Քարտ արտոնությունների մասին
Միայն Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard World քարտապաններն ունեն հնարավորություն մասնակցելու հատուկ իրենց համար կազմակերպված արշավին, որի շրջանակում կխաղարկվի.
- 2 ճամփորդական նվեր քարտ՝ յուրաքանչյուրը 2․5 մլն դրամ արժողությամբ
- 20 նվերների փաթեթ՝ յուրաքանչյուրի մեջ մեկ ճամպրուկ, մեկ պարանոցի բարձ
20 նվերների փաթեթները կխաղարկվեն 4 ամսվա ընթացքում (յուրաքանչյուր ամիս 5 փաթեթ), իսկ 2 ճամփորդական նվեր քարտերը՝ վերջին խաղարկության ժամանակ։
Խաղարկությանը մասնակցելու համար չկան հավելյալ քայլեր․ պարզապես անհրաժեշտ է սովորականի պես կատարել գնումներ Mastercard World քարտով։
Սկսած ապրիլի 1-ից՝ տվյալ ամսվա ընթացքում յուրաքանչյուր 250,000 ՀՀ դրամի չափով կատարած գնումների համար Mastercard World քարտապանը կստանա մեկ կոդ, որով էլ կմասնակցի այդ ամսվա 5 նվեր փաթեթների և վերջին՝ 2 ճամփորդական նվեր քարտերի խաղարկությանը։
Այսինքն՝ որքան շատ կոդեր հավաքի Քարտապանը արշավի 4 ամիսների ընթացքում, այնքան կմեծանա 2․5 մլն դրամ արժողությամբ ճամփորդական նվեր քարտ շահելու հավանականությունը։
Արշավը և՛ գործող, և՛ նոր քարտապանների համար է։ Այն ուժի մեջ է 2026 թ․ ապրիլի 1-ից մինչև հուլիսի 31-ը։
Հաղթողները կընտրվեն ուղիղ եթերում՝ պատահականության սկզբունքով, 2026 թ․ մայիս, հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին։
Խաղարկության օրը կհայտարարվի հավելյալ։ Հետևե՛ք սոցիալական ցանցերում մեր էջերին՝ ամենակարևորը բաց չթողնելու համար։
Ի դեպ, Mastercard World կարող ես պատվիրել Byblos Mobile-ով, իսկ եթե դեռ Բանկի հաճախորդ չես, հավելվածում կարող ես գրանցվել ու դառնալ հաճախորդ առցանց ու մի քանի րոպեում։
Mastercard World քարտը տրամադրում է բազմաթիվ արտոնություններ՝ թե՛ Հայաստանում, թե՛ ճամփորդելիս կյանքն առավելագույնս հարմարավետ դարձնելու համար։
Քարտապաններին տրվում է LoungeKey ծրագրի անվճար անդամակցություն և ծրագրի շրջանակում գործող ավելի քան 1,200 օդանավակայանի բիզնես դասի սպասասրահների հասանելիություն աշխարհի 650-ից ավելի քաղաքում։
Ձեռք բերելով World քարտը՝ Քարտապանը յուրաքանչյուր տարի կստանա 6 անվճար մուտքի հնարավորություն իր և իր հյուրերի համար։ LoungeKey հարմարավետ սպասասրահից քարտապանները կարող են օգտվել նաև «Զվարթնոց» օդանավակայանում։
Սպասասրահներում կարելի է ժամանակ անցկացնել հարմարավետ և անաղմուկ միջավայրում, վայելել անվճար խորտիկներ, սուրճ խմել ու հանգստանալ թռիչքից առաջ։
Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ, ինչպես նաև հավելվածը ներբեռնելու և գրանցվելու հղումներ կարող եք գտնել այստեղ, իսկ հավելվածում և կայքում գրանցվելու քայլերին կարող եք ծանոթանալ այստեղ: (Ուշադրություն՝ համացանցում հասանելի ոչ բոլոր հավելվածներն են աշխատում մեր տարածաշրջանում)։
Բիզնես սպասասրահներ մուտք գործելու համար պարզապես անհրաժեշտ է ցույց տալ հավելվածում գեներացված թվային քարտը։։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 60 61 61 00 հեռախոսահամարին։
