• 09.04.2026
  • Նորություն
ԵՊՀ 12 ուսանող ավարտել է ուսումնական պրակտիկան Բիբլոս Բանկ Արմենիայում

Երևանի պետական համալսարանի 12 ուսանող հաջողությամբ ավարտել է ուսումնական պրակտիկան Բիբլոս Բանկ Արմենիայում ու զարգացրել ֆինանսական ոլորտում աշխատելու համար մրցակցային գործնական հմտություններ։

Բանկի և բուհի միջև կնքված հուշագրի շրջանակում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետից ուսանողներ ամեն տարի իրենց ուսումնական պրակտիկան են անցնում Բանկում, իսկ Բանկի թիմը կիսվում է փորձով ու մասնագիտական ​​խորհուրդներով։

Բիբլոս Բանկ Արմենիայում ուսումնական պրակտիկան անցնելիս ուսանողները ներգրավվել են ամենօրյա աշխատանքներում՝ տեսական գիտելիքն ամրապնդելով նաև գործնական առաջադրանքներով։ Նրանց բաշխումն ըստ ստորաբաժանումների իրականացվել է՝ հաշվի առնելով պրակտիկայի թեմաներն ու դիպլոմային աշխատանքների ուղղվածությունը, ապահովելով անհատական մոտեցում և արդյունավետ ուսումնառություն։

Այս տարի Բանկը երիտասարդներին հյուրընկալել է փետրվարի 2-ից մարտի 13-ը, որի ընթացքում նրանք սովորել ու աշխատել են տարբեր ստորաբաժանումներում՝ ներառյալ սպառողական գործառնությունների բաժնում, համապատասխանության բաժնում և մասնաճյուղերում։

Բանկում պրակտիկա անցնող մասնակիցների մեջ էին նաև Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ ստացած ուսանողներից մի քանիսը։ Վերջիններս նույնպես ծանոթացել են Բանկի գործունեությանը և կարիերայի հնարավորություններին։

Պրակտիկայի ընթացքում ուսանողները մասնակցել են նաև Բանկի պրոդուկտների, ՓԼ/ԱՖ դեմ պայքարի միջոցառումների, բրենդի և Բանկի արժեքների վերաբերյալ մասնագիտական դասընթացների։

Ծրագրի ավարտին ուսանողների հետ հանդիպել է Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը՝ պատասխանելով նրանց հարցերին և կիսվելով մասնագիտական փորձով։

Կրթությունը Բանկի ԿՍՊ ռազմավարության կարևոր ուղղություններից է։ Բանկը շարունակաբար ստեղծում է զարգացման հնարավորություններ երիտասարդների համար՝ դիտարկելով լավագույններին նաև ապագա աշխատակիցների շարքում։


 article slider 674
 article slider 673
 article slider 672
 article slider 671
 article slider 670
 article slider 669
 article slider 668
 article slider 667
 article slider 666
 article slider 665
 article slider 664
 article slider 663
 article slider 662
 article slider 661
1 / 14
թարմացված է՝ 09.04.2026 18:27
Ուղարկել նամակ Հասցեներ