• 01.04.2026
  • Պրոդուկտ
Նոր արշավ՝ հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին։

Բանկի գործող և նոր հաճախորդներն հնարավորություն ունեն մասնակցելու արշավին, որի շրջանակում կխաղարկվի.

  • 2 ճամփորդական նվեր քարտ՝ յուրաքանչյուրը 2․5 մլն դրամ արժողությամբ
  • 20 նվերների փաթեթ՝ յուրաքանչյուրի մեջ մեկ ճամպրուկ և մեկ ճամփորդական բարձ

20 նվերների փաթեթները կխաղարկվեն 4 ամսվա ընթացքում (յուրաքանչյուր ամիս 5 փաթեթ), իսկ 2 ճամփորդական նվեր քարտերը՝ վերջին խաղարկության ժամանակ։

Խաղարկությանը մասնակցելու հավելյալ քայլեր չկան․ պարզապես անհրաժեշտ է սովորականի պես կատարել գնումներ Mastercard World քարտով։

Մասնավորապես, սկսած ապրիլի 1-ից մեկ ամսվա ընթացքում յուրաքանչյուր 250,000 ՀՀ դրամի չափով կատարած գնումների համար Mastercard World քարտապանը կստանա մեկ կոդ, որով էլ կմասնակցի այդ ամսվա 5 նվեր փաթեթների և վերջին՝ 2 ճամփորդական նվեր քարտերի խաղարկությանը։

Այսինքն՝ որքան շատ կոդեր հավաքի քարտապանը արշավի 4 ամիսների ընթացքում, այնքան կմեծանա 2․5 մլն դրամ արժողությամբ ճամփորդական նվեր քարտ շահելու հավանականությունը։

Արշավն ուժի մեջ է 2026 թ․ ապրիլի 1-ից մինչև հուլիսի 31-ը։

Հաղթողները կընտրվեն ուղիղ եթերում՝ պատահականության սկզբունքով, 2026 թ․ մայիս, հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին։ Խաղարկության օրերը կհայտարարվեն հավելյալ։ 

Mastercard World կարելի է պատվիրել Byblos Mobile-ով, որը հասանելի է App Store-ում և Play Store-ում։ Արշավի մասին մանրամասն տեղեկություններ հրապարակված են Բանկի պաշտոնական կայքում։

թարմացված է՝ 03.04.2026 09:26
Ուղարկել նամակ Հասցեներ