Յուրաքանչյուր տարի Mastercard World քարտապաններն ու նրանց հյուրերն ունեն ընդհանուր առմամբ 6 անվճար մուտքի հնարավորություն Mastercard-ի Airport Security Fast Track գոտի, որը թույլ է տալիս՝
- Խուսափել հերթերից
- Ավելի արագ անցնել անվտանգության հսկողությունը Եվրոպայի և Ասիայի մինչև 100 օդանավակայանում՝* ներառյալ «Զվարթնոց» օդանավակայանում
- Նախապես տեղ ամրագրել անվտանգության հսկողության ծառայությունում
Fast Track ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել Mastercard Travel Experiences հավելվածում կամ կայքում։ Անվտանգության հսկողության ծառայությունում նախապես տեղ ամրագրելու համար պարզապես․
- Մուտք եք գործում հավելվածը, ընտրում օդանավակայանը, ուղևորների քանակն ու Ձեզ հարմար ժամը
- Ստանում անցակոդ
- Մոտենում անհերթ Fast Track գոտի և ներկայացնում Ձեր անցակոդը
*Երկրների և օդանավակայանների ակտուալ ցանկին կարող եք ծանոթանալ հավելվածում կամ mastercard.am կայքում, իսկ ծառայությունից օգտվելու մանրամասներին՝ այստեղ:
Նշում. 2026 թ. մայիսի 12-ին նոր օգտատերերի համար գործարկվել է Mastercard Travel Pass հավելվածը, որը հասանելի է App Store-ում և Play Store-ում։ Հավելվածում գրանցվելու քայլերն այստեղ են, իսկ Fast Track ծառայությունն ամրագրելու քայլերը՝ այստեղ։
Mastercard World քարտապաններին տրամադրվող արտոնությունների փաթեթում ներառված է նաև ինտերնետ ռոումինգում՝ 1 ԳԲ ծավալով։
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել Flexiroam X հավելվածը, լրացնել բանկային քարտի համարն ու հետևել հրահանգներին՝ eSIM-ը հեռախոսի կարգավորումներում ավելացնելու համար։
Արդյունքում, քարտապանները ստանում են՝
- Ինտերնետ կապ 200-ից ավելի երկրում ու տարածաշրջանում՝ 1 ԳԲ ծավալով և 5 օր ժամկետով (յուրաքանչյուր տարի),
- 15% զեղչ Flexiroam-ի բոլոր ինտերնետային սակագնային պլանների համար՝ World Mastercard-ով վճարելիս։
Հավելվածը համատեղելի է iOS 7.0 ու ավելի թարմ և Android 4.03 ու ավելի թարմ օպերացիոն համակարգերով աշխատող բջջային սարքերի հետ։
Flexiroam-ը քարտապաններին կտրամադրի 24/7 սպասարկում՝ օնլայն և օֆլայն (էլ․ փոստ, չատբոտ, առցանց զրույց, WhatsApp)։ Մանրամասները հասանելի են Flexiroam ընկերության պաշտոնական կայքում և հավելվածում, eSIM-ն ակտիվացնելու քայլերը՝ այստեղ։
Mastercard World քարտի շնորհիվ քարտապանները կարող են օգտվել ճամփորդական բացառիկ առաջարկներից նույնպես՝
- Զեղչեր հյուրանոցներից և մեքենաների վարձույթի ծառայություններից
- «4 գիշեր՝ 3-ի գնով» առաջարկներ
- Անդամակցություն հյուրանոցային խմբերում
- Զեղչեր ավիատոմսերի, կրուիզների ձեռքբերման համար
Բացի այդ, Mastercard Travel Experiences հավելվածը տրամադրում է արագ հասանելիություն զեղչերի և հատուկ առաջարկների բազմաթիվ ռեստորանային կետերում։
Առաջարկների ամբողջական փաթեթին և պայմաններին ծանոթացեք այստեղ:
