• 14.12.2023
  • Հարցազրույց
Հարցազրույց Բիզնես 24 լրատվականին

Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը B24-ի հետ հարցազրույցում խոսել է Բանկի 15-ամյակի, թվային աշխարհի պահանջների և պահպանողական բանկային գործունեության մասին։

Այս տարի Բանկը տոնում էր իր հիմնադրման 15-ամյակը, և ըստ Հայկ Ստեփանյանի, Բանկի գլխավոր ձեռքբերումն այս տարիների ընթացքում հազարավոր հաճախորդներն են, որոնք Բանկի ֆինանսավորման շնորհիվ բնակարան են ձեռք բերել, բարելավել են իրենց ֆինանսական վիճակը, նոր լծակներ են ստեղծել իրենց ընկերությունները զարգացնելու համար։


«Ժամանակները փոխվում են, մարտահրավերները՝ ևս։ Եվ Բիբլոս Բանկ Արմենիան լիովին պատրաստ է դիմակայել այդ մարտահրավերներին ու զարգանալ։ Բավականին լավատեսորեն ենք տրամադրված հաջորդ 15 տարուն»,- ասաց նա։

Իր 15-ամյա գործունեությունը նշելու համար Բանկն ամբողջ տարվա ընթացքում մի շարք կարևոր կրթական նախագծերի կողքին է կանգնել։

«Կրթությունը մեր կորպորորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերում գերակա ուղղությունն է։ Դա գալիս է մեր առաքելությունից։ Մեր առաքելության հիմնական տարրերից մեկը համայնքին օգուտ բերելն է, և մեր գնահատմամբ ներկայումս Հայաստանը կարիք ունի բարձր կրթական որակներ ունեցող աշխատուժի։ Մենք համոզված ենք, որ դա է տանելու տնտեսության զարգացմանը»,- նշեց Բանկի գլխավոր գործադիր տնօրենը։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսահոլովակում։

թարմացված է՝ 19.03.2024 18:46
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