացմանն ասաց Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։

«Այս համագործակցությունը մեզ համար մեծ պատիվ է և միևնույն ժամանակ՝ պատասխանատվություն։ Մենք Բիբլոս Բանկ Արմենիայի հետ աշխատել ենք մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ կրթությունը դարձնել գործնական, հասանելի և ազդեցիկ։ Վերջին երկու տարիների հաջող համագործակցությունը ապացուցեց, որ երբ բիզնեսն ու կրթական նախաձեռնությունները միավորում են ուժերը, արդյունքը գերազանցում է սպասելիքները։ Հիմա, երբ սկսում ենք համագործակցության նոր՝ ռազմավարական փուլը, վստահ ենք, որ առաջիկա երեք տարիները կդառնան մեծ աճի և նորարարությունների շրջան թե՛ մասնակիցների, թե՛ ամբողջ հարթակի համար»,”- նշում է CaseKey մրցույթի համահիմնադիր Արշակ Կարապետյանը։

CaseKey 2025-ը կհամախմբի 27 թիմ Երևանից, Գեղարքունիքից, Տավուշից և Շիրակից։ 220 մասնակիցներ կսովորեն իրարից ու իրար հետ, կլուծեն բիզնես խնդիրներ ու կստանան գործնական գիտելիքներ 6 ամիս շարունակ՝ մայիսից մինչև նոյեմբեր, երբ մրցույթը կավարտվի հատուկ գալա միջոցառմամբ։

Կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բիբլոս Բանկ Արմենիան շարունակ ներդրում է կատարում առողջ, բարգավաճող համայնքներ կառուցելու գործում՝ իրականացնելով մի շարք ԿՍՊ ծրագրեր և կրթական նախագծեր:

 article slider 555
 article slider 554
 article slider 553
 article slider 552
 article slider 551
 article slider 550
 article slider 549
 article slider 546
 article slider 545
 article slider 544
 article slider 543
 article slider 542
 article slider 541
 article slider 540
 article slider 539
 article slider 538
 article slider 537
 article slider 536
 article slider 535
1 / 19
թարմացված է՝ 23.05.2025 21:39
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