World քարտի ձեռքբերմամբ 24/7 կոնսիերժ ծառայությունը դառնում է հասանելի և օգնում ավելի հեշտ կազմակերպել առօրյան և ճամփորդությունները։
Կոնսիերժ ծառայութունը ներառում է աջակցություն տարատեսակ հարցերում՝ ցանկացած վայրում և ցանկացած պահի․
- Տեղեկատվական ծառայություն (չվերթերի, գնացքների ժամատախտակների, հիվանդանոցների և այլ կենտրոնների, վերջին նորությունների, քարտապանի բանկի և այլ տեղեկատվական ծառայություններ)
- Ճամփորդական օգնություն (տոմսերի և հյուրանոցների ամրագրում, ճամպրուկի կորստի և այլ ծառայությունների տրամադրում)
- Ամրագրումներ ամբողջ աշխարհում (կինոթատրոններ, թատրոններ, ակումբներ, ռեստորաններ և այլն)
- Առաքման ծառայություն (ծաղիկների, սննդի և այլ իրերի առաքում)
- Հեռախոսակապի կազմակերպում քարտապանի և բանկի միջև
- Տեղեկատվություն Mastercard քարտապանին հասանելի առավելությունների մասին
- Անձնական գնորդի ծառայություն ամբողջ աշխարհում
- Այլ բազմատեսակ ծառայություններ
Կոնսիերժ ծառայությունը հասանելի է ամենատարածված մեսենջերներով (Viber, Telegram, WhatsApp), ինչպես նաև հեռախոսի և էլեկտրոնային փոստի միջոցով:
Ծառայությունից օգտվելու համար՝
- Ձեր հեռախոսով անցե՛ք հետևյալ այս հղումով
- Ընտրե՛ք Ձեր նախընտրած մեսենջերը
- Մուտքագրե՛ք քարտի առաջին 6 նիշը և հեռախոսահամարը (գրանցման ժամանակ միայն մեկ անգամ)
World Elite™ Mastercard®-ի կողմից տրամադրվող առավելությունները (զեղչեր, ամրագրումներ և այլն) սպասարկվում են Mastercard®-ի կողմից: Քարտի հետ տրամադրվող ծառայությունների ծրագրերում կամ հավելվածներում որևէ խնդրի համար Բանկը պատասխանատվություն չի կրում:
«Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում Քարտապանի կողմից հայտերի ներկայացման և կարգավորման, քարտի հետ տրամադրվող առավելությունների և ապահովագրության հետ կապված հարցերի սպասարկման համար:
Mastercard World պատվիրել կարող եք Byblos Mobile հավելվածով, ինչպես նաև այցելելով Բանկի մասնաճյուղերից մեկը։
Mastercard World քարտը կտրամադրվի անվճար բոլոր այն հաճախորդներին, ովքեր կներդնեն ավանդ 10-29.9 մլն դրամի ($20,000 – 69,999կամ €20,000 – 69,999) չափով: ≥1 մլն դրամ աշխատավարձը Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard World քարտին ստանալու դեպքում նույնպես քարտը կտրամադրվի անվճար, իսկ ամսական 400,000-ից մինչև 1 մլն դրամ աշխատավարձ ստացող հաճախորդները՝ աշխատավարձը Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard World քարտին ստանալու դեպքում, կարող են ձեռք բերել քարտը 6,000 դրամով՝ 18,000 դրամի փոխարեն։
Քարտը Ձեզ կտրամադրվի 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Դուք կարող եք օգտագործել Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից Ձեզ տրամադրված դեբիտ քարտը բանկոմատներում, վաճառքի կետերում և օնլայն խանութներում:
Դուք կարող եք օգտագործել Ձեր քարտը 24/7 ռեժիմով՝ քարտը ստանալուց անմիջապես հետո։
Քարտի կորստի կամ զեղծարարության կասկածի դեպքում Քարտապանը պետք է անմիջապես բլոկավորի քարտը՝
- Օնլայն բանկինգի / Byblos Mobile հավելվածի միջոցով
- Ակտիվացնելով USSD ծառայությունը
- Այցելելով Բանկի մասնաճյուղերից մեկը (աշխատանքային օրերին՝ ժամը 9։30-17։00)
- Զանգահարելով Բանկ (24/7, հեռ․՝ +374 60 61 61 00)
Քարտի կորստի դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում Ձեր քարտով կատարված այն գործարքների համար, որոնք կատարվել են մինչև Բանկին քարտի կորստի մասին տեղեկացնելը:
USSD ծառայության միջոցով Բանկի Քարտապանը կարող է իր բջջային հեռախոսով կատարել հետևյալ գործարքները`
- Քարտի մնացորդի ստուգում,
- Քաղվածք վերջին 4-5 գործարքի վերաբերյալ,
- Քարտի բլոկավորում։
Ծառայությունն ակտիվացնելու համար Քարտապանը պետք է լրացնի Բանկի կողմից տրամադրված հայտադիմումը՝ նշելով հեռախոսի համարը: Այնուհետև, ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է հավաքել *116# և հետևել հրահանգներին:
Ծառայությունն անվճար է Բիբլոս Բանկ Արմենիայի քարտերի համար:
Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր հեռախոսահամարին կարելի է կցել մինչև 5 վճարային քարտ, և վերը նշված գործարքները հասանելի կլինեն բոլոր քարտերի համար։
Քարտն արագ բլոկավորել կարելի է Byblos Mobile հավելվածով կամ USSD ծառայության միջոցով։ Երկու եղանակն էլ անվճար են և հասանելի են 24/7 ռեժիմով։ Քարտի բլոկավորման մանրամասն ուղեցույցը կարող եք տեսնել այստեղ։
Բանկոմատներ`
- Աբովյան 6, ք. Երևան (կանխիկի ելք/մուտք)
- Ամիրյան 18/3, ք. Երևան (կանխիկի ելք/մուտք)
- Կոմիտաս 38/2, ք. Երևան (կանխիկի ելք/մուտք)
- Բաղրամյան 84/1, ք. Երևան (կանխիկի ելք/մուտք)
Կանխիկացման կետեր՝
- Բաղրամյան 84/1, ք. Երևան
- Աբովյան 6, ք. Երևան
- Ամիրյան 18/3, ք. Երևան
- Կոմիտաս 38/2, ք. Երևան
| Անվանում | Սակագին* |
|---|---|
|
Արժույթը**
|
֏ $ €
|
|
Քարտի թողարկում
|
անվճար
|
|
Սպասարկման վճար (տարեկան)***
|
18,000 (ռեզիդենտներին)
24,000 (ոչ ռեզիդենտներին)
|
|
կցված քարտերի դեպքում (MC WE)
|
18,000 (ռեզիդենտներին)
24,000 (ոչ ռեզիդենտներին)
|
|
Քաղվածքի տրամադրում
|
|
|
յուրաքանչյուր ամիս
|
անվճար
|
|
հավելյալ քաղվածքի տրամադրում (ներառյալ ԱԱՀ)
|
անվճար
|
|
Նոր PIN-ի տրամադրում, քարտի փոխարինում և վերաթողարկում (անվան փոփոխման, քարտի կորստի կամ վնասման դեպքում)
|
5,000
|
|
PIN կոդի վերականգնում բանկոմատի միջոցով
|
անվճար
|
|
Կանխիկացում
|
|
|
«ԲԲԱ» բանկոմատներում
|
0․3%
|
|
«ԲԲԱ» կանխիկացման կետերում կանխիկ մուտքագրման դիմաց
|
0․3%
|
|
«ԲԲԱ» կանխիկացման կետերում ՀՀ դրամով անկանխիկ մուտքագրման դիմաց
|
0․3%
|
|
«ԲԲԱ» կանխիկացման կետերում ԱՄՆ դոլարով անկանխիկ մուտքագրման դիմաց
|
0․5%
|
|
«ԲԲԱ» կանխիկացման կետերում եվրոյով անկանխիկ մուտքագրման դիմաց
|
1%
|
|
ԱրՔա համակարգի անդամ բանկերի բանկոմատներում
|
1%
|
|
Հայկական այլ բանկերի բանկոմատներում և կանխիկացման կետերում****
|
1.5%
|
|
Արտերկրի բանկերի բանկոմատներում
|
2%, նվզ 2,500*****
|
|
ԱրՔա համակարգի անդամ բանկերի կանխիկացման կետերում
|
1%
|
|
Հայկական այլ համակարգի անդամ բանկերի կանխիկացման կետերում
|
1․5%
|
|
Արտերկրի բանկերի կանխիկացման կետերում
|
2.5%, նվզ 2,500
|
|
Կանխիկի մուտքագրում ԲԲԱ բանկոմատների միջոցով
|
0%
|
|
Կանխիկի մուտք. ԱրՔա համակարգի անդամ բանկերի բանկոմատների միջոցով
|
0.62%
|
|
Օվերդրաֆտի հնարավորություն
|
առկա է
|
|
Օվերդրաֆտների վճարների ուշացման տույժ (տարեկան)
|
24%
|
|
Քարտից քարտ կատարվող փոխանցումներ
|
0.5%
|
|
Քարտի բլոկավորում
|
անվճար
|
|
Քարտի ապաբլոկավորում
|
անվճար
|
|
Քարտի ապաբլոկավորում օնլայն
|
անվճար
|
|
Գործարքի ոչ ճիշտ վիճարկում ******
|
15,000
|
|
MasterCard-ի "Stop List"-ում քարտի պահպանում 2 շաբաթ
|
15,000
|
|
1 SMS հաղորդագրություն*******
|
20
|
|
Push ծանուցում քարտով կատարված գործարքների մասին
|
անվճար
|
|
3D secure/USSD SMS հաղորդագրություն
|
անվճար
|
|
Մեկ օրվա ընթացքում կանխիկացման գործարքների քանակը
|
10
|
|
Մեկ օրվա ընթացքում թույլատրվող կանխիկացման գործարքների ընդհանուր առավելագույն գումարը
|
|
|
ՀՀ դրամ
|
2,000,000
|
|
ԱՄՆ դոլար
|
5,000
|
|
Եվրո
|
4,000
|
|
Մեկ օրվա ընթացքում կատարվող գործարքների ընդհանուր քանակը
|
20
|
|
Մեկ օրվա ընթացքում թույլատրվող գործարքների ընդհանուր առավելագույն գումարը
|
|
|
ՀՀ դրամ
|
20,000,000
|
|
ԱՄՆ դոլար
|
50,000
|
|
Եվրո
|
40,000
|
|
LoungeKey ծրագիր (անդամակցություն, oդանավակայանների բիզնես սրահներ անսահմանափակ այցելություններ և յուրաքանչյուր եռամսյակի համար 4 մուտքի հնարավորություն՝ հյուրերի համար)********
|
տարեկան 6 անվճար այցելություն քարտապանի և իր հյուրերի համար
|
|
Fast Track ծրագիր*********
|
տարեկան 6 անվճար այցելություն քարտապանի և իր հյուրերի համար
|
|
Mastercard Chatbot Concierge ծրագրի հասանելիություն**********
|
անվճար
|
|
Դրական մնացորդի վրա կուտակվող տոկոս***********
|
0-7%
|
*Սակագները ներկայացված են ՀՀ դրամով:
**Քարտի արժույթից տարբերվող արտարժութային գործարքները փոխարկվում են Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից սահմանած փոխարժեքով, +/- 1 ՀՀ դրամ:
***Mastercard World քարտը տրամադրվում է անվճար բոլոր այն հաճախորդներին, ովքեր կներդնեն ավանդ 10-29.9 մլն դրամի ($20,000 – 69,999 կամ €20,000 – 69,999) չափով: ≥1 մլն դրամ աշխատավարձը Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard World քարտին ստանալու դեպքում նույնպես քարտը կտրամադրվի անվճար, իսկ ամսական 400,000-ից մինչև 1 մլն դրամ աշխատավարձ ստացող հաճախորդները՝ աշխատավարձը Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard World քարտին ստանալու դեպքում, կարող են ձեռք բերել քարտը 6,000 դրամով՝ 18,000 դրամի փոխարեն։
****Ինեկոբանկ ՓԲԸ բանկոմատներից և կանխիկացման կետերից Apple Pay կամ Google Pay համակարգերի միջոցով գումար կանխիկացնելիս գանձվում է միջնորդավճար՝ համաձայն արտերկրում կանխիկացման համար սահմանված համապատասխան սակագնի։ Իսկ Ամերիաբանկի բանկոմատներով գումար կանխիկացնելիս գանձվում է լրացուցիչ միջնորդավճար, որը սահմանվում է Ամերիաբանկի կողմից։
*****Չի տարածվում այլ բանկերի կողմից կանխիկացման համար սահմանված հնարավոր միջնորդավճարի վրա։
******Հետգանձման պահանջները պետք է ներկայացվեն քաղվածքը ստանալու օրվանից առնվազն 15 օրացուցային օրվա ընթացքում: Բանկը պարտավոր է Քարտապանի դիմումն ընդունել նաև, երբ Քարտապանի կողմից չվավերացված գործարքները բողոքարկվում են Քարտապանի կողմից քաղվածքը ստանալու պահից 55 օրացուցային օրվա ընթացքում, եթե Քարտապանը բողոքարկման դիմումին կից ներկայացնում է պահանջը 15 օրացուցային օրվա ընթացքում ներկայացնելու անհնարինությունը հավաստող փաստաթղթեր:
*******SMS ծառայության վճարի առկայության դեպքում բոլոր SMS հաղորդագրությունները վճարովի են, բացառությամբ USSD և 3D secure ծառայությունների:
********Օդանավակայանների բիզնես սրահների LoungeKey ծրագիր
*********Fast Track ծրագիրը թույլ է տալիս ավելի արագ անցնել անվտանգության հսկողությունը Եվրոպայի և
Ասիայի օդանավակայաններում,* ներառյալ Զվարթնոց օդանավակայանում։
**********Mastercard Chatbot Concierge հավելվածն ակտիվացնելու ընթացակարգին ծանոթացեք այստեղ:
***********Հաշվի դրական մնացորդի դիմաց հաշվեգրվող տոկոսադրույքը Բանկի կողմից կարող է սահմանվել ավել քան տարեկան 0%-ը՝ հիմք ընդունելով հաճախորդի հաշվի փաստացի կամ ակնկալվող շրջանառության չափերը կամ հաճախորդի հետ համագործակցության ծավալը և բնույթը։
Նշում 1․ Քարտի գործողությունը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում գանձված սպասարկման վճարը չի վերադարձվում։
Նշում 2․ 20 միլիոն ՀՀ դրամ և 30,000 ԱՄՆ դոլար/եվրո կամ ավելի գումար կանխիկացնելու համար անհրաժեշտ է նշված գործարքի մասին տեղեկացնել Բանկին գործարքի իրականացումից 2 աշխատանքային օր առաջ։ Հակառակ պարագայում Բանկն իրավունք ունի չիրականացնել գործարքը:
- Վավեր անձնագիր կամ նույնականացման քարտ
- Հանրային ծառայությունների համարանիշ*
World քարտ կարելի է ձեռք բերել նաև Byblos Mobile հավելվածով։
*Կիրառելի է միայն ՀՀ քաղաքացիների կամ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող և բնակվող օտարերկրյա քաղաքացիների դեպքում:
- Օվերդրաֆտի արժույթ՝ ՀՀ դրամ
- Օվերդրաֆտի ժամկետ՝ 1-ից մինչև 12 տարի
- Օվերդրաֆտը տրամադրվում է փոխանցված զուտ աշխատավարձի հնգապատիկի չափով` նվազագույնը 400,000 ՀՀ դրամի և առավելագույնը 5,000,000 ՀՀ դրամի չափով:
- Օվերդրաֆտի տրամադրումը՝ անվճար
- Տարեկան տոկոսդրույքը՝ հաստատուն տարեկան 17%* (աշխատավարձը Բիբլոս Բանկ Արմենիա տեղափոխելու դեպքում՝ 14․5%**)
- Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 18.55% - 24% (աշխատավարձը Բիբլոս Բանկ Արմենիա տեղափոխելու դեպքում՝ 17.4% - 22.23%)
- Օվերդրաֆտի ձևակերպման գործընթացն իրականացվում է միայն Բիբլոս Բանկ Արմենիայի մասնաճյուղերում:
- Օվերդրաֆտը տրամադրվում է անկանխիկ՝ հաճախորդի քարտային հաշվին փոխանցելու միջոցով:
- Օվերդրաֆտը տրամադրվում է ՝ հաճախորդի կողմից մասնաճյուղում պայմանագրերը ստորագրելու օրվանից հաշված 3 աշխատանքային օրվա ընթացքում, եթե պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացվում են:
- Օվերդրաֆտի մարումներն իրականացվում են ամսական պարբերականությամբ՝ նախ հաշվարկված տոկոսագումարը, հետո՝ մայր գումարը։ Տույժերի առկայության դեպքում, վերջիններս վճարվում են առաջին հերթին:
- Օվերդրաֆտի տրամադրման դրական կամ բացասական որոշման կայացման վրա ազդող հիմնական գործոններն են՝
ա-վարկային պատմությունը,
բ-վարկի նպատակային օգտագործման հիմնավորվածությունը,
գ-վարկառուի կողմից տրամադրված տեղեկատվության իսկությունը,
դ-հաճախորդի վարկունակությունը (ֆինանսական վիճակ),
ե-հաճախորդի վարկարժանությունը (Վարկառուի անձնական որակներ, վարկ ստանալու իրավական խոչընդոտների բացակայություն և այլն):
- Բիբլոս Բանկ Արմենիան Ձեր օվերդրաֆտի դիմումի վերաբերյալ որոշումը կկայացնի և այդ մասին Ձեզ կտեղեկացնի 7 աշխատանքային օրերի ընթացքում:
*Վարկի հիմնական պայմաններից (ժամկետ, գումարի չափ, վարկ/գրավ հարաբերակցություն և այլն) շեղվելու դեպքում տարեկան անվանական տոկոսադրույքը կարող է սահմանվել 0․25%-ով բարձր:
**Եթե վարկը սքորինգի հիման վրա (ավտոմատ) չի հաստատվում, տարեկան անվանական տոկոսադրույքը սահմանվում է 0․25%-ով բարձր:
Վարկային պարտավորությունները ժամկետում չկատարելու դեպքում Վարկառուի մասին տեղեկատվությունը կարող է գրանցվել ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրում և վարկային բյուրոներում, ինչը կարող է վատ ազդեցություն ունենալ Վարկառուի վարկային պատմության վրա և հետագայում խոչընդոտ հանդիսանալ վարկ ստանալու համար:
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասինե ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդինե («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):
«Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում»:
Համաձայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) միասնական հաշվետվողական ստանդարտի (CRS - Common Reporting Standard) պահանջների՝ Բանկը Ձեր՝ օտարերկրյա պետությունների (տարածքների) հարկային ռեզիդենտ հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
Վարկի մասին տեղեկությունները ներկայացված են նաև «Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfօ.am ինտերնետային էջում, որը ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:
Վարկային պայմանագիր կնքելուց հետո բանկի հետ կարող եք հաղորդակցվել Ձեր նախընտրությամբ փոստային կապի միջոցով կամ Էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից եվ ապահովում է գաղտնիություն։
Բոլոր միջնորդավճարները և վճարները գանձվում են քարտային հաշվից ՀՀ դրամով: Արտարժութային քարտային հաշվի դեպքում բանկը իրավունք ունի գործարքի կատարման օրը արտարժույթը փոխարկել ՀՀ դրամի՝ իր կողմից սահմանած տվյալ օրվա փոխարժեքով: Եթե քարտով իրականացված գործարքի արժույթը տարբերվում է քարտային հաշվի արժույթից, Բանկը իրավունք ունի փոխարկել գործարքի արժույթը քարտի արժույթին՝ սակագնում նշված փոխարժեքով: